Սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը 2025 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2023 թվականի N 300-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 2-րդ կետի 4-րդ ենթակետը և N 4 հավելվածը ճանաչել ուժը կորցրած:
2. Որոշման N 1 հավելվածում՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք)՝
1) 7-րդ գլխով սահմանված կարգով մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը (այսուհետ՝ խնամքի նպաստ) նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները և
2) 7.1-ին գլխով սահմանված կարգով խնամքի նպաստը նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները:».
(2-րդ կետի 1-ին ենթակետը 2025 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրել է` համաձայն սույն որոշման 6-րդ կետի)
2) 2-րդ կետի 2-րդ և 2.1-ին ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ և լրացնել նոր՝ 2.2-րդ ենթակետով՝
«2) ծնող՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխաների դեպքում՝ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների դեպքում՝ օրենքի 28.3-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձ.
2.1) խնամքի արձակուրդում գտնվող ծնող՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ) գտնվող ծնող, ում օրենքով սահմանված կարգով նշանակվում և վճարվում է խնամքի նպաստը.
2.2) գյուղական բնակավայրում բնակվող ծնող կամ գյուղաբնակ ծնող՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով սահմանված՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնող, ում օրենքով սահմանված կարգով նշանակվում և վճարվում է խնամքի նպաստը.».
3) 2-րդ կետի 4-րդ ենթակետում «4) տարածքային բաժին» բառերը փոխարինել «3) տարածքային բաժին» բառերով, իսկ «որն ունի խնամքի արձակուրդում գտնվող ծնող և (կամ) գյուղական բնակավայրում բնակվող ծնող» բառերը փոխարինել «ում խնամքի կապակցությամբ ծնողը ձեռք է բերում խնամքի նպաստի իրավունք» բառերով.
4) 2-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած.
5) 3-րդ կետից հանել «խնամքի արձակուրդում գտնվող» բառերը և «վճարվում է, եթե» բառերից հետո լրացնել «խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ» բառերով.
6) 7-րդ կետը «գտնվող ծնողին» բառերից հետո լրացնել «մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի խնամքի կապակցությամբ» բառերով.
7) 7.1-ին կետը «բնակվող ծնողին» բառերից հետո լրացնել «մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի խնամքի կապակցությամբ» բառերով, 1-ին ենթակետից հանել «երեխայի ծննդյան կամ» բառերը, 2-րդ ենթակետում «սույն կարգի 6-րդ կետում նշված որոշումն ընդունելու» բառերը փոխարինել «խնամքի նպաստի համար դիմելու» բառերով, 3-րդ ենթակետից հանել «կամ խնամքի նպաստի համար դիմելու» բառերը, 7-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով՝
«8) դիմումը ներկայացվել է 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո։».
8) 7.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.2-րդ կետով՝
«7.2. Տարածքային բաժինը մերժում է 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի ծնողին խնամքի նպաստ նշանակելը, եթե դիմումը ներկայացվել է երեխայի երկու տարին լրանալու օրվանից հետո կամ դիմելու օրվա դրությամբ՝
1) ծնողը կամ երեխան հաշվառված չեն Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով.
2) ծնողն օտարերկրյա քաղաքացի է և երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.
3) երեխան գտնվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ.
4) երեխան, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության, դիմելու օրվա դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում.
5) չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները).
6) նույն երեխայի խնամքի կապակցությամբ արդեն նշանակվել է խնամքի նպաստ երեխայի մյուս ծնողին։».
9) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«14. Խնամքի նպաստը նշանակվում է ծնողի կամ այլ անձի՝ տարածքային բաժին ներկայացրած դիմումի կամ սույն կարգի 40-րդ կետի համաձայն առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա:».
10) 15-րդ կետի առաջին նախադասությունում «երեխայի (երեխաների) ծննդյան» բառերը փոխարինել «երեխայի խնամքի» բառերով, «ներկայացվում դիմում» բառերից հետո լրացնել «կամ սույն կարգի 40-րդ կետի համաձայն՝ առցանց տեղեկատվություն» բառերով, 3-րդ նախադասությունը հանել.
11) 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին կետով՝
«15.1. Ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքը ճշտելու համար հիմք են ընդունվում ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տվյալները կամ սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով ներկայացված տեղեկանքը։».
12) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«18. Եթե խնամքի նպաստը նշանակվել և վճարվում է երկու և ավելի երեխաների համար, ապա սույն կարգի 16-րդ կետի հիման վրա դադարեցվում է այն երեխայի խնամքի կապակցությամբ նշանակված խնամքի նպաստ ստանալու իրավունքը, որին վերաբերում է ստացված տեղեկատվությունը կամ դիմումը։».
13) 14.1-ին, 19-րդ, 22-րդ, 24.1-ին, 26.4-րդ, 26.5-րդ, 30-րդ, 31-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.
14) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«20. Օրենքով սահմանված դեպքերում երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու հանգամանքը ճշտվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա՝ երեխայի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու մասին տեղեկատվության հիման վրա:».
15) 21-րդ կետի 1-ին նախադասությունում «խնամքի արձակուրդում գտնվող» բառերը փոխարինել «խնամքի նպաստ նշանակվել է օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա և» բառերով.
16) 22.1-ին կետի 1-ին նախադասությունում «Խնամքի արձակուրդում գտնվող» բառերը փոխարինել «Եթե խնամքի նպաստ նշանակվել է օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա և» բառերով, իսկ վերջին նախադասությունում «գրանցման մասին հայտը» բառերը փոխարինել «գրանցման հայտը» բառերով.
17) 23-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23.1-23.3-րդ կետերով՝
«23.1. Սույն որոշման 1.1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված նպաստի չափը փոխվում է նաև դիմումի հիման վրա, եթե՝
1) դիմումին կից ներկայացվել է սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկանքը կամ
2) դիմումով տեղեկացվել է, որ գործատուն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշմամբ սահմանված կարգով ներկայացված գրանցման հայտի հիման վրա ճշտել է խնամքի արձակուրդն ավարտվելու (այդ թվում՝ խնամքի արձակուրդը մինչև ժամկետը լրանալը ընդհատվելու) մասին տեղեկատվությունը (կամ չեղարկել է գրանցման հայտը)։
23.2. Սույն կարգի 23.1-ին կետում նշված դեպքում նպաստի պակաս վճարված գումարները (վճարման ենթակա և վճարված գումարների տարբերությունը) վճարվում են դիմումը ներկայացվելու ամսվան նախորդող ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում ծնողն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք: Սույն կետում նշված կարգով հաշվարկված պակաս վճարված նպաստի գումարները վճարվում են դիմելու ամսվան հաջորդող ամսվա վճարման ցուցակով։
23.3. Սույն կարգի 23.1-ին կետում նշված դեպքում նպաստի ավել վճարված գումարները (վճարման ենթակա և վճարված գումարների տարբերությունը) հետ են գանձվում օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով։».
18) 24-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«24. Խնամքի նպաստը վճարվում է ծնողի դիմումի հիման վրա՝ անկանխիկ եղանակով: Եթե ծնողն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, ապա խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` ծնողի դիմումի հիման վրա: Խնամքի նպաստի վճարման եղանակը կամ բանկն ընտրելու (փոխելու) համար ծնողը դիմում է տարածքային բաժին: Անկանխիկ եղանակով վճարելու համար դիմումում նշվում է բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ խնամքի նպաստը:».
19) 25-րդ կետից հանել «կամ ազգային օպերատորի մոտ բացված հաշվարկային հաշվին» բառերը.
20) 26.1-ին կետում «նույն հոդվածով» բառերը փոխարինել «այդ մասով» բառերով, «վճարող կազմակերպության» բառերը փոխարինել «բանկի» բառով.
21) 26.2-րդ կետում «կազմակերպությունը (բանկը կամ ազգային օպերատորը)» բառերը փոխարինել «բանկը» բառով, «ըստ վճարող կազմակերպությունների» բառերը փոխարինել «բանկերի» բառով.
22) 26.3-րդ կետում «վճարող կազմակերպությունները» բառերը փոխարինել «բանկերը» բառով, «վճարող կազմակերպություն» բառերը փոխարինել «բանկ» բառով, «վճարող կազմակերպության» բառերը փոխարինել «բանկի» բառով.
23) 34-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 34.1-ին կետով՝
«34.1. Ծնողի մահվան դեպքում երեխայի մյուս ծնողին նշանակվում է խնամքի նպաստ, եթե դիմումը ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ այդ ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք:».
24) 35-րդ կետից հանել «կամ ազգային օպերատորի» բառերը.
25) 36-րդ և 37-րդ կետերից հանել «կամ ծնողի հաշվարկային հաշվին» բառերը, իսկ 37-րդ կետից հանել նաև «կամ լիազորված անձի հաշվարկային հաշվին» բառերը.
26) 40-րդ կետը վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա փոխվում է նաև բանկը։».
27) 41-րդ կետում «www.ssa.am» բառերը փոխարինել «www. socservice.am» բառերով.
28) 42-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.1-ին կետով՝
«42.1. Դիմումով, այդ թվում՝ առցանց դիմումով, մուտքագրված տվյալների հիման վրա բանկը փոխվում է ինքնաշխատ եղանակով։»:
3. Որոշման N 3 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետում «27-րդ հոդվածով» բառերը փոխարինել «7-րդ և 7.1-ին գլուխներով» բառերով, իսկ 2-րդ ենթակետում «հոդվածում» բառը փոխարինել «կամ 28.3-րդ հոդվածներում» բառերով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2023 թվականի մարտի 20-ն ապահովել 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ խնամքի նպաստի նշանակումը և վճարումը կատարելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովման մշակումն ու ներդրումը։
6. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը 2025 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 մարտի 2023 թվական: