ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2021 թվականի |
թիվ 145 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՏԱՐՐԵՐԻ՝ ՌԱԴԻԱՑԻՈՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԻՊԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 353-րդ հոդվածի 3-րդ կետի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված մաքսային ենթակառուցվածքների տարրերի՝ ռադիացիոն հսկողության համակարգով սարքավորմանը և տեխնիկական հագեցվածությանը ներկայացվող տիպային պահանջները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիսը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 145 որոշմամբ |
ՏԻՊԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված մաքսային ենթակառուցվածքների տարրերի՝ ռադիացիոն հսկողության համակարգով սարքավորմանը և տեխնիկական հագեցվածությանը ներկայացվող
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն տիպային պահանջներով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված, մաքսային հսկողության տեխնիկական միջոցներով, ինժեներական, տեղեկատվական, հեռահաղորդակցական համակարգերով ու դրանց ապահովման միջոցներով (մաքսային ենթակառուցվածքի տարրեր) հագեցված` նորից կառուցվող կամ վերակառուցվող շենքերը, սենքերը, շինությունները, բաց հարթակները` միջուկային և ռադիոակտիվ նյութերի (այսուհետ՝ ՄՌՆ) անօրինական տեղափոխումը կանխելու, ինչպես նաև ռադիացիոն պահանջների խախտմամբ այլ ապրանքների տեղափոխումը կանխարգելելու նպատակով նախատեսված ռադիացիոն հսկողության համակարգով սարքավորմանը և տեխնիկական հագեցվածությանը ներկայացվող պահանջները:
2. Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված մաքսային ենթակառուցվածքի տարրերը սարքավորվում և տեխնիկապես հագեցվում են՝ հաշվի առնելով մաքսային մարմինների գործունեության ապահովման հետ կապված դրանց գործառութային նշանակության առանձնահատկությունները, ռադիացիոն հսկողության այնպիսի համակարգով, որը բաղկացած է՝
ա) ռադիացիոն հսկողության ստացիոնար ապարատուրայից,
բ) ռադիացիոն հսկողության շարժական որոնողական ապարատուրայից,
գ) ՄՌՆ-ի նույնականացման ապարատուրայից,
դ) անհատական դոզաչափման ապարատուրայից,
ե) ռադիացիոն վտանգի աստիճանի գնահատման ապարատուրայից:
II. Ռադիացիոն հսկողության ստացիոնար ապարատուրա
3. Ռադիացիոն հսկողության ստացիոնար ապարատուրան (այսուհետ սույն բաժնում՝ ապարատուրա) նախատեսված է Միության մաքսային սահմանով անօրինական տեղափոխվող ՄՌՆ-ի հայտնաբերման համար, ինչպես նաև ռադիացիոն պահանջների խախտմամբ տեղափոխվող այլ ապրանքների հայտնաբերման համար:
4. Ապարատուրան կիրառվում է Միության մաքսային սահմանով ապրանքների ժամանման վայրերում և Միության մաքսային տարածքից ապրանքների դուրսբերման վայրերում ապրանքների, տրանսպորտային միջոցների և ֆիզիկական անձանց նկատմամբ:
5. Ապարատուրայի պարամետրերն են՝
ա) 1-ին և (կամ) 2-րդ աղյուսակում նշված քանակներով 5 կմ/ժ (հետիոտնային ապարատուրայի համար), 8-10 կմ/ժ (ավտոմոբիլային ապարատուրայի համար), 25 կմ/ժ (երկաթուղային ապարատուրայի համար) արագությամբ տեղափոխվող ՄՌՆ-ի՝ 0,5-ից ոչ պակաս (վստահելի հավանականության դեպքում՝ 0,95) հավանականությամբ հայտնաբերում:
Աղյուսակ 1
Ապարատուրայի տեսակը |
Միջուկային նյութերի հայտնաբերման շեմի արժեքը | ||
Զինագործական որակի Рu |
Զինագործական որակի Ս |
4 սմ հաստությամբ կապարային պաշտպանությամբ զինագործական որակի Рu | |
Հետիոտնային |
1 |
64 |
40 |
Ավտոմոբիլային |
10 |
1 000 |
100 |
Երկաթուղային |
30 |
4 000 |
540 |
Աղյուսակ 2
Ապարատուրայի տեսակը |
Ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման շեմի արժեքը՝ ըստ գամմա- և նեյտրոնային ճառագայթման | ||||
57 Со, կԲկ |
133 Ва, կԲկ |
137 Cs, կԲկ |
60 Со, կԲկ |
252Cf(244Cm), c-1 | |
Հետիոտնային |
250 |
140 |
170 |
85 |
6 000 |
Ավտոմոբիլային |
1 400 |
770 |
940 |
480 |
16 000 |
Երկաթուղային |
3 500 |
1 920 |
2 350 |
1 200 |
32 000 |
բ) ապարատուրայի ճառագայթման գրանցվող էներգիայի ընդգրկույթը՝
ըստ գամմա ճառագայթման՝ 0,05-ից մինչև 3 ՄէՎ,
ըստ նեյտրոնային ճառագայթման՝ 0,025 ԷՎ-ից մինչև 14 ՄԷՎ.
գ) առավելագույն զգայունության դեպքում ապարատուրայի կեղծ գործարկումների հաճախականությունը՝ 1000 դեպքի համար 1 գործարկումից ոչ ավելի.
դ) ապարատուրայի աշխատանքի անընդհատ ռեժիմ.
ե) ապարատուրայի սնում՝ 50 ± 1 Հց հաճախականությամբ և 187-ից մինչև 242 Վ լարումով փոփոխական հոսանքի էլեկտրացանցից կամ սնուցման ցանցից անջատելու դեպքում՝ ապարատուրայի աշխատունակությունը 10 ժամից ոչ պակաս ապահովող կուտակիչից.
զ) ապարատուրայի շահագործման սահմանված ժամկետը՝ 10 տարուց ոչ պակաս.
է) ջերմաստիճանների աշխատանքային ընդգրկույթը՝
բաց տարածությունում և ծածկի տակ տեղակայվող ապարատուրայի համար՝ մինուս 50-ից ոչ ցածր և 50 °C-ից ոչ բարձր՝ մինչև 95 տոկոս օդի հարաբերական խոնավության դեպքում,
սենքերում տեղակայվող ապարատուրայի համար՝ մինուս 10-ից ոչ ցածր և 40°C-ից ոչ բարձր՝ մինչև 95 տոկոս օդի հարաբերական խոնավության դեպքում:
Ապարատուրայի ջերմաստիճանների աշխատանքային ընդգրկույթը սահմանվում է՝ հաշվի առնելով Միության անդամ պետությունների կլիմայական պայմանները:
6. Ապարատուրան կատարում է հետևյալ հիմնական գործառույթները՝
ա) ապարատուրայի լրակազմի մեջ մտնող՝ դետեկտման բլոկներից տեղեկատվության անդադար հավաքում.
բ) իրադարձությունների ավտոմատ գրանցում (իրադարձության ժամանակի և պարամետրերի նշումով).
գ) տեղեկատվության պահպանում և դրա արտածումը ապարատուրայի ցուցատախտակի և արտաքին սարքվածքների վրա (տպիչ, համակարգիչ)՝ դրանց միացման ժամանակ.
դ) ապարատուրայի լուսային և ձայնային ազդանշանման սարքվածքի վրա կառավարող ազդեցության ձևավորում և փոխանցում.
ե) ապարատուրայի աշխատունակության ավտոմատ հսկողություն.
զ) ապարատուրայի հսկողության համակարգի տագնապի ազդանշանի ձևավորում:
III. Ռադիացիոն հսկողության շարժական որոնողական ապարատուրա
7. Ռադիացիոն հսկողության շարժական որոնողական ապարատուրան (այսուհետ սույն բաժնում՝ ապարատուրա) նախատեսված է Միության մաքսային սահմանով անօրինական տեղափոխվող ՄՌՆ-ի որոնման, հայտնաբերման և տեղայնացման համար, ինչպես նաև ռադիացիոն պահանջների խախտմամբ տեղափոխվող այլ ապրանքների հայտնաբերման համար:
8. Ապարատուրան պետք է լինի կոմպակտ՝ մշտապես (այդ թվում՝ ծածուկ) կրելու համար:
9. Ապարատուրայի պարամետրերն են՝
ա) 3-րդ և (կամ) 4-րդ աղյուսակներում նշված քանակներով, ապարատուրայից 1 մ-ից ավելի հեռավորության վրա 0,5 մ/վ արագությամբ տեղափոխվող ՄՌՆ-ի՝ 0,5-ից ոչ վատ հավանականությամբ (վստահելի հավանականության դեպքում՝ 0,9) հայտնաբերում:
Աղյուսակ 3
Ապարատուրայի տեսակը |
Միջուկային նյութերի հայտնաբերման շեմի արժեքը | ||
Զինագործական որակի Pu |
Զինագործական որակի Ս |
4 սմ հաստությամբ կապարային պաշտպանությամբ զինագործական որակի Pu (20 սմ հեռավորության վրա) | |
Որոնողական |
3 |
250 |
270 |
Աղյուսակ 4
Ապարատուրայի տեսակը |
Ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման շեմի արժեքը՝ ըստ գամմա- և նեյտրոնային ճառագայթման | |||
133 Ва, կԲկ |
137 Cs, կԲկ |
60 Со, կԲկ |
252Cf(244Cm), с-1 (20 սմ հեռավորության վրա) | |
Որոնողական |
330 |
600 |
300 |
16 000 |
բ) ֆոտոնային ճառագայթման գրանցվող էներգիայի ընդգրկույթը՝ 0,05-ից մինչև 3 ՄԷՎ.
գ) նեյտրոնային ճառագայթման գրանցվող էներգիայի ընդգրկույթը՝ 0,025 ԷՎ-ից մինչև 14 ՄԷՎ.
դ) արտաքին ֆոտոնային ճառագայթման ամբիենտ համարժեքի հզորության չափումների ընդգրկույթը՝ 0,1-ից մինչև 100 մկԶվ/ժ.
ե) 137Cs գծով գամմա- ճառագայթման արտաքին ֆոտոնային ճառագայթման դոզայի համարժեք ամբիենտի հզորության չափումների հիմնական հարաբերական սխալանքի սահմանը՝ ± 20 տոկոս.
զ) ապարատուրայի անընդհատ աշխատանքի ժամանակը՝ 100 ժամից ոչ պակաս.
է) ապարատուրայի ծառայության ժամկետը՝ 8 տարուց ոչ պակաս.
ը) ապարատուրայի քաշը՝ 2 կգ-ից ոչ ավելի.
թ) առավելագույն զգայունության դեպքում ապարատուրայի կեղծ գործարկումների հաճախականությունը՝ 1000 իրադարձության համար 1 գործարկումից ոչ ավելի.
ժ) ապարատուրայի ջերմաստիճանների աշխատանքային ընդգրկույթը՝ մինուս 30-ից ոչ ցածր և 50 °C-ից ոչ բարձր՝ մինչև 95 տոկոս օդի հարաբերական խոնավության դեպքում:
10. Ապարատուրան կատարում է հետևյալ հիմնական գործառույթները՝
ա) Միության մաքսային սահմանով տեղափոխվող ՄՌՆ-ի որոնում, հայտնաբերում և տեղայնացում՝ ռադիացիոն ֆոնի հաշվի արագության համեմատ գամմա- և նեյտրոնային ճառագայթման ընթացիկ հաշվի արագության գերազանցումը չափելու միջոցով.
բ) ռադիացիոն պահանջների խախտմամբ տեղափոխվող այլ ապրանքների գամմա-ճառագայթման ԴՀԱՀ-ի չափում.
գ) գործարկումների շեմի սահմանում (ընթացիկ գամմա- և նեյտրոնային ֆոնի միջին քառակուսային շեղումների քանակը).
դ) իրադարձությունների ավտոմատ գրանցում (իրադարձության ժամանակի և պարամետրերի նշումով), տեղեկատվության պահպանում և դրա փոխանցումը համակարգչին.
ե) ապարատուրայի աշխատունակության ավտոմատ հսկողություն:
IV. ՄՌՆ-ի նույնականացման ապարատուրա
11. ՄՌՆ-ի նույնականացման ապարատուրան (այսուհետ սույն բաժնում՝ ապարատուրա) նախատեսված է գամմա-, նեյտրոնային, ալֆա- և բետա- ճառագայթման ռադիացիոն պահանջների խախտմամբ տեղափոխվող ՄՌՆ-ի և ապրանքների համալիր որոնման, հայտնաբերման, տեղայնացման և նույնականացման համար, ինչպես նաև գամմա- և նեյտրոնային ճառագայթման էքսպոզիցիոն դոզայի հզորության չափման, ալֆա- և բետա ճառագայթման հոսքերի խտության չափման համար:
12. Ապարատուրայի պարամետրերն են՝
ա) 5-րդ աղյուսակում նշված արժեքներից ոչ վատ բնութագրերը:
Աղյուսակ 5
Ճառագայթման տեսակը |
Չափվող մեծությունը |
Չափումների ընդգրկույթը |
Ճառագայթման էներգետիկական ընդգրկույթը |
Չափման հիմնական սխալանքը (%) |
Ալֆա- ճառագայթում |
հոսքի խտություն (սմ-2րոպե-1) |
1 -3x10s |
3- 10 ՄԷՎ |
±20 |
Բետա- ճառագայթում |
հոսքի խտություն (սմ-2րոպե-1) |
10-2x105 |
0,3 - 3 ՄԷՎ |
±30 |
Գամմա- ճառագայթում |
էքսպոզիցիոն դոզայի հզորություն (մկԶվ/ժ) |
0,1-500 |
0,05 - 3 ՄԷՎ |
±30 |
Նեյտրոնային ճառագայթում |
նեյտրոնային ճառագայթման նկատմամբ սարքի զգայունությունը (իմպ./սմ2) |
դանդաղարարով՝ 1-ից ոչ պակաս |
0,025 ԷՎ - 14 ՄԷՎ |
բ) նույնականացման ինքնավար անցկացման ապահովում՝ ըստ հետևյալ ռադիոնուկլիդների գամմա- ճառագայթման՝ առանց դրանց լրացուցիչ համակարգչային մշակման՝ 235Ս, Ս (զինագործական որակի), 233Ս, 238Ս, 239Pu, Pu (զինագործական որակի), 232Th, 226Ra, 60Co, 57Co, 137Cs, 131I, 133Ba, 207Bi, 111In, 201T1, 103Pd, 67Ga, 99mTc, 241Am, 152Eu, 40K.
գ) 137Cs գծով ապարատուրայի հարաբերական էներգետիկ լուծաչափը՝ 8 տոկոսից ոչ վատ.
դ) ապարատուրայի կերպափոխիչի ուղիների թիվը՝ 1 024-ից ոչ պակաս.
ե) ապարատուրայի պահպանվող սպեկտրների քանակը՝ 100-ից ոչ պակաս.
զ) ներկառուցված կուտակիչներով ապարատուրայի անընդհատ աշխատանքի ժամանակը՝ 8 ժամից ոչ պակաս.
է) ապարատուրայի ջերմաստիճանների աշխատանքային ընդգրկույթը՝ մինուս 20-ից ոչ ցածր և 50 °C-ից ոչ բարձր՝ մինչև 95 տոկոս օդի հարաբերական խոնավության դեպքում.
ը) ապարատուրայի քաշը՝ 9 կգ-ից ոչ ավելի.
V. Անհատական դոզաչափման ապարատուրա
13. Անհատական դոզաչափման ապարատուրան (այսուհետ սույն բաժնում՝ ապարատուրա) նախատեսված է հետևյալի համար՝
ա) գամմա- և ռենտգեն ճառագայթման դոզայի անհատական համարժեքի անընդհատ չափում՝ (այսուհետ՝ ԴԱՀ).
բ) ԴԱՀ-ի կուտակման ժամանակի անընդհատ չափում.
գ) ԴԱՀ-ի հզորության անընդհատ չափում, էներգաանկախ հիշողության մեջ տվյալների պահպանում և ԴԱՀ-ի շեմային մակարդակների ու ԴԱՀ-ի հզորության անընդհատ հսկողություն:
14. Ապարատուրայի պարամետրերն են՝
ա) գամմա- և ռենտգեն ճառագայթման գրանցվող էներգիայի ընդգրկույթը՝ 0,05-ից մինչև 10 ՄԷՎ.
բ) գամմա- և ռենտգեն ճառագայթման ԴԱՀ-ի հզորության ընդգրկույթը՝ 0,1 մկԶվ/ժ-ից մինչև 100 մԶվ/ժ.
գ) գամմա- և ռենտգեն ճառագայթման ԴԱՀ-ի ընդգրկույթը՝1,0 մկԶվ-ից մինչև 9,99 Զվ.
դ) ԴԱՀ-ի չափման թույլատրելի հիմնական հարաբերական սխալանքի սահմանը՝ 20 տոկոսից ոչ վատ.
ե) ապարատուրայի անընդհատ աշխատանքի ժամանակն առանց սնուցման տարրերի փոփոխման 0-ից մինչև 60 °C ջերմաստիճանի դեպքում՝ 6 ամսից ոչ պակաս.
զ) ապարատուրայի ջերմաստիճանների աշխատանքային ընդգրկույթը՝ մինուս 20-ից ոչ ցածր և 60 °C-ից ոչ բարձր (չափման արդյունքների ցուցանշումով).
է) ապարատուրայի քաշը՝ 0,3 կգ-ից ոչ ավելի:
VI. Ռադիացիոն վտանգի աստիճանի գնահատման ապարատուրա
15. Ռադիացիոն վտանգի աստիճանի գնահատման ապարատուրան (այսուհետ սույն բաժնում՝ ապարատուրա) նախատեսված է Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված տեսչական զննման համալիրների, զննման ռենտգենային սարքավորումների, ռադիոիզոտոպային սարքերի շահագործման ժամանակ ռադիացիոն իրավիճակի հսկողության համար:
16. Ապարատուրայի պարամետրերն են՝
ա) ապարատուրայի գամմա- և ռենտգեն ճառագայթման գրանցվող էներգիայի ընդգրկույթը՝ 0,015-ից մինչև 10 ՄԷՎ.
բ) ապարատուրայի չափման թույլատրելի հիմնական հարաբերական սխալանքի սահմանը՝ 20 տոկոսից ոչ վատ.
գ) ապարատուրայի կարճաժամկետ ճառագայթման ԴՀԱՀ-ի չափման ընդգրկույթը՝ 5 մկԶվ/ժ-ից մինչև 10 Զվ/ժ.
դ) ապարատուրայի իմպուլսային ճառագայթման ԴՀԱՀ-ի չափման ընդգրկույթը՝ 0,1 մկԶվ/ժ-ից մինչև 10 Զվ/ժ.
ե) իմպուլսային ճառագայթման նվազագույն տևողությունը մինչև 1,0 Զվ/ժ իմպուլսում ԴՀԱՀ-ի դեպքում՝ 10 նվ-ից ոչ վատ
զ) կարճաժամկետ ազդող ճառագայթման նվազագույն տևողությունը՝ 50 մվ-ից ոչ վատ.
է) ապարատուրայի՝ ցանցից անընդհատ աշխատանքը, ներկառուցված կուտակիչներով ապարատուրայի աշխատանքի ժամանակը՝ 12 ժամից ոչ պակաս.
ը) ապարատուրայի ջերմաստիճանների աշխատանքային ընդգրկույթը՝ մինուս 30-ից ոչ ցածր և 50 °C-ից ոչ բարձր՝ մինչև 95 տոկոս օդի հարաբերական խոնավության դեպքում.
թ) ապարատուրայի քաշը՝ 3 կգ-ից ոչ ավելի:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: