ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0072 Ն. 30.05.23
30 մայիսի 2023 թվականի |
թիվ 72-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով տնտեսական նորմատիվների հաշվարկման վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխանեցնել կիրառվող մեթոդաբանությանը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 3) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգ 3-ի 2-րդ կետի աղյուսակի 3-րդ տողի «Ն1.1, Ն1.2 » բառերը փոխարինել «Ն11, Ն12, Ն1,» բառերով,
2) Կանոնակարգ 3-ի 2-րդ կետի աղյուսակի 11-րդ տողի «ամսական, եռամսյակային, տարեկան» բառերը փոխարինել «ամսական» բառով,
3) Կանոնակարգ 3-ի 3-րդ կետի «կարգերին» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ Ակտիվների դասակարգման և պահուստավորման կարգ)» բառերով,
4) Կանոնակարգ 3-ի 6-րդ կետի «Հաշվետվությունում հաշվեկշռային ֆինանսական գործիքները ընդգրկվում են համախառն հաշվեկշռային մնացորդներով:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաշվետվությունում հաշվեկշռային ֆինանսական գործիքները ընդգրկվում են համախառն հաշվեկշռային մնացորդներով: Հաշվետվությունում ներկայացվող ակտիվների հնարավոր կորուստների պահուստների (պահուստ) մեծությունները չեն ներառում Ակտիվների դասակարգման և պահուստավորման կարգի համաձայն ձևավորված ընդհանուր պահուստները:»,
5) Կանոնակարգ 3-ի 6-րդ կետի «1-ից 10-րդ սյունակներում, բացառությամբ 8-րդ սյունակի, ամփոփվում են, համապատասխանաբար, հիմնական կապիտալի, ընդհանուր կապիտալի, ընդհանուր ակտիվների, վարկային ռիսկի, արտարժութային ռիսկի, տոկոսադրույքի ռիսկի, կապիտալի գործիքների գնային ռիսկի, բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների նորմատիվային միջին ամսական մեծությունները, իսկ 8-րդ սյունակում՝ գործառնական ռիսկի նորմատիվային մեծությունը:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1-ից 10-րդ սյունակներում, բացառությամբ 8-րդ սյունակի, ամփոփվում են, համապատասխանաբար, առաջին մակարդակի հիմնական կապիտալի, առաջին մակարդակի կապիտալի, ընդհանուր կապիտալի, ընդհանուր ակտիվների, վարկային ռիսկի, արտարժութային ռիսկի, տոկոսադրույքի ռիսկի, կապիտալի գործիքների գնային ռիսկի, բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների նորմատիվային միջին ամսական մեծությունները, իսկ 8-րդ սյունակում՝ գործառնական ռիսկի նորմատիվային մեծությունը:»
6) Կանոնակարգ 3-ի 6-րդ կետի «2-րդ էջում ներկայացվում են ընդհանուր կապիտալի ու նրա տարրերի հաշվեկշռային և նորմատիվային մեծությունները, ինչպես նաև նորմատիվային մեծությունների հաշվարկի համար Կանոնակարգ 2-ով նախատեսված անհրաժեշտ պակասեցումները և ավելացումները՝ ըստ ամսվա բոլոր օրերի: Նորմատիվային լրացուցիչ կապիտալի հաշվարկում չընդգրկվող գումարներն այն գումարներն են, որոնք հաշվառվում են որպես կապիտալ (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 322-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1032-Ն համատեղ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» «5000» կարգ), սակայն համաձայն Կանոնակարգ 2-ի՝ չեն մտնում նորմատիվային լրացուցիչ կապիտալի հաշվարկի մեջ: Նորմատիվային լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվող գումարներն այն գումարներն են, որոնք չեն հաշվառվում որպես կապիտալ (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի թիվ 258-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի օգոստոսի 27-ի թիվ 629-Ն հրամանով համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» 5-րդ կարգի հաշիվներում), սակայն համաձայն Կանոնակարգ 2-ի՝ ընդգրկվում են նորմատիվային լրացուցիչ կապիտալի հաշվարկում:» նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2-րդ էջում ներկայացվում են ընդհանուր կապիտալի և նրա տարրերի հաշվարկն ըստ օրերի: 1-4-րդ սյունակներում լրացվում են Կանոնակարգ 2-ով սահմանված նորմատիվային կապիտալում ներառվող տարրերի հաշվեկշռային մեծությունների գումարը: 8-րդ սյունակում լրացվում է Կանոնակարգ 2-ով սահմանված առաջին մակարդակի հիմնական կապիտալը ճշգրտող գումարները, ընդ որում, բացասական մեծությունները լրացվում են «-» նշանով:»:,
7) Կանոնակարգ 3-ի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Թիվ 11 հաշվետվությունում ներկայացվում են Կանոնակարգ 2-ով սահմանված նորմատիվային ընդհանուր կապիտալի կազմի մեջ մտնող և նվազեցվող (ճշգրտվող) տարրերի մեծությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ: Հաշվետվությունում փաստացի վճարված (բաշխված) շահութաբաժին է համարվում այն շահութաբաժինը, որն արդեն իսկ նվազեցվել է չբաշխված շահույթից:»,
8) Կանոնակարգ 3-ի 32-րդ կետի «հաշվետվություն թիվ 6-ի համապատասխանաբար Աղյուսակներ 1-ից 16-ի լրացման հրահանգի» բառերը փոխարինել «թիվ 6 հաշվետվության համապատասխան աղյուսակների լրացման հրահանգի» բառերով:
9) Կանոնակարգ 3-ի ձև թիվ 3 հաշվետվության.
ա. 1-ին էջը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի,
բ. 2-րդ էջը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի,
10) Կանոնակարգ 3-ի ձև թիվ 11-րդ հաշվետվությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 3-ի:
11) Կանոնակարգ 3-ի ձև թիվ 41-րդ հաշվետվության.
ա. «Հիմնական կապիտալի տարրեր» բառերը փոխարինել «Առաջին մակարդակի կապիտալի տարրեր» բառերով,
բ. «Լրացուցիչ կապիտալի տարրեր» բառերը փոխարինել «Երկրորդ մակարդակի կապիտալի տարրեր» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է հունիսի 1-ից սկսած հաշվետու ժամանակահատվածի համար ներկայացվող հաշվետվությունների վրա։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Հ. Խաչատրյան |
2023 թ. հունիսի 1 Երևան |
ՀԱՎԵԼՎԱԾ 2 Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 72-Ն որոշմամբ |
Նորմատիվների հաշվարկի մեջ ընդգրկվող միջին ցուցանիշների հաշվարկը | |||||||||||||
Ընդհանուր կապիտալի և նրա տարրերի հաշվարկն ըստ օրերի | |||||||||||||
Ամսվա օրեր |
Հաշվեկշռային մեծությունները |
Հաշվեկշռային մեծությունների ճշգրտում |
Հաշվեկշռային մեծություններից նվազեցումներ և այլ ճշգրտումներ |
Նորմատիվային կապիտալ | |||||||||
Առաջին մակարդակի հիմնական կապիտալ |
Առաջին մակար-դակի լրացուցիչ կապիտալ |
Երկրորդ մակարդակի կապիտալ |
Վճարման ենթակա հավա-նական շահա-բաժիններ |
Հնարավոր կորուստների ընդհանուր պահուստի ճշգրտում |
Ստորադաս փոխառու-թյան ճշգրտում |
Առաջին մակար-դակի հիմնական կապիտա-լից նվազեցվող գումարներ |
Առաջին մակար-դակի հիմնական կապիտալը ճշգրտող գումարներ |
Առաջին մակար-դակի լրացուցիչ կապիտա-լից նվազեցվող գումարներ |
Առաջին մակար-դակի հիմնական կապիտալ (1-4-7-8) |
Առաջին մակար-դակի կապիտալ (10+2-9) |
Երկրորդ մակար-դակի կապիտալ (3-5-6) |
Ընդհանուր կապիտալ (11+12) | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 | |
1 |
|||||||||||||
2 |
|||||||||||||
3 |
|||||||||||||
4 |
|||||||||||||
5 |
|||||||||||||
6 |
|||||||||||||
7 |
|||||||||||||
8 |
|||||||||||||
9 |
|||||||||||||
10 |
|||||||||||||
11 |
|||||||||||||
12 |
|||||||||||||
13 |
|||||||||||||
14 |
|||||||||||||
15 |
|||||||||||||
16 |
|||||||||||||
17 |
|||||||||||||
18 |
|||||||||||||
19 |
|||||||||||||
20 |
|||||||||||||
21 |
|||||||||||||
22 |
|||||||||||||
23 |
|||||||||||||
24 |
|||||||||||||
25 |
|||||||||||||
26 |
|||||||||||||
27 |
|||||||||||||
28 |
|||||||||||||
29 |
|||||||||||||
30 |
|||||||||||||
31 |
|||||||||||||
Միջին |
ՀԱՎԵԼՎԱԾ 3 Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 72-Ն որոշմամբ |
Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի մայիսի 16-ի թիվ 111-Ն որոշմամբ |
Հավելված 2 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշման |
Ձև թիվ 11 (ամսական) |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ընդհանուր կապիտալի վերաբերյալ
Բանկի անվանումը |
||
Ամսաթիվը |
__________________________ թ.-ից | |
__________________________ թ.-ից |
(հազ. դրամ) |
ԱՆՎԱՆՈՒՄԸ |
||
1 |
Ընդհանուր կապիտալ |
|
2 |
Առաջին մակարդակի կապիտալ |
|
3 |
Առաջին մակարդակի հիմնական կապիտալ՝ |
|
3.1 |
Սովորական բաժնետոմսեր |
|
3.2 |
Չբաշխված շահույթ կամ վնաս |
|
3.3 |
Այլ համապարփակ եկամուտ և պահուստներ |
|
4 |
Առաջին մակարդակի հիմնական կապիտալից նվազեցումներ՝ |
|
4.1 |
Սովորական բաժնետոմսեր՝ ըստ Կանոնակարգ 2-ի 28.3-րդ կետի |
|
4.2 |
Բանկի կողմից տրամադրված երկարաժամկետ ստորադաս փոխառություններ |
|
4.3 |
Ոչ նյութական ակտիվներ և օգտագործման իրավունքով ակտիվներ (հիմքում՝ ոչ նյութական ակտիվ) |
|
4.4 |
Ծրագրային ակտիվներ |
|
4.5 |
Հիմնական միջոցներ,այլ նյութական ակտիվներ և օգտագործման իրավունքով ակտիվներ (հիմքում՝ նյութական ակտիվ) |
|
4.6 |
Գրավի տնօրինման արդյունքում բանկին սեփականության իրավունքով անցած անշարժ գույք |
|
4.7 |
Գրավի տնօրինման արդյունքում բանկին սեփականության իրավունքով անցած բաժնետոմսեր |
|
4.8 |
Հետաձգված հարկային ակտիվների և պարտավորությունների հաշվեկշռային արժեքների դրական տարբերություն |
|
4.9 |
Այլ բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կանոնադրական կապիտալներում ներդրումներ՝ ըստ Կանոնակարգ 2-ի 28.3-րդ կետի 9-րդ ենթակետի |
|
4.10 |
Այլ բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կանոնադրական կապիտալներում ներդրումներ՝ ըստ Կանոնակարգ 2-ի 28.3-րդ կետի 10-րդ ենթակետի |
|
4.11 |
Այլ կազմակերպությունների կանոնադրական կապիտալում կատարված ներդրումներ՝ ըստ Կանոնակարգ 2-ի 28.3-րդ կետի 11-րդ ենթակետի |
|
4.12 |
Այլ կազմակերպություններում կատարված փոխադարձ ներդրումների դեպքում բանկի կապիտալում կատարված ներդրումներ |
|
5 |
Առաջին մակարդակի հիմնական կապիտալի ճշգրտումներ |
|
5.1 |
Իրական արժեքով չհաշվառվող ակտիվների գծով ձևավորված դրամական հոսքերի հեջավորման պահուստ |
|
5.2 |
Բանկի սեփական վարկային ռիսկի փոփոխության արդյունքում իրական արժեքով հաշվառվող պարտավորությունների իրական արժեքի փոփոխությամբ պայմանավորված չիրացված շահույթ և վնաս |
|
6 |
Առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալ՝ |
|
6.1 |
Արտոնյալ բաժնետոմսեր |
|
7 |
Առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալից նվազեցումներ՝ |
|
7.1 |
Արտոնյալ բաժնետոմսեր՝ ըստ Կանոնակարգ 2-ի 28.6-րդ կետի |
|
8 |
Երկրորդ մակարդակի կապիտալ՝ |
|
8.1 |
Ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառություններ |
|
8.2 |
Հնարավոր կորուստների ընդհանուր պահուստ |
Առաջին մակարդակի կապիտալի հաշվարկում ներառվող չբաշխված շահույթի հաշվարկ
Հաշվեկշռային չբաշխված շահույթ |
|
Նախորդ տարվա շահույթի բաշխման դրույք |
|
Նախորդ տարիների շահույթի բաշխման դրույքների միջինը |
|
Բաշխման դրույք |
|
Տվյալ տարում փաստացի վճարված/բաշխված շահութաբաժին |
|
Վճարման ենթակա հավանական շահաբաժին |
|
Նորմատիվային չբաշխված շահույթ |
Բանկի վարչության նախագահ |
__________________________ | |
Կ.Տ. |
(գործադիր տնօրեն) |
|
Գլխավոր հաշվապահ |
__________________________ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հունիսի 2023 թվական: