ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2023 թվականի N 1626-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու և պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցած շարքային և սպայական կազմերի պայմանագրային զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալիս և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս պատվովճար հաշվարկելու կարգերը, ինչպես նաև պատվովճարի չափը սահմանելու մասին» N 160-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման վերնագիրը և 1-ին կետի 2-րդ ենթակետը «պայմանագրային զինվորական ծառայությունից» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողներին պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով վաղաժամկետ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից» բառերով.
2) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել՝
1) պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցած շարքային և սպայական կազմերի պայմանագրային զինծառայողների պատվովճարի առավելագույն չափը՝ 5.000.000 դրամ.
2) իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողների պատվովճարի առավելագույն չափը՝ 1.000.000 դրամ:».
3) որոշման N 2 հավելվածում՝
ա. վերնագիրը և 1-ին կետը «պայմանագրային զինվորական ծառայությունից» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողներին պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով վաղաժամկետ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից» բառերով,
բ. 2-րդ կետը «պայմանագրային» բառից հետո լրացնել «կամ իգական սեռի պարտադիր» բառերով,
գ. 3-րդ կետի առաջին նախադասությունը «պայմանագրային» և երկրորդ նախադասությունը «Պայմանագրային» բառերից հետո լրացնել «կամ իգական սեռի պարտադիր» բառերով,
դ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողին պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալիս պատվովճարը հաշվարկվում է սահմանված առավելագույն չափով, իսկ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից արձակելիս պատվովճարը հաշվարկվում է սահմանված առավելագույն չափը 6 ամիսների վրա բաժանելու և ստացված մեկ ամսվա գումարը մինչև պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից արձակելու ամիսը ներառյալ ծառայած ամիսների թվի վրա բազմապատկելու արդյունքում ստացված չափով:»,
ե. 5-րդ կետը «պայմանագրային» բառից հետո լրացնել «կամ իգական սեռի պարտադիր» բառերով, իսկ «պայմանագրի» բառից հետո՝ «կամ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2023 թվական: