ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2020 թվականի N 72-Ն
2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հողային օրենսգրքի 48.1-րդ հոդվածի 8-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝
1. 2021 թվականի համար սահմանել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարների չափը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Կողմ -8
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ |
ՂԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ |
ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՀԵ |
ՂԱԼԵՉՅԱՆ ԳՈՌ |
ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ |
ՉԱՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ |
ԺԱՄՀԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ |
ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ |
Դեմ -0
Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Վ. ԳԵՎՈՐԳՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 25 ք. Աբովյան |
Հավելված Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 72-Ն որոշման |
2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ
հ/հ |
Տեսակը |
1 քառակուսի մետրի համար կառուցապատման իրավունքի վճարի տարեկան չափը /հազար դրամ/ | |
1. |
Ժամանակավոր կառույցներ (կրպակներ, տաղավարներ, տրանսպորտի կայանատեղեր և այլն) տեղադրելու համար |
||
1.1 |
Մինչև 20 քառակուսի մետրի համար` անկախ գործունեության բնույթից |
3.5 | |
1.2 |
21 և ավելի ք.մ` 20 քառակուսի մետրից ավել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` անկախ գործունեության բնույթից |
0.3 | |
2. |
Հիմնական կառույցների (հասարակական սնունդ, առևտուր, կենցաղ-սպասարկում, դրամափոխանակում, բանկեր և նմանատիպ այլ գործունեության օբյեկտներ) համար |
||
2.1 |
Մինչև 20 քառակուսի մետրի համար |
2.0 | |
2.2 |
21-100 ք. մ.` 20 քառակուսի մետրից ավել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար |
1.0 | |
2.3 |
101-200 ք. մ.` 100 քառակուսի մետրից ավել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար |
0.7 | |
2.4 |
201 և ավել ք. մ.` 200 քառակուսի մետրից ավել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար |
0.2 | |
3. |
Շահույթ չհետապնդող կազմակերպությունների համար |
0.5 | |
4. |
Արտադրություն իրականացնող կազմակերպությունների համար |
0.1 | |
5. |
Ավտոտնակների համար |
0.400 | |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|