ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 109 |
քաղ. Մոսկվա |
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ)» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ կետին, 221-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու:
2. Սահմանել, որ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավոր ներմուծվող ապրանքների ցանկում ներառված ապրանքները համարվում են այնպիսի ապրանքներ, որոնց, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու:
Նշված ապրանքների՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամանակավոր գտնվելու և օգտագործելու առավելագույն ժամկետը կազմում է 1 տարի, եթե տվյալ ցանկում կամ սույն կետի երրորդ և չորրորդ պարբերություններում մեջ այլ ժամկետ սահմանված չէ:
Նշված ցանկի 1-17, 19-22, 24, 28, 29 և 37 կետերում նշված և «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամանակավոր գտնվելու և օգտագործելու առավելագույն ժամկետը «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան կազմում է 18 ամիս, եթե տվյալ ցանկում այլ ժամկետ սահմանված չէ, իսկ 2021 թվականի մարտի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ նշված ապրանքների նկատմամբ՝ 2 տարի, եթե տվյալ ցանկում այլ ժամկետ սահմանված չէ:
Նշված ցանկի 38-րդ կետում նշված ապրանքների ժամանակավոր գտնվելու և օգտագործելու վերջնաժամկետը, առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, կազմում է այդպիսի ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից 5 տարի, իսկ 2017 թվականի փետրվարի 21-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված այդպիսի ապրանքների նկատմամբ՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:
(2-րդ կետը լրաց. 29.04.20 թիվ 45, ԵՏՀԽ 15.04.22 թիվ 73, ԵՏՀԽ 19.08.22 թիվ 130)
3. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 331 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատմամբ ժամանակավոր ներմուծվող ապրանքների ցանկի 34-րդ կետը:
4. Փոփոխություններ կատարել Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշմամբ հաստատված՝ այն Ապրանքների կատեգորիաների ցանկում, որոնց համար սահմանվում են ժամանակավոր ներմուծման ավելի երկար վերջնաժամկետներ, քան Մաքսային միության Մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետները՝ համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ |
ՑԱՆԿ
այն ապրանքների կատեգորիաների, որոնց, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու
1. Բեռնատար թեքահարթակով չսարքավորված քաղաքացիական բեռնատար ինքնաթիռներ՝ 60 000 կգ-ից ոչ պակաս, բայց 80 000 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 9 ծածկագիր), կամ 370 000 կգ-ից ավելի առավելագույն վերթիռային զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 009 6 ծածկագիր)՝ դրանք 2014 թվականի մայիսի 17-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանով:
Այդպիսի ինքնաթիռների մասով «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու Եվրասիական տնտեսական միության տարածքում ժամանակավոր գտնվելու և օգտագործելու առավելագույն ժամկետը, այդ թվում՝ նշված մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը երկարաձգելիս, կազմում է 12 տարի՝ դրանք «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:
2. Բեռնատար թեքահարթակով չսարքավորված քաղաքացիական բեռնատար ինքնաթիռներ՝ 60 000 կգ-ից ոչ պակաս, բայց 80 000 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 9 ծածկագիր)՝ դրանք 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանով:
Այդպիսի ինքնաթիռների՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու Եվրասիական տնտեսական միության տարածքում ժամանակավոր գտնվելու և օգտագործելու առավելագույն ժամկետը կազմում է 12 տարի՝ դրանք «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:
3. Բեռնատար թեքահարթակով չսարքավորված քաղաքացիական բեռնատար ինքնաթիռներ՝ 370 000 կգ-ից ավելի առավելագույն վերթիռային զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 009 6 ծածկագիր)՝ դրանք 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանով:
Այդպիսի ինքնաթիռների՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու Եվրասիական տնտեսական միության տարածքում ժամանակավոր գտնվելու և օգտագործելու առավելագույն ժամկետը կազմում է 12 տարի՝ դրանք «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:
4. Լայնաֆյուզելաժ, հեռամայրուղային քաղաքացիական բեռնատար ինքնաթիռներ՝ 175 000 կգ-ից ոչ պակաս, բայց 200 000 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 8 ծածկագիր), կամ 233 000 կգ-ից ոչ պակաս, բայց 250 000 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 009 8 ծածկագիր)՝ դրանք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանով:
Այդպիսի ինքնաթիռների՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու` Եվրասիական տնտեսական միության տարածքում ժամանակավոր գտնվելու և օգտագործելու առավելագույն ժամկետը կազմում է 12 տարի՝ դրանք «ժամանակավոր ներմուծում (ընդունում)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից:
5. «Ռոսմորպորտ» ԴՊՈՒՁ-ի կողմից վարձակալված ծովային ուղևորատար նավ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8901 10 100 9 ծածկագիր)՝ 2018 թվականին Վլադիվոստոկ քաղաքում IV Արևելյան տնտեսական համաժողովի անցկացման ժամանակահատվածում մասնակիցների, հյուրերի, անձնակազմի և հաճախորդների այլ խմբերի բնակության համար այն որպես լողացող հյուրանոց օգտագործելու պայմանով:
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ նշված ծովային ուղևորատար նավի ժամանակավոր գտնվելու և օգտագործման վերջնաժամկետն է 2018 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:
(5-րդ կետը լրաց. 14.09.18 թիվ 72)
6. (կետը հանվել է ԵՏՀԽ 23.09.22 թիվ 148)
7. «Ռոսմորպորտ» ԴՊՈՒՁ-ի կողմից վարձակալված ծովային ուղևորատար նավը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8901 10 100 9 ծածկագիր)՝ Վլադիվոստոկ քաղաքում ամենամյա Արևելյան տնտեսական ֆորումի անցկացման ժամանակահատվածում մասնակիցների, հյուրերի, անձնակազմի և այլ հաճախորդների խմբերի բնակության համար այն որպես լողացող հյուրանոց օգտագործելու պայմանով:
Նշված ծովային ուղևորատար նավի՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելու և օգտագործելու առավելագույն ժամկետը կազմում է նշված մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից 30 օրացուցային օր:
(7-րդ կետը լրաց. 08.08.19 թիվ 81)
8. (կետը հանվել է ԵՏՀԽ 23.09.22 թիվ 148)
9. Ուրանի հեքսաֆտորիդի տեսքով՝ 90 տոննայից ոչ ավելի ծավալով ցածր հարստացված ուրան (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 2844 20 350 0), որը ներմուծվում է Ղազախստանի Հանրապետության տարածք՝ Ղազախստանի Հանրապետության կառավարության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև 2015 թվականի օգոստոսի 27-ի «Ղազախստանի Հանրապետությունում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Ցածր հարստացված ուրանի բանկ ստեղծելու մասին» համաձայնագրին համապատասխան՝ պայմանով, որ այդպիսի ցածր հարստացված ուրանը ներմուծվում է բացառապես Ղազախստանի Հանրապետության տարածքում պահպանվելու նպատակով:
Ցածր հարստացված ուրանի, առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան ժամանակավոր գտնվելու և օգտագործվելու առավելագույն ժամկետը՝ մինչև նշված համաձայնագրի գործողության ժամկետի ավարտը:
(9-րդ կետը լրաց. 19.12.19 թիվ 124)
10. Ցածր հարստացված ուրանի տրանսպորտային փոխադրման և պահպանման համար նախատեսված տրանսպորտային փաթեթավորման բեռնարկղերը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 8609 00 900 9), որոնք ներմուծվում են Ղազախստանի Հանրապետության տարածք՝ Ղազախստանի Հանրապետության կառավարության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև 2015 թվականի օգոստոսի 27-ի «Ղազախստանի Հանրապետությունում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Ցածր հարստացված ուրանի բանկ ստեղծելու մասին» համաձայնագրին համապատասխան՝ պայմանով, որ այդպիսի տրանսպորտային փաթեթավորման բեռնարկղերը ներմուծվում են բացառապես սույն ցանկի 9-րդ կետում նշված ցածր հարստացված ուրանը պահպանելու նպատակով:
Տրանսպորտային փաթեթավորման բեռնարկղերի, առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան ժամանակավոր գտնվելու և օգտագործվելու առավելագույն ժամկետը՝ մինչև նշված համաձայնագրի գործողության ժամկետի ավարտը:
(10-րդ կետը լրաց. 19.12.19 թիվ 124)
11. Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններում գրանցված ծովային նավեր (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8901 20 100 0 ծածկագիր), որոնք, Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, թույլատրված է օգտագործել Հյուսիսային ծովային ուղու ջրատարածքում նշված նավերի վրա բեռնված (վերաբեռնված) և մինչև Ռուսաստանի Դաշնության տարածքում բեռնաթափման կամ վերաբեռնման առաջին կետը փոխադրվող բնական զազի (այդ թվում՝ հեղուկացված վիճակում), գազային կոնդենսատի փոխադրումների ժամանակ՝ 2019 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2043 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ ժամանակահատվածում դրանք «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանով:
«Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման նշված ծովային նավերի՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելու և օգտագործելու սահմանային ժամկետը կազմում է 3 տարի՝ դրանք այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից, եթե սույն կետի երրորդ պարբերությամբ այլ բան սահմանված չէ:
2019 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված նշված ծովային նավերի՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելու և օգտագործելու վերջնաժամկետը՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:
(11-րդ կետը լրաց. 19.12.19 թիվ 125, ԵՏՀԽ 19.08.22 թիվ 130)
12. Օտարերկրյա անձանց սեփականության ներքո գտնվող, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների անձանց կողմից թայմ-չարտերի կամ բերբոուտ-չարտերի պայմանագրով վարձակալված և երկրաբանահետախուզական աշխատանքներ անցկացնելիս օգտագործվող ծովային նավեր (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8904 00 100 0 և 8906 90 100 0 ծածկագրեր)՝ դրանք 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանով։
Նշված ծովային նավերի՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելու և օգտագործելու առավելագույն ժամկետը կազմում է 1 տարի՝ այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից, եթե սույն կետի երրորդ պարբերությամբ այլ բան սահմանված չէ:
2021 թվականի փետրվարի 21-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված նշված ծովային նավերի՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելու և օգտագործելու վերջնաժամկետը՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։
(12-րդ կետը լրաց. 29.01.21 թիվ 2, ԵՏՀԽ 19.08.22 թիվ 130)
(ցանկը լրաց. 14.09.18 թիվ 72, 29.04.19 թիվ 48, 08.08.19 թիվ 81, 08.08.19 թիվ 83, փոփ., խմբ. 19.12.19 թիվ 123, լրաց. 19.12.19 թիվ 124, 19.12.19 թիվ 125, 23.11.20 թիվ 119, 29.01.21 թիվ 2, ԵՏՀԽ 19.08.22 թիվ 13, փոփ. 23.09.22 թիվ 1480)
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
այն ապրանքների կատեգորիաների ցանկում, որոնց համար սահմանվում են ժամանակավոր ներմուծման ավելի երկար վերջնաժամկետներ, քան Մաքսային միության Մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետները
1. 13-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ | ||
«13. |
Բեռնատար թեքահարթակով չսարքավորված քաղաքացիական բեռնատար ինքնաթիռներ՝ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամանակավոր գտնվելու և օգտագործելու ժամկետով՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 1-ին կետին համապատասխան, որոնց, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու: |
2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 132-րդ և 133-րդ դիրքերով՝ | ||
«132. |
Բեռնատար թեքահարթակով չսարքավորված քաղաքացիական բեռնատար ինքնաթիռներ՝ |
Առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամանակավոր գտնվելու և օգտագործելու ժամկետով՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 2-րդ կետին համապատասխան, որոնց, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու: |
133. |
Բեռնատար թեքահարթակով չսարքավորված քաղաքացիական բեռնատար ինքնաթիռներ՝ |
Առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամանակավոր գտնվելու և օգտագործելու ժամկետով՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 3-րդ կետին համապատասխան, որոնց, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու: |
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ դիրքով՝ | ||
«16. |
Լայնաֆյուզելաժ, հեռամայրուղային քաղաքացիական բեռնատար ինքնաթիռներ՝ 175 000 կգ-ից ոչ պակաս, բայց 200 000 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 003 8 ծածկագիր), կամ 233 000 կգ-ից ոչ պակաս, բայց 250 000 կգ-ից ոչ ավելի առավելագույն վերթիռային զանգվածով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8802 40 009 8 ծածկագիր), որոնք նշված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 4-րդ կետում, որոնց, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու: |
Առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամանակավոր գտնվելու և օգտագործելու ժամկետով՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկի 4-րդ կետին համապատասխան, որոնց, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելը և օգտագործելը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: