ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբեր 2020 թ. N 103-Ն
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 82-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ, 36-րդ, 38-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1․ Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Կապան համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 129-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝ համաձայն 1, 2, 3 և 4 հավելվածների։
2․ Անվավեր ճանաչել Կապան համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 14-ի «Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 129-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 82-Ն որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ( 10 )` ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ Դեմ ( 0 ) Ձեռնպահ ( 0 ) |
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ |
Համայնքի ղեկավար` |
Գ. Փարսյան |
2020 թ. սեպտեմբերի 25 ք. Կապան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2020 թվական: