ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 2023 թվականի N 1731-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 429-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների ներմուծման կարգը և բժշկական արտադրատեսակների ներմուծման նպատակով իրականացվող փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 429-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) նախաբանում «7-րդ հավելվածի 50-56-րդ կետերին» բառերը փոխարինել «9-րդ հավելվածի 3-րդ և 9-րդ կետերին» բառերով:
2. Որոշմամբ հաստատված կարգը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ կետերով՝
«1.1. Սույն կարգի պահանջները տարածվում են`
1) ԵԱՏՄ անդամ երկրից բժշկական արտադրատեսակների ներմուծման նկատմամբ.
2) երրորդ երկրներից «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերաներմուծում» կամ «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով ներմուծվող բժշկական արտադրատեսակների նկատմամբ:
1.2. ԵԱՏՄ անդամ երկրից բժշկական արտադրատեսակների ներմուծման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթները, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի, սույն կարգի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները:»:
3. Որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Բժշկական արտադրատեսակները ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի համաձայն (Աղյուսակ), ինչպես նաև ըստ անվանումների: Սույն կարգի աղյուսակում չընդգրկված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով բժշկական արտադրատեսակների ներմուծումը նույնպես իրականացվում է սույն կարգով, եթե ներմուծողը հայտարարագրում է, որ արտադրանքը բժշկական արտադրատեսակ է:»:
4. Որոշմամբ հաստատված կարգը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով՝
«5.1. Բժշկական արտադրատեսակի ներմուծման հավաստագիր չի պահանջվում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 47.2-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում:»:
5. Որոշմամբ հաստատված կարգը 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով՝
«9.1. ԵԱՏՄ անդամ երկրից Հայաստանի Հանրապետություն բժշկական արտադրատեսակներ ներմուծելիս ներմուծողը բժշկական արտադրատեսակները տեղափոխում է իր պահեստ և 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է լիազոր մարմնին՝ սույն կարգի 9-րդ կետով հաստատված ընթացակարգի համաձայն: Ներմուծողը չի իրացնում, բաշխում, բացթողում կամ կիրառում ներմուծված բժշկական արտադրատեսակները՝ մինչև ներմուծման (համապատասխանության) հավաստագիր ստանալը:»:
6. Որոշման NN 1 և 2 հավելվածներում «ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
12.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2023 թվական: