ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԳԵՏԱՓՆՅԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 դեկտեմբերի 2020 թվականի N 26-Ն
ԳԵՏԱՓՆՅԱ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածների պահանջներով.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇԵՑ՝
Սահմանել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Գետափնյա համայնքի 2021 թվականի տեղական տուրքերի և վճարների հետևյալ դրույքաչափերը.
1)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.
ա. հիմնական շենքերի և շինությունների համար՝
մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար՝ 7500 /յոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ,
բ. սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեսված շենքերի և շինությունների համար՝
-200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ,
-500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ,
-1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ,
-3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ,
գ. ոչ հիմնական շենքերի և շինությունների համար՝
-մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 1500 /հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ,
-20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 2500 /երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ,
2) համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժողացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով՝
ա.չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն՝ 1500/հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ,
բ.բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների,վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, և բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն կետի 1-ին ենթակետի սահմանված նորմերը և դրույքաչափերը՝ շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխության մասով,
գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.
3) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար՝ 2500/երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ,
4) համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 100000/հարյուր հազար/ ՀՀ դրամ,
5) համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար օրացուցային տարվա համար՝ 30000/երեսուն հազար/ ՀՀ դրամ,
6) համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 25000/քսանհինգ հազար/ ՀՀ դրամ,
7) համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝
ա. ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝
-մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 5000/հինգ հազար/ ՀՀ դրամ,
-26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 6500/վեց հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10000/տասը հազար/ ՀՀ դրամ,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 12000/տասներկու հազար/ ՀՀ դրամ,
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 22000/քսաներկու հազար/ ՀՀ դրամ,
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 50000/հիսուն հազար/ ՀՀ դրամ,
բ. ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար յուրաքանչյուր եռամսյակի համար՝
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 5000/հինգ հազար/ ՀՀ դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 6500/վեց հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10000/տասը հազար/ ՀՀ դրամ,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 12000/տասներկու հազար/ ՀՀ դրամ,
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 22000/քսաներկու հազար/ ՀՀ դրամ,
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 30000/երեսուն հազար/ ՀՀ դրամ.
8) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար՝ 175/հարյուր յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար.
9) համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
ա. առևտրի օբյեկտների համար՝ 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ,
բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ,
գ. բաղնիքների (սաունաների) համար՝ 100000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ,
դ. խաղատների համար՝ 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ,
ե. շահումով խաղերի համար՝ 150000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ,
զ. վիճակախաղերի համար՝ 75000 /յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ.
10) համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է՝
ա.հիմնական շինությունների ներսում՝
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 2500 /երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 12000 /տասներկու հազար/ ՀՀ դրամ,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ,
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 13000 /տասներեք հազար/ ՀՀ դրամ,
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 16000 /տասնվեց հազար/ ՀՀ դրամ.
բ. ոչ հիմնական շինությունների ներսում՝
- մինչև 26քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդ ի օբյեկտի համար՝ 500 /հինգ հարյուր/ ՀՀ դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 1000 /հազար/ ՀՀ դրամ,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 1500 /հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ,
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ,
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 8000 /ութ հազար/ ՀՀ դրամ.
11) ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝
ա. ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 1000 /հազար/ ՀՀ դրամ,
բ. թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 1750 /հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ,
գ. սոցիալական գովազդի համար՝ զրո ՀՀ դրամ,
դ. այլ արտաքին գովազդի համար՝ 750/յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ,
ե. դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 188/հարյուր ութանասունութ հազար/ ՀՀ դրամ,
զ. եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի՝ 75/յոթանասունհինգ/ ՀՀ դրամ.
12) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Գետափնյա համայնքի անվանումը, որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ.
13) համայնքի վարչական տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար՝ 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ.
14) համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ.
15) համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 25000/քսանհինգ հազար/ ՀՀ դրամ.
16) համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝
ա. կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար՝ օրացուցային տարվա համար՝ համայնքի վարչական տարածքում՝ 10000/տասը հազար/ ՀՀ դրամ,
բ. հեստապարային ակումբի համար՝ օրացուցային տարվա համար՝ համայնքի վարչական տարածքում՝ 50000/հիսուն հազար/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված դրույքաչափերի համար կիրառվել է 0,5 գործակիցը:
3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Գետափնյա համայնքում սահմանել 2021 թվականի տեղական վճարների տեսակները և հետևյալ դրույքաչափերը.
1)համայնքի տարածքում շենքի կամ շինության տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝ 5000/հինգ հազար/ ՀՀ դրամ.
2)ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում՝ դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝ 5000/ հինգ հազար/ ՀՀ դրամ.
3)ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝ 5000/հինգ հազար/ ՀՀ դրամ.
4) համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝ 10000/տասը հազար/ ՀՀ դրամ.
5)համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝ 3000/երեք հազար/ ՀՀ դրամ.
6) համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիաց փոխհատուցման վճար սահմանել՝ 3000/երեք հազար/ ՀՀ դրամ.
7)համայնքի կողմից աղբահանության աշխատանքները կազմակերելու համար, յուրաքանչյուր ամիս սահմանել վճար՝
ա. կենցաղային աղբի համար, ըստ բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ 100/հարյուր/ ՀՀ դրամ.
բ. ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով՝
-առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 25/քսանհինգ/ ՀՀ դրամ,
-հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 20/քսան/ ՀՀ դրամ,
-վարչակառավարչական, ֆինանսական, կապի ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 15/տասնհինգ/ ՀՀ դրամ,
-գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 3/երեք/ ՀՀ դրամ,
-արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 5/հինգ/ ՀՀ դրամ.
գ. Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50/հիսուն/ ՀՀ դրամ.
դ. Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն որոշման 7-րդ ենթակետի բ պարբերության
ա) ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3/երեք հազար/ ՀՀ դրամ,
բ) ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 10/տասը հազար/ ՀՀ դրամ.
8) համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար՝ փոխհատուցման վճար սահմանել՝ 1000/հազար/ ՀՀ դրամ.
9) համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ սահմանել՝
ա. կենդանիների հիվանդությունների բուժման, կանխարգելման հարցերով խորհրդատվություն՝ 500/հինգ հարյուր/ ՀՀ դրամ,
բ. ծննդօգնություն՝ թեթև միջամտության դեպքում՝ 1000/հազար/ ՀՀ դրամ, ծանր միջամտության դեպքում՝ 5000/հինգ հազար/ ՀՀ դրամ,
գ. վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների իմունականխարգելիչ պատվաստումներ և արյունառում կամ այլ նմուշառում բացառությամբ՝ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական ծրագրում ընդգրկված հակաանասնահամաճարակային միջոցառումների մանր եղջերավոր անասունների համար՝ 200/երկու հարյուր/ ՀՀ դրամ,
դ. կենդանիների արտաքին և ներքին մակաբույծների դեմ պայքարի համար՝ 200/երկու հարյուր/ ՀՀ դրամ,
ե. ախտահանության 1քառակուսի մետրի համար՝ 200/երկու հարյուր/ ՀՀ դրամ,
զ. միջատազերծում (դեզինսեկցիա)՝ 1քառակուսի մետրի համար՝ 100/հարյուր/ ՀՀ դրամ,
է. կրծողնրի ոչնչացում(դեռատիզացիա)՝ 1քառակուսի մետրի համար՝ 200/երկու հարյուր/ ՀՀ դրամ,
ը. արհեստական սերմնավորման համար՝ 5000/հինգ հազար/ ՀՀ դրամ,
թ. Կենդանու հերձում մանր եղջերավոր անասունների համար՝ 1000/հազար/ դրամ, խոշոր եղջերավոր անասունների համար՝ 3000/երեք հազար/ ՀՀ դրամ
ժ. Կենդանու բուժում յուրաքանչյուր այցելությունը մանր եղջերավոր անասունների համար՝ 1000/հազար/ ՀՀ դրամ, խոշոր եղջերավոր անասունների համար՝ 2000/երկու հազար/ ՀՀ դրամ,
ի. Կենդանիների նախասպանդային զննում մանր եղջերավոր անասունների համար՝ 1000/հազար/ ՀՀ դրամ, խոշոր եղջերավոր անասունների համար՝ 2000/երկու հազար/ ՀՀ դրամ:
Կողմ 7 1.Սամվել Ազատյան 2.Աշոտ Վարդանյան 3.Գարիկ Ղազարյան 4.Սարգիս Հարությունյան 5.Ալբերտ Պետրոսյան 6.Հարություն Թամիրյան 7.Վարդան Ավագյան
ԱՎԱԳԱՆԻՆԵՐ՝
դեմ 0
ձեռնպահ 0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Մ.ԱԶԱՏՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|