Գլխավոր տեղեկություն
Номер
N 533-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.08.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
07.08.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
07.08.2023
Дата вступления в силу
08.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 533-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 2)

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Էս Էս Էյջ Էյջ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00218923) 2023 թվականի հունիսի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է երաժշտական տեխնիկայի և օժանդակ պարագաների ձեռքբերում՝ 2,072,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ալումնիֆայըր, ինք.» ընկերության հետ (134 Բոութոնվիլ ռոուդ, Փաուդ ռիդջ, Նյու Յորք Միացյալ Նահանգներ) 2023 թվականի հուլիսի 3-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 5,555.56 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01831375) և «Արտկոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00403814) հետ 2023 թվականի հունիսի 22-ին կնքված՝ եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ-ի կողմից ալյումինե դռների պատրաստման աշխատանքների իրականացում՝ 20,955,870 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և «Արտկոն» ՓԲԸ-ի կողմից նշված աշխատանքներին աջակցման ծառայությունների մատուցում՝ 975,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

07.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան