Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 55
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.07.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
18.05.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
18.05.2021
Дата вступления в силу
07.07.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2021 թվականի

թիվ 55

քաղ. Նուր-Սուլթան

 

ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

ՈՒ. Կարմիշակով

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2021 թվականի մայիսի 18-ի

թիվ 55 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածում կատարվող

 

«Էներգետիկ մեքենաշինություն, էլեկտրատեխնիկական և մալուխային արդյունաբերություն» IX բաժինը «8502-ից՝ 30-200 Վտ հզորությամբ էլեկտրական և ջերմային էներգիայի ինքնավար գեներատորներ» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

 

«8507 10-ից՝ Կուտակիչներ [ակումուլյատորներ]էլեկտրական, ներառյալ՝ դրանց համար զատիչները՝ ուղղանկյուն (այդ թվում՝ քառակուսի) կամ այլ ձևի. կապարային, մխոցավոր շարժիչների գործարկման համար օգտագործվող

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի (ԿՓՄՀ) և տեխնոլոգիական փաստաթղթերի միասնական համակարգի (ՏՓՄՀ) պահանջներին համապատասխան մշակված տեխնիկական փաստաթղթերի առկայությունը՝ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար՝ առնվազն 5 տարի ժամկետով, և դրա նկատմամբ իրավունքների առկայությունը<2>.

անդամ պետություններից մեկի տարածքում արտադրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայությունը.

արտադրանքի առանցքային պարամետրերը կազմող (դրանց վրա ազդող) հետևյալ բոլոր տեխնոլոգիական գործողությունների իրականացումն անդամ պետությունների տարածքներում (առկայության դեպքում)՝

կապարի օքսիդի պատրաստում.

ակտիվ զանգվածների պատրաստում.

էլեկտրոդների պատրաստում.

արտածքների ձուլում.

իրանի պլաստմասսայե դետալների ձուլում.

էլեկտրոդների բլոկի հավաքում.

կուտակչի հավաքում.

կուտակչի ձևավորում.

հսկիչ փորձարկումների անցկացում.

2021 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրների ծագում ունեցող, ապրանքի արտադրության համար օգտագործվող նյութերի արժեքի տոկոսային բաժնի պահպանումը՝ ապրանքի արտադրության ժամանակ օգտագործված նյութերի ընդհանուր արժեքի 10 տոկոսից ոչ ավելի.

2023 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրների ծագում ունեցող, ապրանքի արտադրության համար օգտագործվող նյութերի արժեքի տոկոսային բաժնի պահպանումը՝ ապրանքի արտադրության ժամանակ օգտագործված նյութերի ընդհանուր արժեքի 5 տոկոսից ոչ ավելի.

8507 20-ից՝ Կուտակիչներ [ակումուլյատորներ] էլեկտրական, ներառյալ՝ դրանց համար զատիչները` ուղղանկյուն (այդ թվում՝ քառակուսի) կամ այլ ձևի. կուտակիչներ՝ կապարային, այլ

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի (ԿՓՄՀ) և տեխնոլոգիական փաստաթղթերի միասնական համակարգի (ՏՓՄՀ) պահանջներին համապատասխան մշակված տեխնիկական փաստաթղթերի առկայությունը՝ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար՝ առնվազն 5 տարի ժամկետով, և դրա նկատմամբ իրավունքների առկայությունը<2>.

անդամ պետություններից մեկի տարածքում արտադրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայությունը.

արտադրանքի առանցքային պարամետրերը կազմող (դրանց վրա ազդող) հետևյալ բոլոր տեխնոլոգիական գործողությունների իրականացումն անդամ պետությունների տարածքներում (առկայության դեպքում)՝

կապարի օքսիդի պատրաստում.

ակտիվ զանգվածների պատրաստում.

էլեկտրոդների պատրաստում.

արտածքների ձուլում.

իրանի պլաստմասսայե դետալների ձուլում.

էլեկտրոդների բլոկի հավաքում.

կուտակչի հավաքում.

կուտակչի ձևավորում.

հսկիչ փորձարկումների անցկացում.

2021 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրների ծագում ունեցող, ապրանքի արտադրության համար օգտագործվող նյութերի արժեքի տոկոսային բաժնի պահպանումը՝ ապրանքի արտադրության ժամանակ օգտագործված նյութերի ընդհանուր արժեքի 15 տոկոսից ոչ ավելի.

2023 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրների ծագում ունեցող, ապրանքի արտադրության համար օգտագործվող նյութերի արժեքի տոկոսային բաժնի պահպանումը՝ ապրանքի արտադրության ժամանակ օգտագործված նյութերի ընդհանուր արժեքի 10 տոկոսից ոչ ավելի»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան