ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2019 թվականի |
թիվ 118 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերում (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում) պարունակվող՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս սննդամթերքին ներկայացվող լրացուցիչ պահանջներ ներկայացնելու մասով Ռուսաստանի Դաշնության կողմից պարտավորությունների կատարման դիտանցման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը` «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. «Առևտրային կազմակերպություններին և դրանցում պարենային հումքի ու սննդամթերքի շրջանառությանը ներկայացվող սանիտարահամաճարակաբանական պահանջներ» ՍԿ 2.3.6.1066-01 սանիտարական կանոնները կիրառելիս Ռուսաստանի Դաշնությանը ծանուցել Մաքսային միության հանձնաժողովի` 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 880 որոշմամբ ընդունված՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) տեխնիկական կարգավորման օբյեկտ հանդիսացող սննդամթերքի փոխադրման (տրանսպորտային փոխադրման) գործընթացին ներկայացվող պահանջների մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 53-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը կատարելու անհրաժեշտության մասին:
2. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ձեռնարկած միջոցների մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար` |
Կ. Մինասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: