ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2020 թվականի |
թիվ 57 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՈՉ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 37-րդ հոդվածի 2-րդ կետին և 102-րդ հոդվածի 1-ին կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հուլիսի 13-ի թիվ 49 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններում (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային կանոններում) կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի «Ապրանքների մասին հայտարարագրի լրացման կարգում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 126 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն ոչ շուտ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Է. Ասրանդիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի հուլիսի 10-ի թիվ 57 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններում (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային կանոններում) կատարվող
1. 1-ին կետում՝
առաջին պարբերությունը լրացնել «եթե այլ բան սահմանված չէ սույն կետի երկրորդ պարբերությամբ» բառերով.
առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«Սույն կանոնները չեն կիրառվում այն ապրանքների նկատմամբ, որոնց ծագումը հաստատված է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված և երրորդ երկրի հետ առևտրում առանձնաշնորհումների տրամադրում նախատեսող՝ Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ երրորդ երկրի հետ միջազգային պայմանագրին համապատասխան կամ այն միջազգային պայմանագրին համապատասխան, որի մասնակիցներն են բոլոր անդամ պետությունները, բացառությամբ այն ապրանքների, որոնք նույնանման են այն ապրանքներին, որոնց մասով կիրառվում են ապրանքի ծագմամբ պայմանավորված՝ ներքին շուկայի պաշտպանության միջոցները՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան։»։
2. 23-րդ կետը լրացնել «, ինչպես նաև սույն կանոնների 1-ին կետի երկրորդ պարբերությունում նշված՝ միջազգային պայմանագրերի շրջանակներում Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու դեպքի» բառերով։
3. 24-րդ կետում «Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)» բառերը փոխարինել «անդամ պետության» բառերով։
4. 25-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված, ապրանքի ծագմամբ պայմանավորված՝ ներքին շուկայի պաշտպանության միջոցներ կիրառելու դեպքում, սույն կանոնների 1-ին կետի երկրորդ պարբերությունում նշված՝ միջազգային պայմանագրերի շրջանակներում Միության մաքսային տարածք ներմուծվող նույնանման ապրանքների՝ դրանց մաքսային հայտարարագրման ժամանակ՝ առանձնաշնորհային առևտրի շրջանակներում կիրառվող ապրանքի ծագման մասին հավաստագրի ներկայացմամբ, ծագումը լրացուցիչ հաստատվում է ապրանքի ծագման հավաստագրով՝ սույն կանոններին համապատասխան, կամ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ ապրանքի ծագման հավաստագրով՝ սույն կանոններին համապատասխան (առանց սույն կանոններով նախատեսված՝ ապրանքի ծագման հավաստագիրը պարտադիր ներկայացնելու)։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: