ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2022 թվականի N 1500-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 276-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 276-Լ որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝
1) հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «և գյուղատնտեսության ոլորտում առնվազն 2 տարի գործունեություն ծավալող» բառերը.
2) հավելվածի 4-րդ կետը «մթերքների» բառից հետո լրացնել «, գոմաղբի» բառով.
3) հավելվածի 7-րդ կետում «2022» թիվը փոխարինել «2023» թվով.
4) հավելվածի 7-րդ և 8-րդ կետերում «3» թիվը փոխարինել «6» թվով։
2. Սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի դրույթները տարածվում են 2022 թվականի մարտի 5-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |