ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2021 թվականի |
թիվ 111 |
քաղ. Մոսկվա |
ՆԱՏՐԻՈՒՄԻ ՀԻԱԼՈՒՐՈՆԱՏԻ ՀԻՄՔՈՎ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԻՍԿՈԷԼԱՍՏԻԿ ԼՈՒԾՈՒՅԹԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Մածուցիկաառաձգական մանրէազերծ նյութի տեսքով ներկայացված, ներարկիչներում բաժնեծրարված ակնաբուժական վիսկոէլաստիկ լուծույթը, որը կազմված է ֆիզիոլոգիական աղային լուծույթում լուծված՝ մանրակրկիտ մաքրում անցած նատրիումի հիալուրոնատից, կիրառվում է աչքի եղջերաթաղանթի վրա վիրաբուժական վիրահատություններ կատարելիս աչքի հյուսվածքները մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու համար՝ որպես ներակնային հեղուկի ժամանակավոր փոխարինիչ, և ակնաբուժական գործիքի յուղման համար, ամբողջությամբ հեռացվում է վիրահատության վերջում, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3824 99 640 0 ստորաենթադիրքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: