ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2017 թվականի |
թիվ 2 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ՝ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի «ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունվարի 16-ի թիվ 2 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման մեջ կատարվող
1. Նշված որոշման թիվ 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.9 բաժնով՝
«1.9. Կենդանի սամույրներ՝ արգելված ներմուծման համար
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Կենդանի սամույրներ | 0106 19 009 3». |
2. Նշված որոշման թիվ 2 հավելվածի 2.6 բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 1.1 կետում «01 խմբից» բառերը փոխարինել «01* խմբից» բառերով,
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ ծանոթագրություն՝
«* Բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0106 19 009 3 ծածկագրով դասակարգվող կենդանի սամույրների:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: