ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1326-Ա
ԼԻԼԻԱ ՆԻԿՈՅԱՆԻՆ ԹՈՒՆԻՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանին 2022 թվականի նոյեմբերի 17-20-ը գործուղել Թունիսի Հանրապետություն (Ջերբա)՝ Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք պատանի երաժիշտ-կատարողների համերգային ծրագրի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
2. Լիլիա Նիկոյանի՝ Թունիսի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Թունիսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |