Գլխավոր տեղեկություն
Номер
N 165-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (27.05.2022-17.11.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.02-2022.05.15 Պաշտոնական հրապարակման օրը 03.05.2022
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
27.04.2022
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
27.04.2022
Дата вступления в силу
27.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 ապրիլի 2022 թվականի
ք. Երևան

N 165-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 94-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փոստային կապի մասին» օրենքի 181 հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 182-րդ հոդվածը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 7-ի N 630-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» N 211-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2022 թվականի ապրիլի 19-ի N 01/11.2/2967-2022 գրությունը, «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 2022 թվականի հունվարի 13-ի հայտի, 2022 թվականի հունվարի 14-ի N ՀՓ/184-2022, հունվարի 18-ի N ՀՓ/260-2022, փետրվարի 8-ի N ՀՓ/836-2022, մարտի 21-ի N ՀՓ/1881-2022, ապրիլի 12-ի N ՀՓ/2575-2022, ապրիլի 13-ի N ՀՓ/2588-2022 և N ՀՓ/2592-2022, ապրիլի 14-ի N ՀՓ/2609-2022, ապրիլի 18-ի N ՀՓ/2747-2022 գրություններով ներկայացված հիմնավորումների, տեղեկատվության ուսումնասիրության արդյունքները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մատուցվող փոստային կապի ունիվերսալ ծառայությունների հետևյալ սակագները.

1) յուրաքանչյուր hասարակ նամակի առաքման համար` ըստ հետևյալ քաշերի.

ա. փոստային բացիկ և մինչև 100 գրամ քաշով նամակ՝ 320 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. 101 գրամից մինչև 250 գրամ քաշով նամակ՝ 500 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ. 251 գրամից մինչև 500 գրամ քաշով նամակ՝ 800 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

դ. 501 գրամից մինչև 1000 գրամ քաշով նամակ՝ 1350 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

ե. 1001 գրամից մինչև 2000 գրամ քաշով նամակ՝ 1950 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) յուրաքանչյուր պատվիրված նամակի առաքման համար` ըստ հետևյալ քաշերի.

ա. փոստային բացիկ և մինչև 100 գրամ քաշով նամակ՝ 380 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. 101 գրամից մինչև 250 գրամ քաշով նամակ՝ 560 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ. 251 գրամից մինչև 500 գրամ՝ 860 դրամ քաշով նամակ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

դ. 501 գրամից մինչև 1000 գրամ քաշով նամակ՝ 1410 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

ե. 1001 գրամից մինչև 2000 գրամ քաշով նամակ՝ 2010 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) յուրաքանչյուր գնահատված նամակի առաքման համար` ըստ հետևյալ քաշերի.

ա. մինչև 100 գրամ քաշով նամակ` 380 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. 101 գրամից մինչև 250 գրամ քաշով նամակ՝ 560 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ. 251 գրամից մինչև 500 գրամ քաշով նամակ՝ 860 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

դ. 501 գրամից մինչև 1000 գրամ քաշով նամակ՝ 1410 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

ե. 1001 գրամից մինչև 2000 գրամ քաշով նամակ՝ 2010 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

զ. գնահատման վճար՝ հայտարարված գնի նկատմամբ 5 տոկոս, որն ավելանում է սույն ենթակետի «ա-ե» պարբերություններում սահմանված սակագներին.

4) յուրաքանչյուր հասարակ փաթեթի առաքման համար` ըստ հետևյալ քաշերի.

ա. մինչև 100 գրամ քաշով փաթեթ` 320 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. 101 գրամից մինչև 250 գրամ քաշով փաթեթ՝ 400 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ. 251 գրամից մինչև 500 գրամ քաշով փաթեթ՝ 560 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

դ. 501 գրամից մինչև 1000 գրամ քաշով փաթեթ՝ 790 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

ե. 1001 գրամից մինչև 2000 գրամ քաշով փաթեթ՝ 1040 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

5) յուրաքանչյուր պատվիրված փաթեթի առաքման համար` ըստ հետևյալ քաշերի.

ա. մինչև 100 գրամ քաշով փաթեթ` 380 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. 101 գրամից մինչև 250 գրամ քաշով փաթեթ՝ 460 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ. 251 գրամից մինչև 500 գրամ քաշով փաթեթ՝ 620 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

դ. 501 գրամից մինչև 1000 գրամ քաշով փաթեթ՝ 850 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

ե. 1001 գրամից մինչև 2000 գրամ քաշով փաթեթ՝ 1100 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

6) յուրաքանչյուր գնահատված փաթեթի առաքման համար` ըստ հետևյալ քաշերի.

ա. մինչև 100 գրամ քաշով փաթեթ` 380 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. 101 գրամից մինչև 250 գրամ քաշով փաթեթ՝ 460 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ. 251 գրամից մինչև 500 գրամ քաշով փաթեթ՝ 620 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

դ. 501 գրամից մինչև 1000 գրամ քաշով փաթեթ՝ 850 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

ե. 1001 գրամից մինչև 2000 գրամ քաշով փաթեթ՝ 1100 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

զ. գնահատման վճար՝ հայտարարված գնի նկատմամբ 5 տոկոս, որն ավելանում է սույն ենթակետի «ա-ե» պարբերություններում սահմանված սակագներին.

7) մինչև 20 կիլոգրամ քաշով յուրաքանչյուր հասարակ ծանրոցի առաքման համար` ըստ հետևյալ քաշերի.

ա. մինչև 1000 գրամ քաշով ծանրոց՝ 1430 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. 1001 գրամից մինչև 20000 գրամ քաշով ծանրոց՝ սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված սակագնին ավելացրած 1000 գրամը գերազանցող յուրաքանչյուր լրիվ և ոչ լրիվ կիլոգրամի համար՝ 200 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

8) մինչև 20 կիլոգրամ քաշով յուրաքանչյուր գնահատված ծանրոցի առաքման համար` ըստ հետևյալ քաշերի.

ա. մինչև 1000 գրամ քաշով ծանրոց՝ 1430 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. 1001 գրամից մինչև 20000 գրամ քաշով ծանրոց՝ սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված սակագնին ավելացրած 1000 գրամը գերազանցող յուրաքանչյուր լրիվ և ոչ լրիվ կիլոգրամի համար՝ 200 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ. գնահատման վճար՝ գնահատված գումարի նկատմամբ 5 տոկոս, որն ավելանում է սույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններում սահմանված սակագնին.

9) գյուղական բնակավայրերում պաշտոնական պարբերականի յուրաքանչյուր առաքման համար՝ 139 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերի հասցեներով և զորամասերից ուղարկվող սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված հասարակ նամակների, փոստային բացիկների, զորամասերից զորակոչիկների քաղաքացիական հագուստ պարունակող՝ սույն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված հասարակ ծանրոցների, ինչպես նաև սեկոգրամների առաքումը Հայաստանի Հանրապետության տարածքում անվճար է։

3. Ընդունել ի գիտություն, որ «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքով սահմանված փաստաթղթերի հատուկ առաքման համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագինը կսահմանվի փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից նշված օրենքին համապատասխան ծառայության մատուցումը «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը լիազորելու և վերջինիս կողմից սակագնի սահմանման հայտ ներկայացվելու դեպքում։

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի մարտի 31-ի «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագները սահմանելու մասին» N 94-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կամ երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 27-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

 

ք. Երևան

 27 ապրիլի 2022 թ.

 

 

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.11.2023, N 390-Ն 17.11.2023, N 165-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան