ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2024 թվականի N 1545-Ն
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով, 13-րդ հոդվածի 3-րդ և 4.1-ին մասերով, 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2025 թվականի տարեկան ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Ծրագիրը սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
28.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիսեպտեմբերի 26-ի N 1545-Ն որոշման |
Տ Ա Ր Ե Կ Ա Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Հանձնարարականի կա- տարվելիք աշխատանք ների և միջոցառումների համառոտ նկարագիրը |
Կատարման պատասխանատուն |
Համակատարողը |
Ժամ-կետը |
2025 թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. Կառավարման համակարգի կատարելագործում | ||||||
1.1 |
«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման համակարգի բարելավում |
1) «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում 5 հանրային լողափի կազմակերպում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ ներքին գործերի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով (համաձայնությամբ) |
2025 թ. շարունա- կական |
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2) «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կարողությունների զարգացում (մասնավորապես՝ տարեկան անտառպլանավորման, հատատեղերի հատկացման տեղորոշման), մասնագիտական ունակությունների կատարելագործում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2025 թ. շարունա- կական |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||
3) Սևանա լճի առափնյա տարածքում գտնվող շուրջ 2400 հանգստի, սննդի (300 մշտական գործող) օբյեկտների կոյուղու և կենցաղային հոսքաջրերի կենսաբանական մաքրման կայանների կառուցում և շահագործում՝ համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 23-ի N 397-Ն որոշման |
Օբյեկտները շահագործող տնտեսավարողներ |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին |
2025 թ. շարունա- կական |
Օբյեկտները շահագործող տնտեսավարողների միջոցների հաշվին | ||
2. Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ | ||||||
2.1 |
Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի մոնիթորինգի իրականացում |
1) Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության, այդ թվում՝ ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգի իրականացում, միջոցառումների մշակում 2) Սևանա լճում և լճի ջրհավաք ավազանում հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի իրականացում 3) Սևանա լճի ջրհավաք ավազանում ստորերկրյա ջրերի մոնիթորինգի իրականացում 4) Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանի գետերում հիդրոկենսաբանական մոնիթորինգի իրականացում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ |
2025 թ. և շարունա- կական |
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի 1016 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և մոնիթորինգ» ծրագրի 11004 «Հիդրոօդերևութաբանություն, շրջակա միջավայրի մոնիթորինգ և տեղեկատվության ապահովում» միջոցառման շրջանակներում և Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից 2025 թ. ընթացքում կատարման ենթակա պետական նշանակության աշխատանքների ծրագրին համապատասխան
|
2.2 |
Սևանա լճից ոռոգման սեզոնին ջրի արդյունավետ օգտագործման նպատակով մարզերում, համայնքներում և Սևանա լճի հարակից համայնքներում ջրախնայող տեխնոլոգիաների ներդնում |
Կլիմայի փոփոխության հետևանքով սակավաջրության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակով մարզերում, համայնքներում և Սևանա լճի հարակից համայնքներում ջրախնայող տեխնոլոգիաների օգտագործումը (կաթիլային ոռոգման ցանցի ներդրմամբ) հնարավորություն կտա սակավ և սահմանափակ քանակությամբ ջրային ռեսուրսներով իրականացնել արդյունավետ ոռոգում՝ հնարավորինս նվազեցնելով Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ Գեղարքունիքի, ՀՀ Կոտայքի, ՀՀ Արարատի, ՀՀ Արագածոտնի մարզպետների աշխատակազմեր |
2025 թ. և շարունա- կական |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.3 |
Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի սպասարկման, շահագործման ու պահպանման աշխատանքների իրականացում |
Որոտան-Արփա հիդրոտեխնիկական կառույցի և նրան հարակից կառույցների, տեխնիկական վիճակի գնահատում և շահագործման պլան- ժամանակացույցի մշակում, Արփա-Սևան հիդրոտեխնիկական կառույցի NN 1 և 2 թունելներում շահագործման և պահպանման աշխատանքներն իրականացնել սակավաջուր ամիսներին՝ չխոչընդոտելով ջրի տեղափոխումը Սևանա լիճ ջրառատ ամիսներին |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե |
2025 թ. և շարունա- կական |
Արփա-Սևան թունելի պահպանման և շահագործման նպատակով ծախսերի համար ՀՀ 2025 թվականի պետական բյուջեից կպահանջվի 350,0 մլն դրամի հատկացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | |
2.4 |
Ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության ազդեցության գնահատում Սևանա լճի էկոհամակարգի վրա |
Ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության գործունեության հետևանքով կենսածին տարրերի (ֆոսֆոր, ազոտ) քանակի հաշվարկում և Սևանա լճի էկոհամակարգի վրա ազդեցության գնահատում |
Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
2025 թ. |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.5 |
Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնում |
Սևանա լճի շրջակայքում անտառաշերտի հիմնում, Սևանա լճի շրջակայքում վնասված անտառաշերտերի վերականգնման նախագծերի մշակում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջոցներով |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
2025 թ. և շարունա- կական |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.6 |
Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների մաքրման աշխատանքների իրականացում |
Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների ապամոնտաժում և թափոնների մաքրում 1901.5մ բացարձակ նիշից ներքև գտնվող ապօրինի կառուցված և տիրազուրկ շենք-շինությունների ապամոնտաժում՝ համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում |
Ինքնակամ կառուցված շենք-շինություններով զբաղեցված հողամասերի սեփականատերեր Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ համայնքներ, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2025 թ. և շարունա- կական |
Ինքնակամ կառուցված մաքրման ենթակա շենք- շինությունների սեփականատերերի միջոցների հաշվին, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառուցված շենք-շինությունների և տիրազուրկ շինությունների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.7 |
Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում, օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասիրում, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում |
Կենդանական ռեսուրսների, այդ թվում` ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում և օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասի- րում, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում, վերականգնման ուղիների մշակում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ |
2025 թ. և շարունա- կական |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` «Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» միջոցառման շրջանակներում` 15,5 մլն դրամ և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.8 |
Սևանա լճի ջրհավաք ավազանում առաջացած կեղտաջրերի մաքրում |
Գյուղական առափնյա համայնքներում՝ կոյուղացում, մաքրման կայանների (լոկալ, կենսաբանական) տեղադրում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
2025 թ. և շարունա- կական |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցների հաշվին |
2.9 |
Գավառի, Մարտունու և Վարդենիսի կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններում կենսաբանական մաքրման և տիղմի մշակման կառուցվածքների շինարարության նախագծանա-խահաշվային փաստաթղթերի մշակում, կենսաբանական մաքրում իրականացնող կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում |
Կենսաբանական մաքրման և տիղմի մշակման կառուցվածքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարության ֆինանսավորման աղբյուրի (աղբյուրների) հստակեցում, գործող մեկ կեղտաջրերի մաքրման կայանում պիլոտային ծրագրով կենսաբանական մաքրման ու տիղմի մշակման կառուցվածքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում ու շինարարության իրականացում՝ համապատասխան ֆինանսավորման առկայության պարագայում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց-վածքների նախարարության ջրային կոմիտե «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ) |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
2025 թ. և շարունա- կական |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.10 |
Աջակցել Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում գոմաղբամբարների կառուցման գործում՝ գործող անասնապահական խոշոր տնտեսություններում առաջացած գոմաղբի կուտակման նպատակով |
Անասնապահական խոշոր տնտեսություններում առաջացած գոմաղբի կուտակում, գոմաղբի հասունացում ու շրջակա միջավայրի համար անվնաս օգտագործում, կանխելով անձրևաջրերի ու հոսքաջրերի միջոցով դրանց տեղափոխումը ջրավազան |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
2025 թ. և շարունա- կական |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.11 |
Խրախուսել Սևանա լճի ափամերձ հողատարածքներում բնական ճանապարհով հողում մշակաբույսերի համար անհրաժեշտ սննդատարրերի պաշարների համալրումը |
Հողն ազոտով հարստացնող բազմամյա բակլազգի խոտաբույսերի մշակություն, կանաչ պարարտացման կիրառություն (սիդերալ բույսերի ցանքեր), համակցված գրանուլացված պարարտանյութերի (ազոտ,ֆոսֆոր,կալիում) չափավոր օգտագործում և այլն՝ բացառելով ազոտական պարարտանյութերի բարձր չափաքանակների օգտագործումը։ |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
2025 թ. և շարունա- կական |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.12 |
Այլընտրանքային ջրային ռեսուրսների օգտագործումը նոր ջրամբարների նախագծում, կառուցում |
Գեղարքունիքի մարզի Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների կառուցման տեխնիկատնտեսական և նախնական նախագծերի աշխատանքների իրականացում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ քաղաքաշինության կոմիտե ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով (համաձայնությամբ) |
2025 թ. և շարունա- կական |
ՀՀ պետական բյուջեով և Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.13 |
Ըստ տարեկան հաստատված առավելագույն չափաքանակի Սևանա լճից ջրթողումների և ջրառների պլան- ժամանակացույցի կազմում, ներկայացում ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն (ապրիլ- մայիս, Արփա-Սևան թունելի պահպանման և շահագործման նպատակով ծախսերի համար) |
Հիմք ընդունելով յուրաքանչյուր տարի համապատասխան ջրօգտագործողների կողմից ներկայացված հայտերը (գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման համար գործող նորմատիվային պահանջներին համապատասխան), կազմվում է ջրթողումների և անվերադարձ ջրառի պլան-ժամանակացույց և ներկայացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն (ապրիլ-մայիս) |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով (համաձայնությամբ) |
2025 թ. և շարունա- կական |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2.14 |
Ձկան պաշարների համալրում |
Էնդեմիկ և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում, մանրաձկան բացթողում |
Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
2025 թ. և շարունա- կական |
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի առողջացման նպատակով ՀՀ 2025 թ. պետական բյուջեով 1155 ծրագրի 12004 միջոցառմամբ նախատեսված 495,7 մլն դրամ |
2.15 |
«Սևան» ազգային պարկի կառավարում |
1) Պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության գիտական ուսումնասիրություններ և շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացում 2) Սևանա լճի շրջակայքում ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացում (43.95 հա) |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) ՀՀ քաղաքաշինության կոմիտե ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ |
2025 թ. և շարունա- կական |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` «Սևան» ազգային պարկում գիտական ուսումնասիրությունների, մոնիթորինգի աշխատանքների իրականացում, անտառտնտեսական և անտառմաքրման աշխատանքների կատարում, նախատեսված հատկացումը՝ 165,1 մլն դրամ, այդ թվում՝ Սևանա լճի շրջակայքում ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացման համար նախատեսված՝ 38,8 մլն դրամը |
2.16 |
Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի կենսառեսուրսների (այդ թվում` ձկան և խեցգետնի) արդյունահանման և արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակների և արդյունագործական որսի որակի բնութագրերի սահմանում |
«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2025 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման (այսուհետ` որոշում) հաստատումից հետո` հիմք ընդունելով նախորդ տարվա «Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշ-վառում» միջոցառման ամփոփ արդյունքները, կատարվում է լրացում որոշման մեջ: |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով (համաձայնությամբ) |
2025 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2.17 |
Ջրային պաշարների հաշվառում, նոր ջրային հաշվեկշռի կազմում |
1) Համալիր ուսումնասիրութ-յունների կատարման միջոցով հաշվառել Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրային պաշարները, ջրային հաշվեկշռի հաշվարկման նոր մեթոդիկայով ճշգրտել Սևանա լճի ջրային հաշվեկշիռը. 2) Լճի մակերևույթից գոլորշացման հաշվարկման մեթոդիկայի վերանայում և կլիմայական տարրերի փոփոխության հետ կապված գոլորշացման մեծության փոփոխության գնահատում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
2025 թ. և շարունա- կական |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.18 |
Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի տարածքում մարզերի և համայնքների՝ ըստ ոլորտների սոցիալ- տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի մշակում |
Արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, տուրիզմի, քաղաքաշինության և բնապահպանության ոլորտների զարգացման միջոցառումների մշակում |
ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարություններ ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ |
2025 թ. և շարունա- կական |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
2.19 |
Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման գիտահետազոտական աշխատանքների համապարփակ ծրագրերի մշակում |
Էկոհամակարգի վերականգնման և կայուն օգտագործման գիտական հիմունքների մշակում՝ «Սևանա լճի էվտրոֆացման մեխանիզմների գնահատում և «ծաղկման» երևույթների դեմ պայքարի մեթոդների մշակում» ծրագիր |
ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով (համաձայնությամբ) ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2025 թ. և շարունա- կական |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
30.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|