ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 1992 թվականի N 93
քաղ. Երևան
ԱԶԱՏ ԳՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ազատ գների պայմաններում, մինչև այդ հարցերի օրենսդրական վերջնական կարգավորումը, առևտրի ոլորտում ապրանքների իրացման և հարկային կարգապահության ապահովման նպատակով սահմանել առևտրի կազմակերպման հետևյալ ժամանակավոր կարգը`
ա/ մանրածախ առևտրի ցանցում ապրանքների գների սահմանման իրավունքը վերապահվում է միայն իրավաբանական անձ հանդիսացող առևտրական ձեռնարկություններին
իրավաբանական անձ չհանդիսացող առևտրական ձեռնարկություններում ապրանքների գները սահմանում են համապատասխան վերադաս կազմակերպությունները.
բ/ յուրաքանչյուր առևտրական ձեռնարկություն /անկախ սեփականության ձևից / պարտավոր է ապրանքների ձեռքբերումը ձևակերպել համապատասխան հաշիվ-ապրանքագրերով և այլ փաստաթղթերով, որոնցում պարտադիր կարգով պետք է նշվեն`
ձեռքբերված ապրանքի քանակը.
ձեռքբերման գինը, ամսաթիվը, աղբյուրը.
գ/ առևտրական ձեռնարկություններն ապրանքի իրացման հաշվառում կատարելու նպատակով պարտավոր են վարել Հայաստանի Հանրապետության պետական հարկային տեսչության կողմից հաստատված և համարակալված խիստ հաշվառման ձևեր.
դ/ առևտրական ձեռնարկություններում բոլոր ապրանքները պետք է պիտակավորվեն: Նշված ապարատների բացակայության դեպքում, գնորդի առաջին իսկ պահանջով, առևտրական ձեռնարկությունը պարտավոր է նրան տալ իրացված ապրանքի ձեռքով լրացված համապատասխան կտրոն-չեկ:
(1-ին կետը փոփ. 23.05.93 N 255)
2. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչությանը` սույն որոշմամբ սահմանված առևտրի կազմակերպման ժամանակավոր կարգի իրականացման նպատակով`
ա) կազմակերպել Հայաստանի Հանրապետության պետական հարկային տեսչության կողմից հաստատված ու համարակալված խիստ հաշվառման ձևերի, հայտարարություն-գնացուցակների, ապրանքների պիտակների և կտրոն-չեկերի տպագրումը և մինչև 1992 թվականի ապրիլի 15-ը դրանցով առևտրական ձեռնարկությունների ապահովումը:
Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը` այդ նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչությանը հատկացնել պահանջվող քանակությամբ տպագրական թուղթ.
բ) միջոցներ ձեռնարկել դրամարկղային հաշվիչ ապարատների ձեռքբերման և դրանցով հանրապետության մանրածախ առևտրի ամբողջ ցանցի ապահովման համար:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` առևտրի նախարարության և Հայկոոպի վարչության հետ համատեղ, քննության առնել 1992 թվականին իր համակարգի ձեռնարկություններում առևտրի ժամանակակից պահանջներին համապատասխանող դրամարկղային հաշվիչ ապարատների արտադրություն կազմակերպելու հարցը և մինչև 1992 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
4. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչության հետ համատեղ, մշակել առևտրական կազմակերպություններում ազատ գների պայմաններում ստացվող շահույթի վերահսկման կարգ և որպես հրահանգ իջեցնել տեղերը:
5. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել հաստատագրված գներով իրացվող կարևորագույն սննդամթերքների վաճառքի կանոնակարգման վերաբերյալ առաջարկություններ, մշակելով դրանց նորմավորման և բաշխման մեխանիզմները:
6. Սահմանել, որ հանրապետության պետական ձեռնարկություններում արտադրվող` հաստատագրված մանրածախ գներ ունեցող բոլոր ապրանքատեսակների վաճառքը առևտրական ձեռնարկություններում /անկախ սեփականության ձևից / թույլատրվում է միայն պետության կողմից սահմանված գներով:
7. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, Հայկոոպի վարչությանը, ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության բանկին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առևտրական ձեռնարկություններին (խանութներին) իրավաբանական անձի իրավունքով օժտելու մասին առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` կառավարության տնտեսական բարեփոխումների վարչության հետ համատեղ, 10-օրյա ժամկետում քննության առնել ստացված առաջարկությունները և ներկայացնել կառավարության համապատասխան որոշման նախագիծ:
8. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տնտեսական բարեփոխումների վարչությանը ներկայացնել մեծածախ և մանրամեծածախ առևտրական կազմակերպությունների սեփականաշնորհման և կարգավիճակի վերաբերյալ առաջարկություններ:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |