ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2023 թվականի N 1566-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1244-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի, 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի շրջանակներում որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 1244-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «կմ110+100 – կմ111+675» թվերը փոխարինել «կմ110+120 – կմ111+820» թվերով.
2) որոշման 3-րդ կետի 2.1-ին ենթակետում «883.10-883.85-րդ,» թվերը փոխարինել «883․10-րդ, 883․12-883․15-րդ, 883․17-883․23-րդ, 883․31-883․45-րդ, 883․51-883․53-րդ, 883․59-րդ, 883․61-րդ, 883․63-883․64-րդ, 883․81-883․82-րդ, 883․84-րդ» թվերով.
3) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.2-րդ ենթակետով՝
«2.2) սույն որոշման N 1 հավելվածի 883.86-883.140-րդ կետերում նշված հողամասերի մասով սեփականության oտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը 2024 թվականի փետրվարի 1-ն է.».
4) որոշման N 1 հավելվածի 827-րդ, 883.11-րդ, 883.16-րդ, 883․24-883․30-րդ, 883․46-883․50-րդ, 883․54-883․58-րդ, 883․60-րդ, 883․62-րդ, 883․65-883․80-րդ, 883․83-րդ, 883.85-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.
5) որոշման N 1 հավելվածի «ՀՀ Շիրակի մարզ, Բենիամին համայնք» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 883.86-883.140-րդ կետերով՝
« |
|
». |
6) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Թույլատրել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին՝ Հայաստանի Հանրապետության անունից կնքել Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բենիամին համայնքի միջև 2016 թվականի սեպտեմբերի 26-ին կնքված N 1329 օտարման պայմանագիրը մասնակի՝ 08-027-0001-0012 կադաստրային ծածկագրով հողամասի մոտ 463 քառ. մ հատվածի մասով լուծելու վերաբերյալ համաձայնագիրը։
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված համաձայնագրի կնքման և իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 11015 «Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագրի համակարգում և կառավարում (Տրանշ 3)» միջոցառման հաշվին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիսեպտեմբերի 14-ի N 1566-Ն որոշման |
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 1244-Ն որոշման |
ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏԻ
Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կմ 91+800, կմ 100+800 - կմ 101+475, կմ 110+120 - կմ 111+820, կմ 111+990 - կմ 112+000, կմ 113+010 - կմ 113+040 հատվածների համար հանրության գերակա շահ ճանաչված տարածքների
Նկար 1
Նկար 2
Նկար 3
Նկար 4
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
14.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2023 թվական:
