ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«23» դեկտեմբերի 2020 թվականի N 53-Ն
ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի, համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Մայակովսկի համայնքի 2021 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Մայակովսկի համայնքի ղեկավարին 2021 թվականի բյուջետային տարում անհրաժեշտության դեպքում սույն որոշմամբ հաստատված հավելվածներում բյուջեից հատկացումները վերաբաշխել բյուջետային ընդհանուր ծախսերի մինչև 15%-ի չափով,
3. Թույլատրել համայնքի ղեկավարին իր որոշումներով 2021 թվականի բյուջեի սոցիալական պաշտպանության ոլորտում նախաստեսված գումարը ծախսել արդյունավետ, տրամադրելով համայնքի կարիքավոր ընտանիքներին,
4. Եռամսյակը մեկ անգամ ավագանու նիստում լսել համայնքի ղեկավարի կողմից հաղորդած տվյալները բյուջեի կատարման մասին,
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021թվականի հունվարի 1-ից:
Կողմ -6
ԱԶԱՏՅԱՆ ԼԵՌՆԻԿ ՎՈԼՈԴԻ ԱՍԱՏՐՅԱՆ ՍԱՀԱԿ ԳԵՂԱՄԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ ԱՇՈՏ ՌԱԶՄԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԼԵՏԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ ՎԱՆԻԿԻ |
Դեմ -0
|
Ձեռնպահ -0
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 23 Գ. Մայակովսկի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունվարի 2021 թվական: