Գլխավոր տեղեկություն
Համար
N 2684-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.07.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2007.01.24/6(530) 18.07.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
17.07.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2684-Ա

«17» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի /այսուհետ՝ Պատվիրատու/ և «ՀՏ-ՊՐՈԵԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության /այսուհետ՝ նաև Ընկերություն/ միջև 17.07.2023թ. կնքված հ.ԵՔ-ՀԲՄԽԾՁԲ-23/58 պայմանագրի /այսուհետ՝ Պայմանագիր/ 1.1 կետի համաձայն՝ Ընկերությունը ստանձնել է Աջափնյակ վարչական շրջանում իրականացվող շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների մատուցման պարտականությունները՝ նույն պայմանագրի անբաժաների մաս կազմող N1 հավելվածով սահմանված տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ «ՀՏ-ՊՐՈԵԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2022 թվականի հունիսի 22-ից մինչև 2024 թվականի հունիսի 22-ը (17.12.2022թ.-11.05.2023թ. հանվել է ցանկից՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ԵԴ/ 32833/02/22 որոշման հիման վրա) ներառված է եղել գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

«Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի՝ գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք` որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

«ԵՔ-ՀԲՄԽԾՁԲ-23/58» ծածկագրով գնման ընթացակարգի /այսուհետ՝ Ընթացակարգ/ հրավերի 1-ին մասի 8.14 կետի համաձայն՝ «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում Պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: (...)

Պայմանագրի 7.3 կետի համաձայն՝ այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչև պայմանագրի կնքումը, Կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվիրատուն միակողմանիորեն լուծում է պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար։ Ընդ որում, Պատվիրատուն չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով Կատարողի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ վերջինս պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Պատվիրատուի կրած վնասներն այն ծավալով, որի մասով պայմանագիրը լուծվել է։

Հաշվի առնելով այն, որ Ընկերության կողմից խախտվել է «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Ընթացակարգի հրավերի 1-ին մասի 8.14 կետի պահանջները՝ Երևանի քաղաքապետարանը, ղեկավարվելով գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ, հիմք ընդունելով Պայմանագրի 7.3 կետը՝ միակողմանի մասնակի լուծել է Պայմանագիրը 3-րդ չափաբաժնի մասով:

Պայմանագրի լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում 2024 թվականի հուլիս 2-ին: Պայմանագիրը 2024 թվականի հուլիս 3-ի դրությամբ համարվում է լուծված։

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով վերոգրյալը.

1. «ՀՏ-ՊՐՈԵԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան