ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2023 թվականի |
թիվ 77 |
քաղ. Մոսկվա |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 14-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերի օպտիմալացման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներն ըստ ցանկի՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 77 որոշմամբ |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ուժը կորցրած ճանաչված որոշումների
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի նոյեմբերի 12-ի «Մաքսային փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների կառուցվածքների և ձևաչափերի մասին» թիվ 254 որոշման 1-ին և 2-րդ կետերի չորրորդ պարբերությունը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 254 որոշման մեջ կատարվող փոփոխությունների 2-5-րդ կետերը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մարտի 6-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 254 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 34 որոշման հավելված)։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումների մեջ կատարվող փոփոխությունների 1-ին կետը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 236 որոշման հավելված)։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումների մեջ կատարվող փոփոխությունների 1-ին կետը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հունիսի 2-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 60 որոշման հավելված)։
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումների մեջ կատարվող փոփոխությունների 1-ին կետը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի հունվարի 19-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 որոշման հավելված)։
6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի օգոստոսի 2-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 254 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 90 որոշումը։
7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունվարի 16-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 254 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1 որոշումը։
8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի «Ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի կառուցվածքի և ձևաչափի մասին» թիվ 2 որոշման 1-ին և 2-րդ կետերը։
9. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի «Ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի ու ձևաչափի մասին» թիվ 3 որոշման 1-ին և 2-րդ կետերը։
10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մարտի 19-ի «Ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի կառուցվածքի ու ձևաչափի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 33 որոշումը։
11. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մարտի 19-ի «Ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի և ձևաչափի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 34 որոշումը։
12. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի սեպտեմբերի 2-ի «Ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի կառուցվածքի ու ձևաչափի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 141 որոշումը։
13. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի սեպտեմբերի 2-ի «Ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի ու ձևաչափի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 142 որոշումը։
14. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի ապրիլի 21-ի «Ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի և ձևաչափի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 53 որոշումը։
15. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի ապրիլի 21-ի «Ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի կառուցվածքի ու ձևաչափի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 54 որոշումը։
16. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հոկտեմբերի 27-ի «Ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի կառուցվածքի ու ձևաչափի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 133 որոշումը։
17. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հոկտեմբերի 27-ի «Ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի ու ձևաչափի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 134 որոշումը։
18. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող փոփոխությունների 1-ին և 2-րդ կետերը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի մարտի 21-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 34 որոշման հավելված)։
19. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումների մեջ կատարվող փոփոխությունների 2-րդ կետը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 196 որոշման հավելված)։
20. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի ապրիլի 12-ի «Ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի կառուցվածքի ու ձևաչափի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 59 որոշումը։
21. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի ապրիլի 12-ի «Ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի ու ձևաչափի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 60 որոշումը։
22. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների մեջ կատարվող փոփոխությունների 1-ին և 2-րդ կետերը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 օգոստոսի 16-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մաքսային փաստաթղթերի կառուցվածքների առնչությամբ որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 115 որոշման հավելված):
23. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի նոյեմբերի 1-ի «Ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի կառուցվածքի ու ձևաչափի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 161 որոշումը։
24. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի նոյեմբերի 1-ի «Ապրանքների հայտարարագրի ճշգրտման կառուցվածքի ու ձևաչափի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 162 որոշումը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: