ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հոկտեմբերի 2018 թ. |
թիվ 12-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՇՈՒԿԱ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի ԹԻՎ 10-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 23.11.23 թիվ 37-Ն)
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում առևտրի կետերի մասին» Ձև 1-շուկա (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
(1-ին կետը փոփ. 23.11.23 թիվ 37-Ն)
2. Հաստատել «Սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում առևտրի կետերի մասին» Ձև 1-շուկա (ամսական) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 23.11.23 թիվ 37-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2017 թվականի հուլիսի 14-ի ««Սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կետերի հաշվառման մասին» Ձև 1-տոնառ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հուլիսի 4-ի թիվ 26-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 10-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ՝ Ս. Մնացականյան
Հավելված 1 |
Բաժին 1. Սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում առևտրի կետերի մասին
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Չափման միավորը |
Ընդա-մենը |
այդ թվում` | ||
պարենային ապրանքներ |
ոչ պարենային ապրանքներ |
խառը ապրանքներ | ||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
Շուկայի տարածքի ընդհանուր մակերեսը |
110 |
քառ. մ. |
||||
Վաճառատեղերի ընդհանուր քանակը |
115 |
հատ |
||||
Վաճառատեղերի մակերեսը |
120 |
քառ. մ. |
||||
Հաշվետու ամսում շուկայի աշխատած օրերի քանակը |
125 |
օր |
||||
Հաշվետու ամսում շուկայում աշխատած վաճառատեղերի միջին օրական քանակը |
130 |
հատ |
||||
Մեկ վաճառատեղից օրվա տեղահատկացման համար գանձվող վարձակալական վճարի գումարը |
135 |
դրամ |
||||
Աշխատողների միջին տարեկան թվաքանակը |
140 |
մարդ |
X |
X |
X |
Ղեկավար / Անհատ ձեռնարկատեր՝ |
__________________ |
|
__________________ | |
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)` |
__________________ |
|
__________________ | |
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) | ||
|
«_ »____________ 20___թ. |
(հավելվածը խմբ. 23.11.23 թիվ 37-Ն)
Հավելված 2 |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՇՈՒԿԱ (ԱՄՍԱԿԱՆ)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
(վերնագիրը խմբ. 23.11.23 թիվ 37-Ն)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում առևտրի կետերի մասին» Ձև 1-շուկա (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (ռեսպոնդենտ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
6. Բաժին 1-ի՝
1) «110» ծածկագրով տողում լրացվում է սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկայի (այսուհետ` շուկա) զբաղեցրած տարածքի ընդհանուր մակերեսը,
2) «115» ծածկագրով տողում լրացվում է շուկայի առկա վաճառատեղերի ընդհանուր քանակը, անկախ դրանց զբաղեցված լինելուց,
3) «120» ծածկագրով տողում լրացվում է շուկայում առկա վաճառատեղերի մակերեսը,
4) «125» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու ամսվա ընթացքում շուկայի աշխատած օրերի քանակը (սույն տողի 1-ին սյունակում պետք է նշվի նույն տողի 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակներից ընտրված ամենամեծ թիվը),
5) «130» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու ամսում շուկայում աշխատած վաճառատեղերի միջին օրական քանակը, որը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրվա զբաղեցրած վաճառատեղերի հանրագումարը ամսվա աշխատած օրերի քանակի վրա բաժանելու միջոցով,
6) «135» ծածկագրով տողում լրացվում է մեկ վաճառատեղից մեկ օրվա տեղահատկացման համար գանձվող վարձակալական վճարի գումարը (սույն տողի սյունակ 1-ը լրացնելու համար հարկավոր է այդ տողի սյունակներ 2-ի, 3-ի և 4-ի տվյալները բազմապատկել «130» ծածկագրով տողի համապատասխան սյունակների տվյալներով, արդյունքը գումարել իրար, այնուհետև ստացված գումարը բաժանել «130» ծածկագրով տողի առաջին սյունակի ցուցանիշի վրա («135» ծածկագրով տողի սյունակ 1=((«135» ծածկագրով տողի սյունակ 2 x «130» ծածկագրով տողի սյունակ 2) + («135» ծածկագրով տողի սյունակ 3 x «130» ծածկագրով տողի սյունակ 3) + («135» ծածկագրով տողի սյունակ 4 x «130» ծածկագրով տողի սյունակ 4)) / «130» ծածկագրով տողի սյունակ 1)),
7) «140» ծածկագրով տողում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը (աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները)՝ հաշվետու տարվա համար:
7. Աշխատողների՝
1) միջին տարեկան թվաքանակի (աշխատողների միջին տարեկան թվաքանակի (աշխատողների միջին տարեկան թվաքանակը վերաբերում է ինչպես առևտրի ոլորտում զբաղված, այնպես էլ վարչական աշխատողներին) ցուցանիշը լրացվում է տարեկան մեկ անգամ՝ դեկտեմբեր ամսվա Հաշվետվությունում) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին (տասնորդական ճշտությամբ) բաժանելով,
2) միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31)-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը) աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով,
3) թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար հաշվարկվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար, (երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակը հաշվարկվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար),
4) ամենօրյա հաշվառում չվարելու դեպքում աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:
8. Բացի «125» և «135» ծածկագրերով տողերից, մնացած բոլոր տողերի, սյունակներ 2-ի 3-ի և 4-ի ցուցանիշների գումարը պետք է հավասար լինի սյունակ 1-ի ցուցանիշին:
(հավելվածը խմբ. 23.11.23 թիվ 37-Ն)