ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ՀԱՅԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28-ը դեկտեմբերի, 2020թ., N 49-Ն
ՀԱՅԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32–րդ հոդվածի պահանջներով` ավագանին որոշում է՝
1.Հաստատել Հայանիստ համայնքի 2021 թվականի վարչական բյուջեն`
1) եկամուտների գծով` 77 372.2 հազար դրամ,
2) ծախսերի գծով` 77 372.2 հազար դրամ:
2. Հաստատել համայնքի 2021 թվականի վարչական բյուջեի եկամուտներն` ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հավելվածի 1-ի:
3. Հաստատել համայնքի 2021 թվականի վարչական բյուջեի հատկացումներն` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն հավելվածի 2-ի:
4. Հաստատել համայնքի 2021 թվականի վարչական բյուջեի ծախսերն` ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի 3-ի:
5.Հաստատել համայնքի 2021 թվականի վարչական բյուջեի ծախսերն` ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի 4-ի:
6. Հաստատել համայնքի 2021 թվականի ֆոնդային բյուջեն՝ եկամուտների և ծախսերի գծով` 65482 հազար դրամ դրամ:
(6-րդ կետը փոփ. 21.01.21 N 02-Ն)
7. Հաստատել համայնքի 2021 թվականի ֆոնդային բյուջեի եկամուտներն՝ ըստ առանձին եկամտատեսակների և հատկացումների՝ հետևյալ չափերով`
1)համայնքի վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդից մուտք ֆոնդային բյուջե` 14325,6 հազար դրամ դրամ,
2) համայնքի ֆոնդային բյուջեի ազատ մնացորդ, որն ուղղվում է ծախսերի ծածկման` 51156,4 հազար դրամ դրամ,
3)համայնքի սեփականություն համարվող գույքի օտարումից մուտքեր` 0 դրամ,
4) համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացումներ` 0 դրամ,
5) Հաստատել համայնքի 2021 թվականի ֆոնդային բյուջեի հատկացումներն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման հոդվածների՝ համաձայն հավելվածի 1-ի,
6) Հաստատել համայնքի 2021 թվականի ֆոնդային բյուջեի հատկացումների հաշվին ֆինանսավորվող ծախսատեսակներն ըստ բյուջետային դասակարգման տնտեսագիտական հոդվածների՝ համաձայն հավելվածի 2-ի,
7) Հաստատել համայնքի 2021 թվականի ֆոնդային բյուջեի միջոցների հաշվին իրականացնող կապիտալ աշխատանքների ցանկը.
5112 շենքերի շինությունների կառուցում- 18800,
5113 Շենքերի շինությունների կապիտալ վերանորոգում -35073,
5122 Վարչական սարքավորումներ- 1000,
5129 Այլ մեքենաներ և սարքավորումներ- 7000,
5134 Նախագծահետազոտական ծախսեր - 3609,
8)Սահմանել, որ սույն որոշման անբաժանելի մասն են կազմում համայնքի 2021 թվականի բյուջեով նախատեսված եկամուտների և ծախսերի հիմնավորումները, հաշվարկները, այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունները:
(7-րդ կետը փոփ., լրաց. 21.01.21 N 02-Ն)
Ավագանու անդամներ՝
1. Ալեքսանյան Ռազմիկ
2. Գրիգորյան Զորիկ
3. Գևորգյան Սարգիս
4. Կատանյան Լևոն
5. Մկրտչյան Գեորգի
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Բ. ՍԱՐԿԻՍՅԱՆ |
28.12.2020 թ. գ. Հայանիստ |
(հավելվածը փոփ. 21.01.21 N 02-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.05.2021, N 16-Ն | 17.05.2021, N 49-Ն | |
25.03.2021, N 12-Ն | 08.04.2021, N 49-Ն | |
21.01.2021, N 02-Ն | 05.02.2021, N 49-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|