ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1268-Ա
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱԼԴՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Հարություն Ազգալդյանին և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանին 2022 թվականի հոկտեմբերի 28-29-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
2. Հարություն Ազգալդյանի՝ Վրաստան գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Վահան Հակոբյանի՝ Վրաստան գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պահպանման ծախսերի գծով նախատեսվող միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |