ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022 թ. N 180-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 19-րդ և 20-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. 2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի /այսուհետ՝ նաև Համայնք/ վարչական տարածքում սահմանել տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն Հավելված 1-ի։
2․ 2023 թվականի համար Համայնքի վարչական տարածքում սահմանել տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝
1) Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար վճարները՝ համաձայն Հավելված 2-ի,
2) Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայություններից օգտվողների համար Համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարները՝ համաձայն Հավելված 3-ի։
3) Համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների դիմաց վճարները՝ համաձայն Հավելված 4-ի։
3. Սահմանել, որ տեղական տուրք և (կամ) վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով)։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։
Կողմ( 22 )`
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
ԱՆՈՒՇ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ԶՈՐԱՅՐ ԳԱԼՍՏՅԱՆ
ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
ՅՈՒՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆԺԵԼԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱԼԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀԱՍՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ԻՎԱՆՅԱՆ
ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍՈՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳԵՎՈՐԳ ԴԻՆՈՒՆՑ
ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԺԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱՍԱՏՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆ
ԷՐԻԿ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
ԱՐՄԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Դեմ ( 0 )
Ձեռնպահ ( 0 )
Համայնքի ղեկավար |
Գ. ՓԱՐսյան |
2022 թ. դեկտեմբերի 27 ք. Կապան |
Հավելված N 1 ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թ. դեկտեմբերի 27-ի N 180-Ն որոշման |
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.
1) Կապան համայնքի Կապան քաղաքում հիմնական շենքերի և շինությունների համար`
ա․ մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` 30000 դրամ,
բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար`
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես
ունեցող շենքերի և շինությունների համար` 60000 դրամ։
- 500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես
ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 դրամ։
- 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես
ունեցող շենքերի և շինությունների համար՝ 100000 դրամ։
- 3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես
ունեցող շենքերի և շինությունների համար՝ 200000 դրամ։
գ. ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`
- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես
ունեցող շենքերի և շինությունների համար` 9000 դրամ։
- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես
ունեցող շենքերի և շինությունների համար` 15000 դրամ։
2) Կապան համայնքում ընդգրկված գյուղական բնակավայրերի համար հիմնական շենքերի և շինությունների համար`
ա․ մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` 15000 դրամ,
բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար`
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես
ունեցող շենքերի և շինությունների համար` 30000 դրամ։
- 500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես
ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 դրամ։
- 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես
ունեցող շենքերի և շինությունների համար՝ 50000 դրամ։
- 3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես
ունեցող շենքերի և շինությունների համար՝ 100000 դրամ։
գ. ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`
- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես
ունեցող շենքերի և շինությունների համար` 3000 դրամ։
- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես
ունեցող շենքերի և շինությունների համար` 5000 դրամ։
2․ Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`
1) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն 9000 դրամ,
2) բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և բացի 1-ին կետի «ա» պարբերությամբ սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն Հավելվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,
3) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն Հավելվածի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն որոշման 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.
3․ Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար`
5000 դրամ.
4․ Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
200000 դրամ․
4.1․ Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
200000 դրամ․
4.2․ Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 200000 դրամ․
5․ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
150000 դրամ․
5.1․ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
150000 դրամ․
5.2․ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
150000 դրամ․
6․ Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար `
45000 դրամ.
7․ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
20000 դրամ.
8․ Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`
75000 դրամ.
9․ Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար`
1) Կապան համայնքի Կապան քաղաքում ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝
ա․ մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10000 դրամ։
բ․ 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 12000 դրամ։
գ․ 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 18000 դրամ։
դ․ 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25000 դրամ։
ե․ 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 40000 դրամ։
զ․ 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 100000 դրամ։
2) Կապան քաղաքի Վաչագան, Բաղաբուրջ, Բարաբաթում, Բեխ, Կավարտ, Արփիկ, Լենհանքեր, Աշոտավան, Շղարշիկ թաղամասերում ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝
ա․ մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 5000 դրամ։
բ․ 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 6000 դրամ։
գ․ 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 9000 դրամ։
դ․ 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 12500 դրամ։
ե․ 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 20000 դրամ։
զ․ 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 50000 դրամ։
3) գյուղական բնակավայրերում ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝
ա․ մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 3000 դրամ։
բ․ 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 3600 դրամ։
գ․ 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 5400 դրամ։
դ․ 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 7500 դրամ։
ե․ 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 12000 դրամ։
զ․ 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 30000 դրամ։
4) օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան Կապան համայնքի Կապան քաղաքում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`
ա․ մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 8000 դրամ։
բ․ 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 11000 դրամ։
գ․ 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 14000 դրամ։
դ․ 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 21000 դրամ։
ե․ 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 26000 դրամ։
զ․ 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 46000 դրամ։
5) օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան Կապան քաղաքի Վաչագան, Բաղաբուրջ, Բարաբաթում, Բեխ, Կավարտ, Արփիկ, Լենհանքեր, Աշոտավան, Շղարշիկ թաղամասերում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`
ա․ մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 4000 դրամ։
բ․ 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 5500 դրամ։
գ․ 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 7000 դրամ։
դ․ 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10500 դրամ։
ե․ 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 13000 դրամ։
զ․ 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 23000 դրամ։
6) օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան գյուղական բնակավայրերում ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`
ա․ մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 2400 դրամ։
բ․ 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 3300 դրամ։
գ․ 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 4200 դրամ։
դ․ 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 6300 դրամ։
ե․ 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 7800 դրամ։
զ․ 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 13800 դրամ։
10․ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` մեկ քառակուսի մետրի համար՝ 350 դրամ:
11․ Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
1) առևտրի օբյեկտների համար` 37500 դրամ,
2) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 150000 դրամ,
3) բաղնիքների (սաունաների) համար` 300000 դրամ,
4) խաղատների համար` 750000 դրամ,
5) շահումով խաղերի համար` 750000 դրամ,
6) վիճակախաղերի համար` 225000 դրամ.
12․ Համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման Համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է՝
1) հիմնական շինությունների ներսում՝
ա․ մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 5000 դրամ։
բ․ 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 8000 դրամ։
գ․ 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 14000 դրամ։
դ․ 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 20000 դրամ։
ե․ 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 45000 դրամ։
զ․ 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 75000 դրամ։
2) ոչ հիմնական շինությունների ներսում`
ա․ մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 1000 դրամ։
բ․ 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 2000 դրամ։
գ․ 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 4000 դրամ։
դ․ 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 6000 դրամ։
ե․ 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 10000 դրամ։
զ․ 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 16000 դրամ։
13․ ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝
1) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային
տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 2000 դրամ,
2) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային
տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 3500 դրամ,
3) սոցիալական գովազդի համար՝ 0 դրամ,
4) այլ արտաքին գովազդի համար` 1500 դրամ,
5) դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25%-ի չափով – 375 դրամ,
6) եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10%-ի չափով – 150 դրամ։
14․ Համայնքի կամ Համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշերը (զինանշանը, անվանումը), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար՝ օրացուցային տարվա համար` 100000 դրամ.
15․ Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար` 10000 դրամ.
16․ Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 250000 դրամ.
17․ Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
1) 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 750000 դրամ,
2) 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 1500000 դրամ,
3) 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 2100000 դրամ,
4) 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 3000000 դրամ,
18․ համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝
օրացուցային տարվա համար՝ 50000 դրամ,
19․ համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝
1) կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար՝ օրացուցային տարվա համար՝ համայնքի վարչական տարածքում 30000 դրամ,
2) հեստապարային ակումբի համար՝ օրացուցային տարվա համար՝ համայնքի վարչական տարածքում՝ 300000 դրամ։
20․ Սույն հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված տուրքերի դրույքաչափերը հաշվարկվել են «2,0» գործակցի կիրառմամբ, 1-ին կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունով և 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տուրքի դրույքաչափը՝ «3․0» գործակցի կիրառմամբ, 6-րդ կետով սահմանված տուրքի դրույքաչափը՝ «0․75», 5-րդ, 5․1-րդ և 5․2-րդ, 8-րդ, 11-րդ կետերով, 12-րդ կետի 1-ին ենթակետի «ե» և «զ» պարբերություններով, 19-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տուրքերի դրույքաչափերը՝ «1․5», 9-րդ կետով գյուղական բնակավայրերի համար սահմանված տուրքերի դրույքաչափերը՝ «0․3», իսկ Կապան քաղաքի Վաչագան, Բաղաբուրջ, Բարաբաթում, Բեխ, Կավարտ, Արփիկ, Լենհանքեր, Աշոտավան, Շղարշիկ թաղամասերի համար սահմանված տուրքերի դրույքաչափերը՝ «0․5», 16-րդ կետով նախատեսված տուրքի դրույքաչափը՝ «0․5», իսկ 17-րդ կետով նախատեսված տուրքի դրույքաչափը՝ «0․3» գործակցի կիրառմամբ։
21. Կապան համայնքի վարչական տարածքում սահմանել տեղական վճարների հետևյալ տեսակներն ու դրույքաչափերը`
1) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով
նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական
աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում`
դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը,
ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով
փաստագրման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. 7000 դրամ,
2) Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու,
հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի
(փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների
դիմաց փոխհատուցման վճար. 5000 դրամ
3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 3000 դրամ
4) Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության
համար՝ Համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.
յուրաքանչյուր մասնակցից 5000 դրամ
յուրաքանչյուր դիտորդից՝ 500 դրամ
5) Համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար՝ 1000 դրամ
6) Համայնքի վարչական տարածքում տեղակայված անշարժ գույքի
հասցեավորման համար մատուցված ծառայության դիմաց`
ա. Կապան քաղաքի համար /բացառությամբ Վաչագան, Բաղաբուրջ, Բարաբաթում, Բեխ, Կավարտ, Արփիկ, Լենհանքեր, Աշոտավան, Շղարշիկ թաղամասեր/ 5000 դրամ
բ. Կապան համայնքում ընդգրկված գյուղերի և Կապան քաղաքի Վաչագան, Բաղաբուրջ, Բարաբաթում, Բեխ, Կավարտ, Արփիկ, Լենհանքեր, Աշոտավան, Շղարշիկ թաղամասերի համար՝ 2000 դրամ,
7) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի
աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության ակտերի
պետական գրանցումները կատարելու դեպքում տեղական վճար` 30000 դրամ,
8) համայնքի վարչական տարածքում, սակայն բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումների անցկացնելու համար՝
ա. մեծ տաղավարների համար 5000 դրամ,
բ. փոքր տաղավարների համար 3000 դրամ։
Աշխատակազմի քարտուղար՝ | Նելլի Շահնազարյան |
Հավելված N 2 ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թ. դեկտեմբերի 27-ի N 180-Ն որոշման |
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1. Բնակելի նպատակային նշանակության շենքերում և /կամ/ շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է՝
1) ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և /կամ/ բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 250 դրամ,
2. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և /կամ/ շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.
1) առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 75 դրամ,
2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների /ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների/, հանգստի տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 20 դրամ
3) վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 15 դրամ,
4) գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 15 դրամ, իսկ զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 8 դրամ,
5) արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով /այդ թվում՝ ավտոկայանատեղի/՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 15 դրամ,
6) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն 2-րդ կետի 1-5 ենթակետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարի չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է 2-րդ կետի 1-5 ենթակետերով սահմանված դրույքաչափերով։
7) շինություններում /այդ թվում՝ առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում/, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է 2-րդ կետի 1-5 ենթակետերով սահմանված դրույքաչափերով։
2.1 Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50 դրամ,
2.2 Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին։
3. Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հավելվածի 2-րդ կետի 1-5-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է՝
1) Ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3000 դրամ, կամ
2) Ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10 000 դրամ։
3) Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի և /կամ/ շինության սեփականատերը անհամաձայնության մասին գրավոր ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին՝ աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։
4. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվության համար դրույքաչափը սահմանվում է կոնկրետ հաշվարկված եզրաչափի աղբի քանակի համար սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի դրույքաչափերով հաշվարկված աղբահանության վճարի 20 տոկոսի չափով։
Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունը կարող է տրամադրվել նաև շինարարական և խոշոր եզրաչափի աղբի աղբահանության վճար վճարողներին՝ աղբն ինքնուրույն հավաքելու և փոխադրելու համար։
5. Աղբահանության վճար վճարող առանձին կատեգորիայի անձանց համար սահմանվում են արտոնություններ՝
1) Զոհված զինծառայողների ընտանիքների համար – 100 տոկոսի չափով,
2) Բազմանդամ /7 և ավելի/ ընտանիքների համար – 50 տոկոսի չափով,
3) Համայնքային ենթակայության կազմակերպություններն ազատվում են աղբահանության վճարներից։
Աշխատակազմի քարտուղար՝ | Նելլի Շահնազարյան |
Հավելված N 3 ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թ. դեկտեմբերի 27-ի N 180-Ն որոշման |
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1. Համայնքի նախադպրոցական կրթության հաստատությունների ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի ամսական դրույքաչափը սահմանվում է 4000 դրամ:
2. Համայնքի Արծվանիկ, Ծավ և Դավիթբեկ բնակավայրերի նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվողների համար կիրառվում է 50%-ի չափով զեղչ և համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի ամսական դրույքաչափը սահմանվում է 2000 դրամ:
3. Համայնքի արտադպրոցական դաստիարակության երաժշտական հաստատությունների ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարների ամսական դրույքաչափերը սահմանվում են ըստ բաժինների`
1) դաշնամուրային 2500 դրամ
2) լարային գործիքների /բացառությամբ թավջութակ և ալտ/ 2000 դրամ
3) փողային և հարվածային գործիքների /բացառությամբ շեփոր/ 1600 դրամ
4) երգեցողության 1600 դրամ
5) ժողովրդական գործիքներ, թավջութակ, ալտ և շեփոր անվճար
6) կիթառ 2000 դրամ։
4. Երկրորդ գործիք, երգեցողություն ուսուցանելու դեպքում սահմանվում է լրացուցիչ ուսման վարձավճար 500 դրամ
5. Առավել շնորհալի և հաստատության կրթական ծրագիրը ավարտելուց հետո երաժշտական կրթությունը շարունակել ցանկացող շրջանավարտների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարների ամսական դրույքաչափերը սահմանվում են ըստ բաժինների`
1) դաշնամուրային 3000 դրամ
2) լարային գործիքներ /բացառությամբ թավջութակ և ալտ/ 2500 դրամ
3) փողային և հարվածային գործիքներ /բացառությամբ շեփոր/ 2000 դրամ
4) երգեցողություն 2000 դրամ
5) ժողովրդական գործիքներ, թավջութակ, ալտ և շեփոր անվճար
6. Համայնքի արտադպրոցական դաստիարակության արվեստի և գեղարվեստի դպրոցների ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարների ամսական դրույքաչափերը սահմանվում են ըստ բաժինների`
1) Պարարվեստի, թատերական արվեստի բաժիններում 1600 դրամ
2) Կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի բաժիններում 1600 դրամ
6․1․ Առավել շնորհալի և դպրոցի կրթական ծրագիրը ավարտելուց հետո կրթությունը շարունակել ցանկացող շրջանավարտների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարների ամսական դրույքաչափերը սահմանվում են ըստ բաժինների`
1) Պարարվեստ, թատերարվեստ 2100 դրամ
2) Կերպարվեստ և դեկորատիվ կիրառական արվեստ 2100 դրամ
(6.1-ին կետը լրաց. 10.03.23 N 22-Ն)
7. Համայնքի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի ամսական դրույքաչափը սահմանվում է՝ 500 դրամ
8․ Կապանի Մշակույթի կենտրոնի ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի ամսական դրույքաչափը սահմանվում է՝ 0 դրամ
9. Համայնքի մարզադպրոցների ծառայություններից օգտվողների համար /բացառությամբ մարմնամարզություն և շախմատ/ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի ամսական դրույքաչափը սահմանվում է՝ 0 դրամ
9.1. Մարմնամարզության և շախմատ 2000 դրամ
10. Հայտարարված համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով ուսումնական պարապմունքները դադարեցնելու ընթացքում վճար չի գանձվում:
11. Համայնքային ենթակայության նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարների դրույքաչափերի նկատմամբ սահմանվում է 100% զեղչ` բնակչության առանձին խմբերի համար`
1) զոհված և վիրավոր ազատամարտիկների երեխաներ
2) երկկողմ ծնողազուրկ երեխաներ
3) Հաշմանդամ երեխաներ
4) Չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքի երեխաներ
12. Մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարների գանձման գործառույթները վերապահվում են նախադպրոցական և արտադպրոցական դաստիարակության համապատասխան ՀՈԱԿ-ներին:
13. Թույլատրել համայնքի ղեկավարին`
1) ընդունել անհատական որոշումներ նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպություններ հաճախող անապահով ընտանիքների երեխաների համար վճարի դրույքաչափի 50%-ի չափով զեղչ սահմանելու մասին:
2) նախադպրոցական և արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների կողմից բնակչությանը վճարովի ծառայություններ մատուցելու դեպքում` հաստատել դրանց ցանկը, իրականացման կարգը և վճարների չափը:
(հավելվածը լրաց. 10.03.23 N 22-Ն)
Աշխատակազմի քարտուղար՝ | Նելլի Շահնազարյան |
Հավելված N 4 ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թ. դեկտեմբերի 27-ի N 180-Ն որոշման |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ
Համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից բնակչությանը մատուցվող հանգստի կազմակերպման ծառայությունների դիմաց սահմանվում են փոխհատուցման վճարի հետևյալ դրույքաչափերը.
1. «Կապան քաղաքի մանկական զբոսայգի» ՀՈԱԿ-ում`
1) զվարճահարմարանքների /կարուսելների և ատրակցիոնների/ տոմսի արժեքը սահմանվում է
ա. Մանկական «Ռամաշկա» - 100 դրամ
բ. Ճոճանակ «Բերյոզկա» - 100 դրամ
գ. Մանկական նավակներ «Յունգա» - 100 դրամ
դ. «Ուրախ բլուրներ» - 100 դրամ
ե. «Ռամաշկա» - 100 դրամ
զ. փչովի բատուտ - 10 րոպեն՝ 200 դրամ
2) բացօթյա դահլիճում կազմակերպվող միջոցառումների համար վճար չի սահմանվում,
3) հասարակական զուգարանից օգտվելու վճարը՝ 1 անձի համար – 50 դրամ:
2. Կապան քաղաքի «Մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճում կինոցուցադրումներ կազմակերպելու համար տոմսերի արժեքը սահմանել`
1) ցերեկային` ժամը 12:00-ից մինչև 16:00 200 դրամ
2) երեկոյան` ժամը 16:00-ից հետո 1000 դրամ
3. Համայնքի սեփականություն համարվող գույքը` արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների և մշակույթի օջախների դահլիճները, սրահները և այլ տարածքները մարզամշակութային, հասարակական միջոցառումների կազմակերպման նպատակով իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրելու համար սահմանել փոխհատուցման վճարի հետևյալ դրույքաչափերը`
1) Կապան քաղաքի մշակույթի կենտրոն ՀՈԱԿ-ում`
ա. համերգային և զվարճանքի այլ միջոցառումների կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր համերգի համար.
● մեծ դահլիճում` պայմանագրային, բայց ոչ պակաս 75000 դրամ
● կինոդահլիճում` պայմանագրային, բայց ոչ պակաս 15000 դրամ
ընդ որում՝ համայնքում գրանցված մշակութային կազմակերպությունների, ստեղծագործական խմբերի և անհատ ստեղծագործողների կողմից համերգային և զվարճանքի միջոցառումների կազմակերպման դեպքում սահմանվում է զեղչ` վճարի 50%-ի չափով, իսկ համայնքային ենթակայության կազմակերպությունների միջոցառումների համար դահլիճները տրամադրվում են անվճար
բ. հանրային և այլ միջոցառումների կազմակերպման նպատակով` պայմանագրային, բայց ոչ պակաս քան` մեկ ժամվա համար 5000 դրամ:
2) մարզադպրոցների դահլիճներում` սպորտային, առողջարարական միջոցառումների և հանգստի կազմակերպման նպատակով օգտագործման տրամադրելու դեպքում` պայմանագրային, բայց ոչ պակաս քան` մեկ ժամվա համար 2000 դրամ:
4. «Կապան քաղաքի մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ի ծառայություններից օգտվելու համար՝ տարեկան 5000 դրամ։
5․ «Կապան քաղաքի մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցելու համար՝ 10 օրվա համար 12000 դրամ։
6․ «Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի ծառայություններից օգտվելու համար․
1) Գյուղատնտեսական աշխատանքների 1 հա-ի համար՝
ա․ Կոմբայնով հացահատիկահավաք – 10 000 դրամ և 20 լ դիզ․ վառելիք,
բ․ Շարքացանով սերմերի ցանում – 5000 դրամ և 15 լ դիզ․ վառելիք,
գ․ Սկավառակավոր կախովի տափանով հարթում-հավասարեցում,
կոշտերի մանրացում – 5000 դրամ և 20 լ դիզ․ վառելիք,
դ․ Գութանով վարում – 10000 դրամ և 30 լ դիզ. վառելիք,
ե․ Կուլտիվատորով հողի փխրեցում, մոլախոտերի ոչնչացում,
պարարտացում – 5000 դրամ և 10 լ դիզ․ վառելիք,
զ․ Պարարտանյութի ցրիչով պարարտանյութի ցրում – 3000 դրամ և 10 լ դիզ. վառելիք,
2) Այլ աշխատանքների համար՝
ա․ Մինի ամբարձիչ (CAT246D3) – 1 ժամի համար- 10 000 դրամ,
բ․ Ինքնաթափ մեքենա MAЗ-551626-580-050 - 100 կմ – 40 000 դրամ,
գ․ Գրեյդեր SHANTUI SG18-3 – 1 ժամի համար - 15 000 դրամ,
դ․ Բազմաֆունկցիոնալ էքսկավատոր CASE-57OST – 1 ժամի համար- 15000 դրամ
Աշխատակազմի քարտուղար՝ | Նելլի Շահնազարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական: