ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2022 թվականի N 1038-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 6-րդ հոդվածի 1-ին մասով և 21-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչներին (այսուհետ՝ շահառուներ) բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով տրամադրել ֆինանսական աջակցություն բնակարանի գնման վկայագրի (այսուհետ՝ վկայագիր) միջոցով` 241,897.5 հազ. դրամի չափով` համաձայն N 5 հավելվածի.
2) տրամադրվող ֆինանսական աջակցության չափի հաշվարկման համար հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի կողմից ներկայացված ընտանիքի կազմին համապատասխան հասանելիք բնակարանի սենյակների թիվը, 1-սենյականոցի համար` 45 քառ. մետր, 2-սենյականոցի համար՝ 55 քառ. մետր, 3-սենյականոցի համար՝ 65 քառ. մետր, 4-սենյականոցի համար՝ 75 քառ. մետր, 5-սենյականոցի համար՝ 85 քառ. մետր ընդհանուր մակերեսը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված՝ Աբովյան համայնքի բազմաբնակարան շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի մեկ քառ. մետրի համար 2022 թվականի ապրիլին ձևավորված շուկայական գինը՝ 248.1 հազ. դրամ:
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վկայագրերը տրամադրվում են շահառուներին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի կողմից ծանուցումը ստանալուց հետո երկամսյա ժամկետում՝ վերջիններիս կողմից Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին ներկայացված դիմումի հիման վրա.
2) վկայագրի և դրա միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի և վկայագրի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող ընտանիքի միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նախատեսված աջակցության պայմանագրում որպես պարտադիր պայման է ամրագրվում՝
ա․ շահառուների կողմից իրենց 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող բնակելի տան քանդումը` աջակցություն ստացողի միջոցների հաշվին` աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերումից ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում,
բ․ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որի համար քաղաքացին դիմում է ներկայացնում ոչ ուշ, քան վթարային տունը քանդելուց հետո մեկամսյա ժամկետում.
4) տրամադրվող վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է սահմանվում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 20-ը` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության.
5) վկայագրում ամրագրված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերելու դեպքում վկայագիրը համարվում է մարված.
6) սույն կետի 3-րդ ենթակետի պայմանները չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարված գումարները ենթակա են վերադարձման պետական բյուջե՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.
7) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետում վկայագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին դիմում չներկայացրած, կամ տրամադրվող վկայագրից հրաժարված, կամ վկայագիր ստացած, սակայն սույն կետի 4-րդ ենթակետում նշված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերած անձանց (ընտանիքների) բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ սույն որոշման շրջանակներում պետական աջակցության տրամադրումը համարվում է դադարեցված, սակայն այդ անձանց (ընտանիքների) համար պահպանվում է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման այլ ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը.
8) տրամադրվող վկայագրում նշվող ֆինանսական աջակցության չափից ցածր արժողությամբ բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը մնում է աջակցություն ստացող անձի տրամադրության տակ, իսկ ավելի բարձրի դեպքում` արժեքների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին։
(3-րդ կետը փոփ. 29.09.22 N 1490-Ն)
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավարին շահառուի կողմից սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետի աշխատանքների իրականացումից հետո՝ սահմանված կարգով փոփոխել շահառու սեփականատերերի հողամասերի նպատակային նշանակությունը` բնակավայրերի բնակելի կառուցապատման (տնամերձ) հողամասերը փոխադրելով գյուղատնտեսական նշանակության (բազմամյա տնկարկների կամ վարելահողերի) կատեգորիայի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
07.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀՀ կառավարության 2022 թվականի |
ՀՀ կառավարության 2022 թվականի |
ՀՀ կառավարության 2022 թվականի |
ՀՀ կառավարության 2022 թվականի |
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2022 թվականիհուլիսի 7-ի N 1038-Ն որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ 4-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ԿԱՐԳԻ ՎՆԱՍՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆ ՈՒՆԵՑՈՂ ԹՎՈՎ 15 ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ (ԵՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ, ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎՈՂ)
NN ը/կ |
Համայնքը (բնակավայր) |
Աջակցություն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը |
Վթարային բնակելի տների հասցեները |
Ծննդյան տարեթիվը |
Անձնագրային տվյալները |
Հասանելիք բնակարանների սենյակների թիվը |
Տրամադրվող ֆինանսական աջակցության չափը (հազ. դրամ) |
1. |
Ողջաբերդ |
Իսրայելյան Տիգրան Սարգսի |
4-րդ փողոց, 28 տուն |
1958 |
AN0464709 |
2 |
13,645,500.0 |
2. |
Մուրադյան Գայանե Վաչիկի |
5-րդ փողոց, 90 տուն |
1965 |
AN0244402 |
1 |
11,164,500.0 | |
3. |
Գրիգորյան Գրիգոր Շավարշի |
1-ին փողոց, 17 տուն |
1939 |
AN0299694 |
3 |
16,126,500.0 | |
4. |
Մելքոնյան Փերուշա Միսակի |
8-րդ փողոց, 7-րդ տուն |
1942 |
AV0387414 |
4 |
18,607,500.0 | |
5. |
Գալստյան Ռիմա Արամայիսի |
8-րդ փողոց, 13 տուն |
1954 |
AN0498934 |
5 |
21,088,500.0 | |
6. |
Համբարձումյան Հենրիկ Հովհաննեսի |
8-րդ փողոց, 2-րդ տուն |
1935 |
AN0267933 |
4 |
18,607,500.0 | |
7. |
Բուդաղյան Զվարդ Անդրանիկի |
1-ին փողոց, 29 տուն |
1946 |
AM0891435 |
4 |
18,607,500.0 | |
8. |
Փոթոյան Արման Էդիկի |
5-րդ փողոց, 50 տուն |
1977 |
AR0378733 |
1 |
11,164,500.0 | |
9. |
Միքայելյան Նշան Անուշավանի |
5-րդ փողոց, 52 տուն |
1964 |
BA3512550 |
1 |
11,164,500.0 | |
10. |
Մարկոսյան Մարգարիտ Հովհաննեսի |
7-րդ փողոց, 25 տուն |
1986 |
AS0313798 |
3 |
16,126,500.0 | |
11. |
Շահբազյան Թամար Համազասպի |
3-րդ փողոց, 1-ին տուն |
1965 |
AM0908930 |
2 |
13,645,500.0 | |
12. |
Առաքելյան Բագրատ Մաքսիմի |
7-րդ փողոց, 39 տուն |
1961 |
009500729 |
3 |
16,126,500.0 | |
13. |
Իսրաելյան Հայրիկ Սուրենի |
5-րդ փողոց, 31 տուն |
1969 |
009061557 |
3 |
16,126,500.0 | |
14. |
Ղազարյան Գևորիկ Կնյազի |
1-ին փողոց, 14 տուն |
1978 |
AS0401837 |
4 |
18,607,500.0 | |
15. |
Էդիկ Սևոյան Համլետի |
4-րդ փողոց, 1-ին տուն |
1979 |
AU0278193 |
5 |
21,088,500.0 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
241,897,500.0 |
(հավելվածը փոփ. 29.09.22 N 1490-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
07.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2022 թվական: