ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1384-Ա
ՌԱՖԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ՌՈՒԶԱՆՆԱ ԿՈՒՍԻԿՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Ռաֆայել Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ռիսկերի վերլուծության և կառավարման բաժնի պետ Ռուզաննա Կուսիկյանին 2022 թվականի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 2-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից ռիսկերի կառավարման համակարգի զարգացման աշխատանքային խմբի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
2. Ռաֆայել Գրիգորյանի և Ռուզաննա Կուսիկյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |