ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
22 հոկտեմբերի 2018 թ. |
Հ. 3319-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 16.10.2018թ. հ.12/73030 զեկուցագիրը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի հ.113-Ն հրամանով հաստատված «Պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի ձևավորման կարգով՝
1. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա–Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների խորհուրդների նոր կազմերը հաստատելու մասին» հ.632-Ա որոշման հավելվածի 123-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
Հ/հ |
Դպրոցի համարը |
Մանկավար ժական խորհրդի ներկայացուցիչ |
Ծնողական խորհրդի ներկայացուցիչ |
Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ |
ՀՀ կրթության և գիտության նախարարի ներկայացուցիչ | ||
Ազգանուն, անուն, հայրանուն |
Պաշտոնը |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Պաշտոնը | ||||
123 |
«Երևանի Մուրացանի անվան հ.18 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
Գրիգորյան Աղավնի Ռուբենի
Անանյան Աիդա Արամի |
Մովսիսյան Նազանի Մայկի
Հովհաննիսյան Սահակ Ժորայի |
Մուրադյան Դեզդեմոնա Արծրունու
Խաչատրյան Կարեն Ժորայի
Բաքարյան Անդրանիկ Հարությունի |
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ |
Ասատրյան Վարդան Հրաչի |
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի առաջատար մասնագետ |
Երևանի քաղաքապետ |
Հ. Մարության |