ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2015 թվականի N 797-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2015-2035 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 27.10.22 N 1666-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2035 թվականների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր դպրոցների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:
3) Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին 2015-2022 թվականներին կառուցված, վերակառուցված, հիմնանորոգված և շինարարական աշխատանքների ընթացքում գտնվող դպրոցների ցանկը՝ համաձայն N 4 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 13.07.17 N 805-Ն, փոփ., խմբ., լրաց. 27.10.22 N 1666-Ն)
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշման հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ծրագիր:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տարածքային կառավարման մարմիններին` իրենց լիազորությունների շրջանակներում աջակցել Հայաստանի Հանրապետության դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի իրականացման աշխատանքներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. հուլիսի 23 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2015-2035 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
(վերնագիրը փոփ. 27.10.22 N 1666-Ն)
I. ԾՐԱԳՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեցող հանրակրթական դպրոցների գերակշռող մեծամասնությունը նախագծվել և կառուցվել են մինչև 1988 թվականը, և նրանց նախագծման հիմքում ընդունված սեյսմիկ ուժերը անհամեմատ ցածր են սպասվելիք ուժերից: Այդ է վկայում Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) կողմից 1998 թվականին կազմված և հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ գոտիացման (շրջանացման) նոր քարտեզը: Քանի որ Հայաստանի տարածքում մինչև 1988 թվականը կառուցված դպրոցական շենքերի ու շինությունների նախագծային սեյսմակայունությունը ընդունված է եղել 7-8 բալ ըստ երկրաշարժերի ուժգնության MSK-64 սանդղակի, իսկ Հայաստանի տարածքը գտնվում է սեյսմիկ գոտում՝ գետնի սպասվելիք առավելագույն Amax=0.2-0.4g արագացումով (8-ից մինչև 9 բալ և ավելի) ապա ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանի հնարավոր ուժեղ երկրաշարժի դեպքում (5.5 և ավելի մագնիտուդով) տեղի կունենան բազմաթիվ դպրոցական շենքերի և շինությունների կամ նրանց առանձին մասերի փլուզում, որը կբերի մեծ թվով հնարավոր զոհերի և նյութական մեծ կորուստների:
(1-ին կետը փոփ. 26.01.17 N 97-Ն)
II. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2. 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերլուծությունը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող շենքերի գերակշռող մասի սեյսմակայունությունն ավելի ցածր է, քան սպասվող սեյսմիկ վտանգի մակարդակը, և Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը գտնվում է բարձր սեյսմիկ ռիսկի գոտում:
3. 1989 թվականից սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում: Կատարվել է շենքերի և շինությունների դասակարգում ըստ վնասվածության աստիճանի, ապամոնտաժվել են վթարային շենքերն ու շինությունները, իսկ չափավոր և զգալի վնասվածքներ ունեցողները` վերականգնվել և ուժեղացվել են: Միաժամանակ Երևանն ու Հայաստանի Հանրապետության մնացած մարզերը, որոնք նույնպես ընկած են բարձր սեյսմիկ ռիսկի գոտիներում, բավական անտեսվել են:
4. Սեյսմիկ ռիսկի նվազեցումը գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում և 1999 թվականին ընդունվել են Հայաստանի Հանրապետության կառավարության երկու որոշումներ` ուղղված Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական համալիր ծրագրերի կատարմանը (Հայաստանի Հանրապետության կառավարության 07.06.99 թ. N 392-Ն և 10.06.99 թ. N 429-Ն որոշումներ): Նշված ծրագրերի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության նվազեցմանը, այդ թվում նաև հանրակրթական դպրոցներին: Սույն ծրագիրը միաժամանակ կօժանդակի Աղետների ռիսկի նվազեցման ազգային ծրագրի իրականացմանը՝ բարելավելով դպրոցների սեյսմիկ անվտանգությունը, որպեսզի նվազեցվեն դպրոցներում հնարավոր զոհերը և վնասները երկրաշարժերի ժամանակ, և ավելի լավ հնարավորություն ստեղծվի դպրոցների շենքերը երկրաշարժից հետո որպես ընդհանուր հանրության համար կացարաններ և արտակարգ իրավիճակների արձագանքման կետեր օգտագործելու համար: Ծրագիրն արտացոլում է Աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարությամբ սահմանված հիմնական ոլորտները և համահունչ է Սենդայի Աղետների ռիսկի նվազեցման 2015-2035 թթ. ծրագրի չորս գերակայություններին, որոնք են, մասնավորապես՝ (i) աղետների ռիսկերի մասին պատկերացումը, (ii) աղետների ռիսկերի կառավարման հզորացումը աղետների ռիսկերը կառավարելու նպատակով, (iii) աղետների նվազեցման ուղղությամբ ներդրումների կատարումը՝ կայունության նպատակով, և (iv) աղետների դեպքում պատրաստվածության ուժեղացումն արդյունավետ արձագանքման համար, ինչպես նաև լավագույն որակի օբյեկտների վերականգնման հասկացությունը վերականգնման, և վերակառուցման գործում:
(4-րդ կետը փոփ. 27.10.22 N 1666-Ն)
5. Ներկայումս Հայաստանի Հանրապետության համար սեյսմիկ ռիսկը հասել է իր առավելագույն մակարդակին ամբողջ պատմության ընթացքում, ինչը պայմանավորված է սեյսմիկ ակտիվության նոր փուլով, շենքերի և շինությունների ցածր սեյսմակայունությամբ, ուրբանիզացման բարձր մակարդակով, հատուկ և կարևոր նշանակության շինություններին (քիմիական գործարաններ, հիդրոէլեկտրակայաններ, ջերմաէլեկտրակայաններ, բազմաբնակարան բնակելի շենքեր, դպրոցներ, ջրամբարներ, կենսապահովման գծեր, առողջապահական հիմնարկներ և այլն) հատկացված ոչ բավարար ուշադրությամբ, բնակչության վատ տեղեկացմամբ, սոցիալ-տնտեսական վիճակով և այլ գործոններով: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և կառավարության կողմից ընդունվել են բազմաթիվ օրենքներ և որոշումներ ուղղված ազգաբնակչության առողջության ու անվտանգության ապահովմանը, սակայն շատ խնդիրներ այս բնագավառում դեռևս մնում են չլուծված, մասնավորապես դպրոցների շենքերի ու շինությունների բարձր խոցելիությունը:
III. ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
6. (կետն ուժը կորցրել է 26.01.17 N 97-Ն)
7. ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի օժանդակությամբ մշակված սեյսմակայունության առումով խոցելիության սահմանման չափանիշների համաձայն և ելնելով դպրոցների ուսումնական մասնաշենքերի հիմնականում ծավալահատակագծային, կոնստրուկտիվ լուծումներից և հարկայնությունից, դպրոցների շենքերը դասակարգվել են հետևյալ 5 տիպերի (A, B, C, D1, D2)`
A. Քարե շարվածքից կրող պատեր, կոմպլեքսային կոնստրուկցիա,
B. Արտաքին կրող պատեր, ներքին ե/բ հավաքովի կամ միաձույլ կարկաս,
C. Արտաքին ե/բ կարկաս, ներքին հավաքովի ե/բ կրող պատեր,
D1. Հավաքովի երկհարկ ե/բ կարկաս (ԻԻՍ-04 սերիա),
D2. Հավաքովի եռահարկ ե/բ կարկաս (ԻԻՍ-04 սերիա): 885 դպրոց դասվում են A տիպի դպրոցների շարքին, 35-ը` B տիպի, 37-ը` C տիպի, 187-ը` D1 տիպի, 16-ը` D2 տիպի, իսկ 21 դպրոց ունեն տարբեր տիպերի մասնաշենքեր, այդ թվում նաև C տիպի:
Գոյություն ունեցող տիպարային դպրոցների շենքերի և շինությունների հետազննությունից և նախագծերի վերլուծություններից պարզվել է, որ C տիպի շենքերն ունեն բարձր սեյսմիկ խոցելիության աստիճան և տնտեսապես արդյունավետ չէ դրանց վերակառուցումը: Կարևորագույն խնդիր է մյուս տիպի դպրոցական շենքերի համար ուժեղացման կամ վերակառուցման ծրագրի իրականացման աշխատանքները` հաշվի առնելով վերջին երկրաշարժերի հետևանքներն ու կուտակված փորձը:
Համաձայն ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի կողմից սահմանված սեյսմիկ անվտանգության չափանիշների, դպրոցներին` սեյսմիկ անվտանգության տեսակետից տրվել են հետևյալ գնահատականները՝
● անվտանգության բարձր մակարդակ ունեցող դպրոցներ՝ մինչև 14.25
● անվտանգության միջին մակարդակ ունեցող դպրոցներ՝ 14.25-29.75
● անվտանգության ցածր մակարդակ ունեցող դպրոցներ՝ 29.75-56.00
(7-րդ կետը լրաց. 26.01.17 N 97-Ն)
8. Հայաստանի Հանրապետությունում առկա 1385 պետական հանրակրթական դպրոցների ծրագրում ներառվել է 495 դպրոց.
1) ըստ առաջնահերթությունների ընտրվել են`
ա. բարձր սեյսմիկ խոցելիության ցուցանիշ (18) ունեցող ուսումնական մասնաշենքերով 245 դպրոց,
բ. տարբեր սեյսմիկ խոցելիության մասնաշենքեր ունեցող 232 դպրոց,
գ. պայմանավորված բնածին և տեխնածին աղետների հետևանքով դպրոցների տեխնիկական վիճակով` 18-ից բարձր սեյսմիկ խոցելիության ընդհանուր ցուցանիշ ունեցող 18 դպրոց: Դրանց թվին են դասվում, օրինակ` 3 վթարային դպրոց կամ բնածին աղետի հետևանքով անբավարար տեխնիկական վիճակ ունեցող 6 դպրոց.
2) ելնելով յուրաքանչյուր աշակերտին՝ 2.5 քառ. մետր դասասենյակային մակերես նորմատիվային պահանջից` տարբեր սեյսմիկ խոցելիության մասնաշենքեր ունեցող 232 դպրոցներից 72 դպրոցների աշակերտներն ապահովված են անվտանգ դասասենյակային մակերեսով.
3) 2015-2022 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության և գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվել և իրականացվում են մի շարք դպրոցական շենքերի կառուցման, վերակառուցման ու հիմնանորոգման աշխատանքներ` Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքաշինական օրենսդրական կարգավորումների և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (այդ թվում՝ երկրաշարժադիմացկուն շինարարության նորմերի) պահանջներին համապատասխան, մասնավորապես՝ «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ՀՀ կառավարության 19․03․2015 թ. N 596-Ն որոշման, ՀՀ քաղաքաշինության նախարարի 09․04․2014 թ. N 103-Ն, 24․03․2014 թ. N 87-Ն, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 28․12․2020 թ. N 102-Ն, 10․12․2020 թ. N 95-Ն հրամանների դրույթներին և նորմերին համապատասխան: Նշված դպրոցների ցանկը և աշխատանքների ֆինանսական գնահատականներն ու ֆինանսավորման աղբյուրները ներկայացված են N 4 հավելվածում.
4) արդյունքում սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) տեսանկյունից առավել վտանգավոր դպրոցների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման (այդ թվում՝ վերանորոգման) ծրագրում ընդգրկվել է 368 դպրոց:
(8-րդ կետը խմբ. 26.01.17 N 97-Ն, փոփ. 13.07.17 N 805-Ն, 13.12.18 N 1438-Ն, 06.05.21 N 723-Ն, խմբ. 27.10.22 N 1666-Ն)
9. Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2035 թվականների ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո անհրաժեշտություն կառաջանա, որպեսզի նոր մարզերի և համայնքների զարգացման նոր կազմվող ծրագրերում ընդգրկվեն սեյսմիկ տեսակետից խոցելի դպրոցները:
(9-րդ կետը փոփ. 27.10.22 N 1666-Ն)
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
10. Ծրագրի ազդեցությունը համապատասխանեցվել է Աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 18․11․2021 թ․ N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ 2021-2026 թվականների գործունեության ծրագրի դրույթներին՝ սեյսմիկ տեսանկյունից առավել խոցելի դպրոցների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման (այդ թվում՝ վերանորոգման) աշխատանքներն իրականացվում են հանրապետության տարածքում հանրակրթության համար բարելավված և անվտանգ միջավայրի ապահովման նպատակին և ծրագրով ամրագրված՝ մինչև 2026 թվականն առնվազն 300 դպրոցների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման, այդ թվում՝ վերանորոգման արդյունքում ձեռքբերվող արդյունքային ցուցանիշներին: Վերջնական արդյունքն է սեյսմակայունության տեսակետից անվտանգ դպրոցների շենքերի բարելավված ծածկույթը: Հիմնական արդյունքների ոլորտները և ուղղակի արդյունքները ամփոփ ներկայացված են ստորև:
(i) Արդյունքների ոլորտ 1. Դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացում. Ծրագրի շրջանակներում շուրջ 368 գերակա դպրոցների շենքերը կուժեղացվեն կամ կկառուցվեն նորերը՝ համաձայն վերանայված շինարարական նորմերի և դպրոցների շենքերի ուժեղացման ուղեցույցների: Ուժեղացված կամ վերանորոգված դպրոցների շենքերը կհամապատասխանեն Մեդվեդև-Սպոնհոյեր-Կարնիկ (ՄՍԿ/MSK) երկրաշարժերի ուժգնության սանդղակի 9 (IX) բալ ուժգնությամբ երկրաշարժի համար միջազգայնորեն ընդունված սեյսմիկ անվտանգության նորմերին: Ուժեղացված կամ վերանորոգված դպրոցների շենքերը նաև կհամապատասխանեն էներգիայի արդյունավետության մասով կառավարության սահմանած պահանջներին, կունենան հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժի հնարավորություն կամ ներառականության պահանջներին համապատասխանություն:
(ii) Արդյունքների ոլորտ 2. Սեյսմիկ աղետների պատրաստվածության և արձագանքման կարողությունների հզորացում. Կմշակվի արտակարգ իրավիճակներին արձագանքման գործողությունների ծրագիր ՍԱԲԾ շրջանակում ուժեղացված կամ վերանորոգված յուրաքանչուր դպրոցի համար: Իրազեկման քարոզարշավներ կիրականացվեն շուրջ 368 դպրոցներն ընդգրկող համայնքներում: Ազգային դիտացանցի սեյսմիկ մոնիտորինգի համալիր դիտակետերն արդիականացնելու նպատակով կտրամադրվեն սարքավորումներ և բացի այդ նշված դիտակետերի աշխատակիցները կանցնեն վերապատրաստում սեյսմիկ մոնիտորինգի և կանխատեսումների կարողությունները բարելավելու նպատակով: Կիրականացվեն սեյսմիկ վտանգի գնահատման հավանականային քարտեզի թարմացման և սեյսմիկ ռիսկերի գնահատման աշխատանքներ:
(iii) Արդյունքների ոլորտ 3. Սեյսմիկ աղետների ռիսկերի կառավարման և նվազեցման օժանդակող քաղաքականությունների և համակարգերի բարելավում. Ծրագրի շրջանակներում կիրականացվի երկրի շինարարական նորմերի վերանայման և թարմացման աշխատանքներ` դրանք սեյսմիկ անվտանգության միջազգային նորմերին համապատասխանեցնելու նպատակով, միջազգային լավագույն փորձին համահունչ դպրոցների շենքերի ուժեղացման, ուղեցույցների մշակման, դպրոցների սեյսմիկ անվտանգության ներդրումային ծրագրի վերանայման նպատակով: Կիրականացվեն մասնագիտական վերապատրաստման դասընթացներ շինարարական աշխատանքների կառավարիչների և աշխատողների համար՝ նրանց սեյսմիկ ուժեղացման շինարարական տեխնոլոգիաները, տեխնիկաները և հմտությունները բարելավելու նպատակով:
(10-րդ կետը փոփ. 26.01.17 N 97-Ն, 13.07.17 N 805-Ն, 13.12.18 N 1438-Ն, 06.05.21 N 723-Ն, լրաց., փոփ. 27.10.22 N 1666-Ն)
11. Ծրագրի առաջնային շահառուները կլինեն շուրջ 201,829 աշակերտներ, ուսուցիչներ և դպրոցի այլ աշխատակիցներ: Բացի այդ, ուժեղացված և վերակառուցված դպրոցների շենքերից կօգտվեն նաև դպրոցների շուրջ ապրող 706,401 բնակիչ, որոնց կտրամադրվի ժամանակավոր կացարաններ սեյսմիկ իրադարձությունների և արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև իրազեկման ծրագրեր, ինչը նրանց հնարավորություն կտա իրենց տները դարձնել ավելի անվտանգ և ավելի լավ արձագանքել աղետների ժամանակ:
(11-րդ կետը փոփ. 13.12.18 N 1438-Ն, 06.05.21 N 723-Ն, 27.10.22 N 1666-Ն)
12. Ծրագրի ծախսեր. Ծրագրի ծախսերը 2015-2035 թթ. համար գնահատվել է 1,678 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից 223,5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը՝ մինչև 2026 թ., իսկ 1,4545 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք դրամը՝ 2026-2035 թթ., որոնք նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
(12-րդ կետը փոփ. 06.05.21 N 723-Ն, խմբ. 27.10.22 N 1666-Ն)
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 26.01.17 N 97-Ն, փոփ. 13.07.17 N 805-Ն, 13.12.18 N 1438-Ն, 06.05.21 N 723-Ն, փոփ., խմբ., լրաց. 27.10.22 N 1666-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 797-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ
|
(հավելվածը խմբ. 26.01.17 N 97-Ն, լրաց. 13.07.17 N 805-Ն, 13.12.18 N 1438-Ն, 06.05.21 N 723-Ն, խմբ. 27.10.22 N 1666-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ
(վերնագիրը խմբ. 27.10.22 N 1666-Ն)
NN |
Դպրոցի անվանումը |
Մարզը/վարչական շրջանը |
Աշակերտների թիվը (2016-2017 թթ. ուսումնական տարվա ցուցանիշները) |
1. |
ք. Երևանի Ռ. Իշխանյանի անվ. թիվ 153 հիմնական դպրոց |
Աջափնյակ |
550 |
2. |
ք. Երևանի Գ. Ստեփանյանի անվ. թիվ 135 հիմնական դպրոց |
Նոր Նորք |
1288 |
3. |
գ. Նոր Խարբերդի թիվ 2 հիմնական դպրոց |
Արարատ |
527 |
4. |
ք. Կապանի թիվ 7 հիմնական դպրոց |
Սյունիք |
655 |
5. |
ք. Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց |
Գեղարքունիք |
407 |
6. |
ք. Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց |
Վայոց ձոր |
434 |
7. |
ք. Վանաձորի թիվ 7 միջնակարգ դպրոց |
Լոռի |
236 |
8. |
ք. Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց |
Լոռի |
214 |
9. |
ք. Երևանի Վ. Պետրոսյանի անվ. թիվ 51 հիմնական դպրոց |
Արաբկիր |
1298 |
10. |
ք. Երևանի թիվ 116 հիմնական դպրոց |
Մալաթիա |
497 |
11. |
ք. Երևանի «Հերացի» ավագ դպրոց |
Քանաքեռ-Զեյթուն |
518 |
12. |
ք. Երևանի Մ. Մխոյանի անվան թիվ 68 հիմնական դպրոց |
Էրեբունի |
343 |
13. |
ք. Երևանի թիվ 45 հիմնական դպրոց |
Էրեբունի |
751 |
14. |
ք. Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց |
Արաբկիր |
300 |
15. |
ք. Երևանի Ղևոնդ Ալիշանի անվ. թիվ 95 միջնակարգ դպրոց |
Նուբարաշեն |
603 |
16. |
ք. Երևանի Մուրացանի անվ. թիվ 18 հիմնական դպրոց |
Շենգավիթ |
375 |
17. |
ք. Երևանի Ա. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց |
Աջափնյակ |
653 |
18. |
ք. Երևանի Հակոբ Կոջոյանի անվ. թիվ 15 կրթահամալիր |
Կենտրոն |
425 |
19. |
ք. Երևանի Հ. Կարապենցի անվ. թիվ 6 հիմնական դպրոց |
Էրեբունի |
894 |
20. |
ք. Երևանի Ջ. Աբրահամյանի անվ. թիվ 111 միջնակարգ դպրոց |
Աջափնյակ |
259 |
Ընդամենը |
11227 | ||
21. |
Սասունիկի Գևորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոց |
ՀՀ Արագածոտնի մարզ |
352 |
22. |
Օհանավանի Սուրեն Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց |
ՀՀ Արագածոտնի մարզ |
362 |
23. |
Շենավանի միջնակարգ դպրոց |
ՀՀ Արագածոտնի մարզ |
236 |
24. |
Փոքր Վեդիի համայնքի միջնակարգ դպրոցի շենք |
ՀՀ Արարատի մարզ |
387 |
25. |
Վանաշենի միջնակարգ դպրոց |
ՀՀ Արարատի մարզ |
323 |
26. |
Հովտաշատի համայնքի միջնակարգ դպրոցի շենք |
ՀՀ Արարատի մարզ |
490 |
27. |
Հայանիստի միջնակարգ դպրոց |
ՀՀ Արարատի մարզ |
312 |
28. |
Մասիսի թիվ 3 հիմնական դպրոց |
ՀՀ Արարատի մարզ |
510 |
29. |
Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոց |
ՀՀ Գեղարքունիքի մարզ |
236 |
30. |
Պտղունքի միջնակարգ դպրոց |
Արմավիրի մարզ |
107 |
31. |
Փարաքարի միջնակարգ դպրոց |
Արմավիրի մարզ |
615 |
32. |
Ջրարբիի միջնակարգ դպրոց |
Արմավիրի մարզ |
275 |
33. |
Մրգաշատի Վ․ Ափոյանի թիվ 1 միջնակարգ դպրոց |
ՀՀ Արմավիրի մարզ |
322 |
34. |
Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոց |
ՀՀ Կոտայքի մարզ |
376 |
35. |
Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց |
ՀՀ Կոտայքի մարզ |
1479 |
36. |
Կամարիսի միջնակարգ դպրոց |
ՀՀ Կոտայքի մարզ |
270 |
37. |
Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոց |
ՀՀ Լոռու մարզ |
398 |
38. |
Հնաբերդի միջնակարգ դպրոց |
ՀՀ Արագածոտնի մարզուղղ. |
228 |
39. |
Ալավերդու թիվ 2 դպրոց |
ՀՀ Լոռու մարզ |
336 |
40. |
Գեղհովիտ գյուղի N 2 միջնակարգ դպրոց |
ՀՀ Գեղարքունիքի մարզ |
516 |
41. |
Ճամբարակի N 1 հիմնական դպրոց |
ՀՀ Գեղարքունիքի մարզ |
422 |
42. |
Գանձաքարի միջնակարգ դպրոց |
ՀՀ Տավուշի մարզ |
461 |
43. |
Ազատանի միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենք |
ՀՀ Շիրակի մարզ |
430 |
44. |
Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց |
ՀՀ Շիրակի մարզ |
604 |
45. |
Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոց |
ՀՀ Արագածոտնի մարզ |
459 |
46. |
Գետափի միջնակարգ դպրոց |
ՀՀ Վայոց ձորի մարզ |
219 |
Ընդամենը` 2-րդ փուլ |
10725 |
(հավելվածը լրաց. 13.07.17 N 805-Ն, 13.12.18 N 1438-Ն, խմբ., փոփ. 06.05.21 N 723-Ն, խմբ. 27.10.22 N 1666-Ն)
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 797-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին 2015-2022 թվականներին կառուցված, վերակառուցված, հիմնանորոգված և շինարարական աշխատանքների ընթացքում գտնվող դպրոցների ցանկը
/կ |
հ/հ ըստ ֆին․ աղբյուրի |
Մարզ/ |
Համայնքը |
Բնակավայրը/ վարչական շրջանը |
Դպրոցը |
Շինարա-րության միջամտու-թյունը/ ավարտված |
Ֆինանսա-վորման աղբյուրը |
Աշակերտ-ների թիվը |
Ֆինանսա կան գնահատակը (հազ. դրամ) |
1 |
1 |
Երևան |
Երևան |
Մալաթիա-Սեբաստիա |
Երևանի թիվ 91 դպրոց |
hիմնանորոգում /ավարտված |
ՀՀ պետական բյուջեի միջոցներով |
338 |
191 729 |
2 |
2 |
Երևան |
Երևան |
Նոր Նորք |
Երևանի Մ. Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոց |
վերակառուցում /ավարտված |
ՀՀ պետական բյուջեի միջոցներով |
370 |
319 349 |
3 |
3 |
Երևան |
Երևան |
Աջափնյակ |
Երևանի թիվ 22 հիմնական դպրոց |
վերակառուցում |
ՀՀ պետական բյուջեի միջոցներով |
314 |
646 367 |
4 |
4 |
Երևան |
Երևան |
Մալաթիա-Սեբաստիա |
Երևանի Դ․ Հովսեփյանի անվան թիվ 191 դպրոց |
վերակառուցում |
ՀՀ պետական բյուջեի միջոցներով |
984 |
415 216 |
6 |
6 |
Երևան |
Երևան |
Աջափնյակ |
Երևանի թիվ 109 ավագ դպրոց |
վերակառուցում |
ՀՀ պետական բյուջեի միջոցներով |
155 |
1 683 823 |
7 |
7 |
Երևան |
Երևան |
Շենգավիթ |
Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց |
վերակառուցում |
ՀՀ պետական բյուջեի միջոցներով |
593 |
1 809 314 |
8 |
8 |
Երևան |
Երևան |
Նոր Նորք |
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց |
վերակառուցում |
ՀՀ պետական բյուջեի միջոցներով |
420 |
2 262 102 |
9 |
9 |
Արարատ |
Արտաշատ |
Դեղձուտի |
գ. Դեղձուտի միջնակարգ դպրոց |
տիպային (մոդուլային) շենքի կառուցում |
ՀՀ պետական բյուջեի միջոցներով |
94 |
721 043 |
10 |
10 |
Արագածոտն |
Արագածավան |
Լուսակն |
գ. Լուսակնի միջնակարգ դպրոց |
տիպային (մոդուլային) շենքի կառուցում |
ՀՀ պետական բյուջեի միջոցներով |
39 |
648 165 |
11 |
11 |
Կոտայք |
Հրազդան |
Ջրառատ |
գ. Ջրառատի միջնակարգ դպրոց |
տիպային (մոդուլային) շենքի կառուցում |
ՀՀ պետական բյուջեի միջոցներով |
76 |
735 585 |
12 |
12 |
Կոտայք |
Աբովյան |
Կաթնաղբյուր |
գ. Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոց |
տիպային (մոդուլային) շենքի կառուցում |
ՀՀ պետական բյուջեի միջոցներով |
73 |
712 364 |
13 |
13 |
Գեղարքունիք |
Մարտուն |
Ներքին Գետաշեն |
գ. Ն. Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի կառուցում |
կառուցում |
ՀՀ պետական բյուջեի միջոցներով |
878 |
1 802 400 |
14 |
14 |
Լոռի |
Ալավերդի |
Ալավերդի |
Ալավերդի քաղաքի «Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի նոր մասնաշենքերի կառուցում |
կառուցում |
ՀՀ պետական բյուջեի միջոցներով |
84 |
1 142 220 |
15 |
15 |
Շիրակ |
Ամասիա |
Բերդաշեն |
գ. Բերդաշենի միջնակարգ դպրոց |
տիպային (մոդուլային) շենքի կառուցում |
ՀՀ պետական բյուջեի միջոցներով |
26 |
717 631 |
16 |
16 |
Սյունիք |
Տաթ |
Հարժիս |
գ. Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց |
տիպային (մոդուլային) շենքի կառուցում |
ՀՀ պետական բյուջեի միջոցներով |
81 |
738 717 |
17 |
17 |
Վայոց ձոր |
Արենի |
Չիվա |
գ. Չիվայի միջնակարգ դպրոց |
տիպային (մոդուլային) շենքի կառուցում |
ՀՀ պետական բյուջեի միջոցներով |
69 |
694 679 |
18 |
18 |
Տավուշ |
Իջևան |
Կիրանց |
գ. Կիրանցի Գ. Վարդանյանի անվան հիմնական դպրոց |
տիպային (մոդուլային) շենքի կառուցում |
ՀՀ պետական բյուջեի միջոցներով |
41 |
629 232 |
19 |
19 |
Տավուշ |
Նոյեմբերյան |
Դովեղ |
գ. Դովեղի միջնակարգ դպրոց |
տիպային (մոդուլային) շենքի կառուցում |
ՀՀ պետական բյուջեի միջոցներով |
55 |
756 353 |
4690 |
16 626 289 | ||||||||
20 |
1 |
Երևան |
Երևան |
Կենտրոն |
Երևանի Հայկական Մանկավարժական Համալսարանի հենակետային ավագ դպրոց վարժարան |
հիմնանորոգում /ավարտված |
ՀԲ-ի աջակցությամբ |
500 |
440 368 |
21 |
2 |
Երևան |
Երևան |
Կենտրոն |
Երևանի Տ․ Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց |
հիմնանորոգում /ավարտված |
ՀԲ-ի աջակցությամբ |
450 |
660 168 |
22 |
3 |
Երևան |
Երևան |
Նոր Նորք |
Երևանի Ա․ ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոց |
հիմնանորոգում /ավարտված |
ՀԲ-ի աջակցությամբ |
570 |
1 164 034 |
23 |
4 |
Արարատ |
Արարատ |
Արարատ |
Արարատ քաղաքի ավագ դպրոց |
հիմնանորոգում /ավարտված |
ՀԲ-ի աջակցությամբ |
300 |
719 330 |
24 |
5 |
Արմավիր |
Վաղարշապատ |
Վաղարշապատ |
Վաղարշապատ քաղաքի թիվ 5 ավագ դպրոց |
հիմնանորոգում /ավարտված |
ՀԲ-ի աջակցությամբ |
650 |
1 408 859 |
25 |
6 |
Արմավիր |
Մեծամոր |
Մեծամոր |
Մեծամոր քաղաքի թիվ 2 ավագ դպրոց |
հիմնանորոգում /ավարտված |
ՀԲ-ի աջակցությամբ |
400 |
899 616 |
26 |
7 |
Կոտայք |
Հրազդան |
Հրազդան |
Հրազդան քաղաքի թիվ 1 ավագ դպրոց |
հիմնանորոգում /ավարտված |
ՀԲ-ի աջակցությամբ |
400 |
457 637 |
27 |
8 |
Գեղարքունիք |
Մարտունի |
Մարտունի |
Մարտունի քաղաքի ավագ դպրոց |
հիմնանորոգում /ավարտված |
ՀԲ-ի աջակցությամբ |
350 |
712 577 |
28 |
9 |
Գեղարքունիք |
Սևան |
Սևան |
Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց |
հիմնանորոգում /ավարտված |
ՀԲ-ի աջակցությամբ |
500 |
767 438 |
29 |
10 |
Շիրակ |
Արթիկ |
Արթիկ |
Արթիկ քաղաքի թիվ 3 ավագ դպրոց |
հիմնանորոգում /ավարտված |
ՀԲ-ի աջակցությամբ |
290 |
489 533 |
30 |
11 |
Շիրակ |
Գյումրի |
Գյումրի |
Գյումրու Ակադեմիական վարժարան |
հիմնանորոգում /ավարտված |
ՀԲ-ի աջակցությամբ |
390 |
563 036 |
31 |
12 |
Սյունիք |
Գորիս |
Գորիս |
Գորիսի քաղաքի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց |
հիմնանորոգում /ավարտված |
ՀԲ-ի աջակցությամբ |
925 |
995 327 |
32 |
13 |
Տավուշ |
Նոյեմբերյան |
Նոյեմբերյան |
Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոց |
հիմնանորոգում /ավարտված |
ՀԲ-ի աջակցությամբ |
130 |
440 368 |
5855 |
9 718 290 | ||||||||
33 |
1 |
Երևան |
Երևան |
Աջափնյակ |
Երևան Ռ․ Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոց |
կառուցում /ավարտված |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
648 |
1 295 150 |
34 |
2 |
Երևան |
Երևան |
Նոր Նորք |
Երևանի Գ․ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց |
կառուցում /ավարտված |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
1000 |
2 120 145 |
35 |
3 |
Երևան |
Երևան |
Արաբկիր |
Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոց |
Վերակառուցու մ /ավարտված |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
1000 |
583 027 |
36 |
4 |
Արարատ |
Մասիս |
Նոր Խարբերդ |
գ․Նոր Խարբերդի թիվ 2 միջնակարգ դպրոց |
կառուցում /ավարտված |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
648 |
1 215 908 |
37 |
5 |
Գեղարքունիք |
Գավառ |
Գավառ |
Գավառի թիվ 2 հիմնական դպրոց |
կառուցում /ավարտված |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
432 |
1 327 084 |
38 |
6 |
Լոռի |
Վանաձոր |
Վանաձոր |
Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոց |
կառուցում /ավարտված |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
432 |
900 785 |
39 |
7 |
Սյունիք |
Կապան |
Կապան |
Կապանի թիվ 7 հիմնական դպրոց |
կառուցում /ավարտված |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
648 |
1 300 191 |
40 |
8 |
Երևան |
Երևան |
ՔանաքեռԶեյթուն |
«Հերացի» ավագ դպրոց |
կառուցում |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
576 |
1 117 813 |
41 |
9 |
Երևան |
Երևան |
Էրեբունի |
Երևանի Հ. Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոց |
կառուցում |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
648 |
1 091 860 |
42 |
10 |
Երևան |
Երևան |
Նուբարաշեն |
Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 հիմնական դպրոց |
կառուցում |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
648 |
1 159 514 |
43 |
11 |
Երևան |
Երևան |
ՄալաթիաՍեբաստիա |
Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց |
կառուցում |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
432 |
984 522 |
44 |
12 |
Երևան |
Երևան |
ՄալաթիաՍեբաստիա |
Երևանի թիվ 116 հիմնական դպրոց |
կառուցում |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
432 |
1 355 469 |
45 |
13 |
Երևան |
Երևան |
Աջափնյակ |
Երևանի թիվ 122 հիմնական դպրոց |
կառուցում |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
648 |
1 816 806 |
46 |
14 |
Երևան |
Երևան |
Աջափնյակ |
Երևանի թիվ 111 հիմնական դպրոց |
կառուցում |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
432 |
1 436 514 |
47 |
15 |
Երևան |
Երևան |
Կենտրոն |
Երևանի Հակոբ Կոջոյան կրթահամալիր |
կառուցում |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
350 |
1 189 975 |
48 |
16 |
Արարատ |
Վեդի |
Փոքր Վեդի |
Վեդի համայնքի գ․ Փոքր Վեդու միջնակարգ դպրոց |
կառուցում |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
432 |
1 706 058 |
49 |
17 |
Արարատ |
Մասիս |
Հովտաշատ |
գ․ Հովտաշատի միջնակարգ դպրոց |
կառուցում |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
576 |
1 886 432 |
50 |
18 |
Արմավիր |
Փարաքար |
Պտղունք |
գ․ Պտղունքի միջնակարգ դպրոց |
կառուցում |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
280 |
974 547 |
51 |
19 |
Արմավիր |
Փարաքար |
Փարաքար |
գ․ Փարաքարի միջնակարգ դպրոց |
կառուցում |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
648 |
1 953 778 |
52 |
20 |
Արագածոտն |
Աշտարակ |
Օհանավան |
գ․ Օհանավանի միջնակարգ դպրոց |
կառուցում |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
500 |
880 206 |
53 |
21 |
Կոտայք |
Հրազդան |
Հրազդան |
Հրազդանի 2 հիմնական դպրոց |
կառուցում |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
432 |
1 730 552 |
54 |
22 |
Կոտայք |
Աբովյան |
Աբովյան |
Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց |
կառուցում |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
1000 |
3 580 055 |
55 |
23 |
Գեղարքունիք |
Մարտունի |
Գեղհովիտ |
գ․ Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոց |
կառուցում |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
576 |
1 352 372 |
56 |
24 |
Գեղարքունիք |
Ճամբարակ |
Ճամբարակ |
Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոց |
կառուցում |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
432 |
1 945 056 |
57 |
25 |
Լոռի |
Ալավերդի |
Ալավերդի |
Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոց |
կառուցում |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
432 |
1 455 715 |
58 |
26 |
Լոռի |
Ստեփանավան |
Ստեփանավան |
Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց |
կառուցում |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
432 |
1 198 424 |
59 |
27 |
Լոռի |
Վանաձոր |
Վանաձոր |
Վանաձորի 19 հիմնական դպրոց |
կառուցում |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
432 |
1 818 385 |
60 |
28 |
Շիրակ |
Ախուրյան |
Ազատան |
գ․ Ազատանի միջնակարգ դպրոց |
կառուցում |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
384 |
1 531 132 |
61 |
29 |
Շիրակ |
Արթիկ |
Արթիկ |
Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց |
կառուցում |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
648 |
1 521 521 |
62 |
30 |
Վայոց ձոր |
Եղեգնաձոր |
Եղեգնաձոր |
Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց |
կառուցում |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
432 |
1 169 373 |
63 |
31* |
Տավուշ |
Իջևան |
Գանձաքար |
գ․ Գանձաքարի միջնակարգ դպրոց |
կառուցում |
ԱԶԲ-ի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի համաֆինան- սավորմամբ |
480 |
1 822 020 |
17090 |
45 420 388 | ||||||||
Ընդամենը՝ |
27 635 |
71 764 966 |
Ընդ որում` Ասիական զարգացման բանկի աջակցությամբ նախատեսվում է կառուցել և վերակառուցել սեսյմիկ տեսնակյունից առացել խոցելի` ընդհանուր առմամբ 46 դպրոց մինչև 2026 թվականը:
(հավելվածը լրաց. 27.10.22 N 1666-Ն)