ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
23 սեպտեմբերի 2022 թվականի |
թիվ 159-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով արտարժույթի տնօրինման նորմատիվի վերաբերյալ հաշվետվությունը համապատասխանեցնել նորմատիվային դաշտում իրականացված փոփոխություններին,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետև՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Կանոնակարգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«10. Թիվ 7 հաշվետվությունը բաղկացած է 3 էջից:
Հաշվետվությունում հաշվեկշռային արտարժութային հոդվածները և արտարժութային ռիսկ պարունակող դրամային հոդվածներն ընդգրկվում են Կանոնակարգ 2-ի 83-րդ կետի պահանջներին համապատասխան:
1) Հաշվետվության առաջին էջում լրացվում են Աղյուսակ 1-ը և Աղյուսակ 2-ը:
Աղյուսակ 1-ում ներկայացվում է բանկի բոլոր արտարժույթների գծով դիրքի նորմատիվի հաշվարկը՝ Կանոնակարգ 2-ով սահմանված կարգով: Աղյուսակ 1-ը լրացվում է հետևյալ սկզբունքների համաձայն՝
ա. «Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին» սյունակի «I արտարժութային խմբի առավելագույն դիրք» և «II արտարժութային խմբի առավելագույն դիրք» ենթասյունակներում լրացվում են արտարժութային առավելագույն դիրքերն` ըստ արտարժութային խմբերի՝ հիմք ընդունելով Կանոնակարգ 2-ի 6.1-րդ գլուխը և տվյալ օրվա՝ Կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքը,
բ. «Արտարժութային առավելագույն դիրք» ենթասյունակում լրացվում է արտարժութային առավելագույն դիրքը՝ բոլոր արտարժույթների գծով՝ հիմք ընդունելով Կանոնակարգ 2-ի 6.1-րդ գլուխը և տվյալ օրվա՝ Կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքը,
գ. «Բոլոր արտարժույթների գծով դիրքի նորմատիվի սահմանաչափը» սյունակում լրացվում է Կանոնակարգ 2-ով սահմանված՝ բանկի տվյալ օրվա ընդհանուր կապիտալի և Կանոնակարգ 2-ի 24.2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված առավելագույն սահմանաչափի արտադրյալը,
դ. «Տարբերությունը (+/-)» սյունակում լրացվում է «Արտարժութային առավելագույն դիրք» և «Բոլոր արտարժույթների գծով դիրքի նորմատիվի սահմանաչափը» սյունակների տարբերությունը, ընդ որում արտարժութային կարճ դիրքի դեպքում «Արտարժութային առավելագույն դիրք» սյունակում լրացվող մեծությունը հաշվարկում ներառվում է բացարձակ արժեքով: Սյունակում լրացվող մեծությունը բացասական լինելու դեպքում ներկայացվում է «-» նշանով:
Աղյուսակ 2-ը լրացվում է Աղյուսակ 1-ի լրացման սկզբունքների համաձայն՝ միայն հաշվեկշռում հաշվառվող արտարժութային ակտիվների, պարտավորությունների, արտարժութային ռիսկ պարունակող դրամային ակտիվների և պարտավորությունների գծով:
2) Հաշվետվության երկրորդ էջում լրացվում են Աղյուսակ 3-ը և Աղյուսակ 4-ը:
Աղյուսակ 3-ում ներկայացվում է բանկի յուրաքանչյուր արտարժույթի գծով դիրքի նորմատիվի հաշվարկը՝ Կանոնակարգ 2-ով սահմանված կարգով: Աղյուսակ 3-ը լրացվում է հետևյալ սկզբունքների համաձայն՝
ա. «Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին» տողերում լրացվում է յուրաքանչյուր արտարժույթի գծով բաց դիրքը` հիմք ընդունելով տվյալ օրվա՝ Կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքը: Այն դեպքում, երբ առանձին արտարժույթի գծով բանկն ունի կարճ դիրք, «Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին» տողում նշված մեծությունը լրացվում է «-» նշանով:
բ. «Արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանաչափը» տողերում լրացվում է Կանոնակարգ 2-ով սահմանված՝ բանկի տվյալ օրվա ընդհանուր կապիտալի և Կանոնակարգ 2-ի 24.2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված առավելագույն սահմանաչափի արտադրյալը:
գ. «Տարբերությունը (+/-)» տողերում լրացվում է «Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին» և «Արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանաչափը» տողերի տարբերությունը, ընդ որում, արտարժութային կարճ դիրքի դեպքում «Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին» տողում լրացվող մեծությունը հաշվարկում ներառվում է բացարձակ արժեքով: Տողում լրացվող մեծությունը բացասական լինելու դեպքում ներկայացվում է «-» նշանով:
դ. Եթե բանկն ունի բաց դիրք այնպիսի արտարժույթով, որը նշված չէ հաշվետվության երկրորդ էջում, ապա այդ արտարժույթի անվանումը նշվում է 3-րդ և 4-րդ աղյուսակների «Այլ արտարժույթ» սյունակում՝ համաձայն ISO (ԻՍՕ) 4217 կոդերի: Եթե բանկն ունի այնպիսի արտարժույթով արտահայտված միջոցներ, որոնք պետք է ցույց տրվեն «Այլ արտարժույթ» սյունակում, ապա պետք է հիմք ընդունել տվյալ պետության՝ Կենտրոնական բանկի կողմից հաստատված արտարժույթ/ԱՄՆ դոլար և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաստատված ԱՄՆ դոլար/Հայաստանի Հանրապետության դրամ հաշվարկային փոխարժեքները:
ե․ Բանկային ոսկին, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, որոնց հարգը փոքր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջները և պարտավորությունները և ոսկով առարկայազուրկ մետաղական հաշիվները ներկայացվում են որպես մեկ արժույթ՝ «Այլ արտարժույթ» սյունակում լրացնելով ոսկու ISO (ԻՍՕ) 4217 կոդը։ Սույն պարբերությամբ նախատեսված սկզբունքը կիրառվում է նաև այլ մետաղների դեպքում։
Հաշվետվության Աղյուսակ 4-ը լրացվում է Աղյուսակ 3-ի լրացման սկզբունքների համաձայն՝ միայն հաշվեկշռում հաշվառվող արտարժութային ակտիվների, պարտավորությունների, արտարժութային ռիսկ պարունակող դրամային ակտիվների և պարտավորությունների գծով:
3) Հաշվետվության երրորդ էջը լրացվում է այն արտարժույթների համար, որոնց գծով համախառն ակտիվները կամ համախառն պարտավորությունները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գերազանցում են 500,000 Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք գումարը: Աղյուսակ 5-ը լրացվում է հետևյալ սկզբունքների համաձայն՝
ա. Բանկի ակտիվների, պարտավորությունների և հետհաշվեկշռային հոդվածների կազմը ներկայացվում է՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ՝ հաշվարկված տվյալ օրվա Կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքով:
բ․ Բանկային ոսկին, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, որոնց հարգը փոքր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջները և պարտավորությունները և ոսկով առարկայազուրկ մետաղական հաշիվները ներկայացվում են առանձին, ընդ որում, ոսկով առարկայազուրկ մետաղական հաշիվների համար «Այլ արտարժույթ» սյունակում լրացվում են «Ոսկու ISO (ԻՍՕ) 4217 կոդ – Մետաղական հաշիվ» բառերը։ Սույն պարբերությամբ նախատեսված սկզբունքը կիրառվում է նաև այլ մետաղների դեպքում։
Ածանցյալ գործիքների վերաբերյալ տեղեկություններ լրացնելիս յուրաքանչյուր արտարժույթի գծով կնքված ածանցյալ գործարքները պետք է ներկայացվեն զուտ տեսքով: Օրինակ՝ եթե կնքվել է 50 ԱՄՆ դոլարի գնման և 100 ԱՄՆ դոլարի վաճառքի ֆորվարդ, ապա տվյալ տողում պետք արտացոլել (-50) ԱՄՆ դոլարը:»։
2) Կանոնակարգի Հավելված 2-ի Ձև թիվ 7 հաշվետվությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկուշաբթի օրվանից։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2022 թ. սեպտեմբերի 26 ք. Երևան |
Հավելված 1 Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2022 թ. սեպտեմբերի 23-ի թիվ 159-Ն որոշմամբ |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Արտարժույթի տնօրինման նորմատիվի վերաբերյալ
Ձև թիվ 7
(շաբաթական)
Բանկի անվանումը ______________________________________________________________
Ամսաթիվը ________________________ թ-ից մինչև ____________________________
Աղյուսակ 1 (Բոլոր արտարժույթների գծով դիրքի նորմատիվի հաշվարկը)
(հազ. դրամ) |
Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին |
Բոլոր արտարժույթների գծով դիրքի նորմատիվի սահմանաչափը |
Տարբերությունը (+ / -) (4-5) | |||
I արտարժութային խմբի առավելագույն դիրք |
II արտարժութային խմբի առավելագույն դիրք |
Արտարժութային առավելագույն դիրք | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Երկուշաբթի |
| ||||
Երեքշաբթի |
| ||||
Չորեքշաբթի |
| ||||
Հինգշաբթի |
| ||||
Ուրբաթ |
| ||||
Շաբաթ |
| ||||
Կիրակի |
|
Աղյուսակ 2 (Հաշվեկշռում հաշվառվող արտարժութային ակտիվների, պարտավորությունների, արտարժութային ռիսկ պարունակող դրամային ակտիվների և պարտավորությունների գծով առավելագույն դիրքը)
(հազ. դրամ) |
Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին |
Բոլոր արտարժույթների գծով դիրքի նորմատիվի սահմանաչափը |
Տարբերությունը (+ / -) (4-5) | |||
I արտարժութային խմբի առավելագույն դիրք |
II արտարժութային խմբի առավելագույն դիրք |
Արտարժութային առավելագույն դիրք | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Երկուշաբթի |
| ||||
Երեքշաբթի |
| ||||
Չորեքշաբթի |
| ||||
Հինգշաբթի |
| ||||
Ուրբաթ |
| ||||
Շաբաթ |
| ||||
Կիրակի |
|
Բանկի վարչության նախագահ |
__________________________________ |
(գործադիր տնօրեն) |
__________________________________ |
Գլխավոր հաշվապահ |
__________________________________ |
Աղյուսակ 3 (Յուրաքանչյուր արտարժույթի գծով դիրքի նորմատիվի հաշվարկ)
(հազ. դրամ) |
Արտարժույթ |
USD |
GBP |
EUR |
RUB |
XDR |
CAD |
AUD |
CHF |
DKK |
IRR |
JPY |
BGN |
UAH |
UZS |
BYN |
TJS |
TMT |
GEL |
ARS |
EGP | |
Երկուշաբթի |
Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին |
||||||||||||||||||||
Արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանաչափը |
|||||||||||||||||||||
Տարբերությունը |
|||||||||||||||||||||
Երեքշաբթի |
Արտարժութային |
||||||||||||||||||||
Արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանաչափը |
|||||||||||||||||||||
Տարբերությունը |
|||||||||||||||||||||
Չորեքշաբթի |
Արտարժութային |
||||||||||||||||||||
Արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանաչափը |
|||||||||||||||||||||
Տարբերությունը |
|||||||||||||||||||||
Հինգշաբթի |
Արտարժութային |
||||||||||||||||||||
Արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանաչափը |
|||||||||||||||||||||
Տարբերությունը |
|||||||||||||||||||||
Ուրբաթ |
Արտարժութային |
||||||||||||||||||||
Արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանաչափը |
|||||||||||||||||||||
Տարբերությունը |
|||||||||||||||||||||
Շաբաթ |
Արտարժութային |
||||||||||||||||||||
Արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանաչափը |
|||||||||||||||||||||
Տարբերությունը |
|||||||||||||||||||||
Կիրակի |
Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին |
||||||||||||||||||||
Արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանաչափը |
|||||||||||||||||||||
Տարբերությունը |
TRY |
ILS |
PLN |
LBP |
INR |
HUF |
NOK |
SEK |
CZK |
CNY |
SGD |
KRW |
BRL |
MXN |
SAR |
SYP |
AED |
KWD |
RON |
ISK |
KGS |
KZT |
MDL |
Այլ ար-տար-ժույթ 1 |
Այլ ար-տար-ժույթ 2 |
Այլ ար-տար-ժույթ 3 |
Աղյուսակ 4 (Հաշվեկշռում հաշվառվող արտարժութային ակտիվների, պարտավորությունների, արտարժութային ռիսկ պարունակող դրամային ակտիվների և պարտավորությունների գծով առավելագույն դիրքը)
(հազ. դրամ) |
Արտարժույթ |
USD |
GBP |
EUR |
RUB |
XDR |
CAD |
AUD |
CHF |
DKK |
IRR |
JPY |
BGN |
UAH |
UZS |
BYN |
TJS |
TMT |
GEL |
ARS |
EGP |
TRY | |
Երկուշաբթի |
Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին |
|||||||||||||||||||||
Արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանաչափը |
||||||||||||||||||||||
Տարբերությունը (+ / -) |
||||||||||||||||||||||
Երեքշաբթի |
Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին |
|||||||||||||||||||||
Արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանաչափը |
||||||||||||||||||||||
Տարբերությունը (+ / -) |
||||||||||||||||||||||
Չորեքշաբթի |
Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին |
|||||||||||||||||||||
Արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանաչափը |
||||||||||||||||||||||
Տարբերությունը (+ / -) |
||||||||||||||||||||||
Հինգշաբթի |
Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին |
|||||||||||||||||||||
Արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանաչափը |
||||||||||||||||||||||
Տարբերությունը (+ / -) |
||||||||||||||||||||||
Ուրբաթ |
Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին |
|||||||||||||||||||||
Արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանաչափը |
||||||||||||||||||||||
Տարբերությունը (+ / -) |
||||||||||||||||||||||
Շաբաթ |
Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին |
|||||||||||||||||||||
Արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանաչափը |
||||||||||||||||||||||
Տարբերությունը (+ / -) |
||||||||||||||||||||||
Կիրակի |
Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին |
|||||||||||||||||||||
Արտարժույթի տնօրինման նորմատիվի սահմանաչափը |
||||||||||||||||||||||
Տարբերությունը (+ / -) |
ILS |
PLN |
LBP |
INR |
HUF |
NOK |
SEK |
CZK |
CNY |
SGD |
KRW |
BRL |
MXN |
SAR |
SYP |
AED |
KWD |
RON |
ISK |
KGS |
KZT |
MDL |
Այլ արտարժույթ 1 |
Այլ արտարժույթ 2 |
Այլ արտարժույթ 3 |
Աղյուսակ 5 (Բանկի ակտիվների, պարտավորությունների-հետհաշվեկշռային հոդվածների կազմը ըստ արտարժույթների)
(հազ. դրամ) |
Արտարժույթ |
USD |
GBP |
EUR |
RUB |
XDR |
CAD |
AUD |
CHF |
DKK |
IRR |
JPY |
BGN |
UAH |
UZS |
BYN |
TJS |
TMT |
GEL |
ARS |
EGP |
TRY |
ILS |
PLN |
Պալա-դիումի բան-կային ստան-դար-տաց-ված ձուլա-կտոր-ներ |
Այլ ար-տար-ժույթ 1 |
Այլ ար-տար-ժույթ 2 |
Այլ ար-տար-ժույթ 3 | |
1 |
Արտար-ժութային ակտիվներ |
|||||||||||||||||||||||||||
1.1 |
այդ թվում` արտար-ժութային ռիսկ պարու-նակող դրամային ակտիվների |
|||||||||||||||||||||||||||
2 |
Արտար-ժութային պար-տավորու-թյուններ |
|||||||||||||||||||||||||||
2.1 |
այդ թվում` արտար-ժութային ռիսկ պարու-նակող դրամային պարտա-վորու-թյուններ |
|||||||||||||||||||||||||||
3 |
Արտար-ժութային հետ-հաշվեկշ-ռային հոդվա-ծներ |
LBP |
INR |
HUF |
NOK |
SEK |
CZK |
CNY |
SGD |
KRW |
BRL |
MXN |
SAR |
SYP |
AED |
KWD |
RON |
ISK |
KGS |
KZT |
MDL |
Բան-կային ոսկի |
Ոսկու ստան-դարտաց-ված ձուլա-կտորներ |
Արծաթե բանկային ստանդար-տացված ձուլակտոր-ներ |
Պլատինե բանկային ստանդար-տացված ձուլակ-տորներ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 սեպտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|