ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2018 թվականի |
թիվ 164 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԷԱՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՄԱՐ, ԵՎ ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԱՀՄԱՆՎԵԼ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔՆԵՐ ԿԱՄ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
«Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 14-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հուլիսի 26-ի թիվ 83 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների ցանկը, որոնք էապես կարևոր են Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի համար, և որոնց նկատմամբ բացառիկ դեպքերում կարող են սահմանվել արտահանման ժամանակավոր արգելքներ կամ քանակական սահմանափակումներ, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «4106 32 000 0» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«4401 |
Վառելափայտ՝ գերանների, ծղանների, ճյուղերի, ցախի տրցակների տեսքով կամ նույնանման ձևերով, փայտանյութ՝ ծեղերի կամ տաշեղի տեսքով, փայտաթեփ և փայտի թափոններ ու կտորտանք՝ չշեղջաքարացված կամ շեղջաքարացված, գերանների, բրիկետների, հատիկների տեսքով կամ նույնանման ձևերով | |
4403 |
Անտառանյութեր՝ չմշակված, կեղևը կամ մատաղ շերտը հեռացրած կամ չհեռացրած կամ կոպիտ եզրատաշած կամ չեզրատաշած | |
4404 |
Փայտանյութ՝ տակառագործական. ճեղքած գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր և սյուներ՝ սրածայր, բայց երկայնքով չսղոցված. անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց չշրջատաշած, չկորացրած կամ այլ եղանակով չմշակած, գործիքների և նույնանման արտադրատեսակների համար նախատեսված ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների արտադրության համար օգտագործվող. ծեղ և նույնանման փայտանյութ | |
4406 |
Փայտակոճեր՝ երկաթուղային կամ տրամվայի գծերի համար | |
4407 |
Անտառանյութեր՝ երկայնակի սղոցմամբ կամ ճեղքմամբ, ռանդմամբ կամ կեղևահանմամբ ստացված, ռանդմամբ, հղկմամբ մշակված կամ չմշակված, ճակատային միացումներով կամ առանց դրանց, 6 մմ-ից ավելի հաստությամբ»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: