ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 675-Ա
«ԵՎՐԱՍԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԱՔՍԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ, ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 61,069,618 դրամ ընդհանուր արժողությամբ «Արաքսավան համայնքի նոր պոմպակայանի, ոռոգման ցանցի, էլեկտրակայանի և օդային գծի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ՝ 00843795) կողմից «Այ Էֆ ՓԻ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00125588) հետ 2021 թվականի ապրիլի 16-ին կնքված N Ա-11-21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 978,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
08.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 675-Ա որոշման |
«ԱՐԱՔՍԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ, ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
1. |
Ծրագրի նպատակը |
Իրականացնել ՀՀ Արարատի մարզի Արաքսավան համայնքի 60 հա հողատարածքի ոռոգման համար նոր պոմպակայանի, նոր ոռոգման ցանցի, նոր էլեկտրակայանի և 6 կմ նոր օդային գծի կառուցման աշխատանքներ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
- ՀՀ-ում Ճապոնիայի Հանրապետության դեսպանություն՝ Հայաստանի Հանրապետություն, 0037, քաղ․Երևան, Բաբայան փող, 23/4 շենք - «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետություն, 0038, քաղ․Երևան, Լենինգրադյան 6, գր․ 17-18, ՀՎՀՀ` 00843795 - ՀՀ Արարատի մարզի Արաքսավան համայնք, ՀՎՀՀ` 04200976 |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետություն, 0038, քաղ․Երևան, Լենինգրադյան 6, գր․ 17-18, ՀՎՀՀ 00843795 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, Արաքսավան համայնք, բնագավառ՝ գյուղատնտեսություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ամբողջ բյուջե – 61,069,618 դրամ - ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան ֆինանսավորում՝ 41,474,838 դրամ, - «Եվրասիա» ԲՀԿ ՝ 6,483,800 դրամ, - Արաքսավան համայնք՝ 13,110,981 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Արաքսավանի համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թ. մայիսի 21-ից մինչև 2022 թ․ մարտի 1-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
2021 թ․ մայիսի 21-ից մինչև 2022 թ․ մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է ՀՀ Արարատի մարզի Արաքսավան համայնքի 60 հա հողատարածքի ոռոգման համար իրականացնել նոր պոմպակայանի, նոր ոռոգման ցանցի, նոր էլեկտրակայանի և 6 կմ նոր օդային գծի կառուցման աշխատանքներ։ Արժեքը՝ 61,069,618 դրամ՝ - նախատեսվում է իրականացնել ծրագրի նախագծման աշխատանքները՝ 3,750,000 դրամ, ժամանակահատվածը՝ մայիսի 21-մայիսի 31, 2021 թ․ - նախատեսվում է իրականացնել ծրագրի շինարարական աշխատանքների կատարումը՝ 53,953,218 դրամ, ժամանակահատված՝ հունիսի 2-նոյեմբերի 30, 2021 թ. - նախատեսվում է իրականացնել շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայություն՝ 2,388,400 դրամ, ժամանակահատվածը՝ հունիսի 2 նոյեմբերի 30, 2021 թ․ - նախատեսվում է իրականացնել ծրագրի աուդիտորական ծառայություն՝ 978,000 դրամ, ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 2 -դեկտեմբերի 30, 2021 թ․ (հունվար ամսվանից մինչև մարտի 1, 2022 թ․ հաշվետվությունների պատրաստում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան համար) |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
- «Հազարաշեն» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է իրականացնել ծրագրի նախագծման աշխատանքները՝ 3,750,000 դրամ։ - «Փրայմ Փրոջեկտ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է իրականացնել ծրագրի շինարարական աշխատանքների կատարումը՝ 53,953,218 դրամ։ - «Վարդսա» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է իրականացնել շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայություն՝ 2,388,400 դրամ։ - «Այ Էֆ Փի» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է իրականացնել ծրագրի աուդիտորական ծառայություն՝ 978,000 դրամ։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Արարատի մարզպետարանի և Արաքսավան համայնքի հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։ |
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
08.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |