ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1391-Ա
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերը ֆրանսիական կողմի հետ քննարկելու նպատակով՝ 2021 թվականի դեկտեմբերի 8-ից 10-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել՝
1) Վահե Հովհաննիսյանինը, Ռոբերտ Խաչատրյանինը, Արման Խոջոյանինը և Վաչե Տերտերյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Մանե Ադամյանինը և Քրիստինե Գրիգորյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Պատվիրակության անդամներին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել հաշվետվություն Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել պատվիրակության՝ գործուղումից վերադառնալուց հետո 5-օրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
07.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1391-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Հովհաննիսյան |
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (08.12.2021 թ. -11.12.2021 թ.) |
Ռ. Խաչատրյան |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ |
Ա. Խոջոյան |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Վ. Տերտերյան |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Մ. Ադամյան |
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական (08.12.2021 թ.-12.12.2021 թ.) |
Ք. Գրիգորյան |
ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
07.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |