ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ապրիլի 2017 թվականի |
թիվ 33 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 14-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային հայտարարագրերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ սույն որոշմամբ նախատեսված փոփոխությունների 3-րդ կետի։
Սույն որոշմամբ նախատեսված փոփոխությունների 3-րդ կետն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի այն որոշումն ուժի մտնելուց ոչ շուտ, որով նախատեսվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգում համապատասխան փոփոխությունների կատարումը:
Սույն որոշմամբ նախատեսված փոփոխությունների 2-րդ կետի «ա» ենթակետի յոթերորդ, ութերորդ և իններորդ պարբերություններով նախատեսված դրույթները տարածվում են 2017 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող
1. Ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների դասակարգչում (հավելված թիվ 2) 115, 116, 125 և 126-րդ ծածկագրերով դիրքերում «(բացառությամբ Բելառուսի Հանրապետության)» բառերը հանել:
2. Մաքսային վճարների վճարման գծով արտոնությունների դասակարգչում (հավելված թիվ 7)՝
ա) 1.1-ին ենթաբաժնում՝
АИ և СГ ծածկագրերով դիրքերը հանել.
КС ծածկագրով դիրքում «Մաքսային միության հանձնաժողովի կողմից հաստատված՝ տիեզերական տարածքի հետազոտման և օգտագործման, այդ թվում՝ տիեզերական ապարատները տիեզերք բաց թողնելու առնչությամբ ծառայությունների մատուցման բնագավառում միջազգային համագործակցության շրջանակներում Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկի համաձայն» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկին համապատասխան» բառերով.
ЗШ ծածկագրով դիրքում «գանձման» բառը հանել.
ПЭ ծածկագրով դիրքը հանել.
ВЛ ծածկագրով դիրքում «2015 թվականի հունիսի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ 2015 թվականին 300 տոննայից ոչ ավելի և 2016 թվականին 600 տոննայից ոչ ավելի ծավալով» բառերը փոխարինել «2017 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ 400 տոննայից ոչ ավելի ծավալով», «պայմանով, որ մաքսային մարմիններ ներկայացվեն Ղազախստանի Հանրապետության լիազորված մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատումը, որը նաև տեղեկություններ է պարունակում այդպիսի ապրանքի մատակարարումն ու ներմուծումն իրականացնող կազմակերպությունների և ապրանքի քանակի մասին» բառերը հանել.
ЛЭ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«2017 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 4 հազ. տոննա ծավալով Բելառուսի Հանրապետության տարածք ներմուծվող գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրության համար նախատեսված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5402 34 000 0 ծածկագրով դասակարգվող պոլիպրոպիլենային տեքստուրավորած թելերի համար ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում |
НП». |
բ) 3.1-ին ենթաբաժնի 3.1.2-րդ կետի, 3.2-րդ ենթաբաժնի 3.2.1-ին կետի և 3.4-րդ ենթաբաժնի 3.4.1-ին կետի ВТ ծածկագրով դիրքերում «ВТ» ծածկագիրը փոխարինել «ВР» ծածկագրով.
գ) 4.4-րդ ենթաբաժնի 4.4.1-ին կետում՝
ПС ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ | |
«Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող տոհմային խոշոր եղջերավոր անասունների, տոհմային խոզերի, տոհմային ոչխարների, տոհմային այծերի, տոհմային ձիերի, տոհմային թռչնի (տոհմային ձվի) համար, ինչպես նաև տոհմային ցուլերից, տոհմային խոզերից, տոհմային ոչխարներից, տոհմային այծերից, տոհմային հովատակներից ստացված սերմի (սերմնահեղուկի), տոհմային խոշոր եղջերավոր անասուններից, տոհմային խոզերից, տոհմային ոչխարներից, տոհմային այծերից, տոհմային ձիերից ստացված սաղմերի համար ԱԱՀ-ի վճարումից ազատում |
ПС». |
ПЖ ծածկագրով դիրքը հանել.
դ) 5.4-րդ ենթաբաժինը БА ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող հարկատուների կողմից կամ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հավանության արժանացած ծրագիր իրականացնող՝ շահութահարկ վճարող ռեզիդենտների կողմից երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում, այն դեպքում, երբ նշված ապրանքները՝ նշված ապրանքների ներմուծման օրվան հաջորդող 180 օրացուցային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվում են (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ) |
НГ |
Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող հարկատուների կողմից կամ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հավանության արժանացած ծրագիր իրականացնող՝ շահութահարկ վճարող ռեզիդենտների կողմից երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարումից ազատում, այն դեպքում, երբ նշված ապրանքների վերամշակման գործողությունների արդյունքում (վերամշակման արդյունքների) ստացված (գոյացած) ապրանքները՝ նշված ապրանքների ներմուծման օրվան |
ВГ»: |
3. Մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչի 9-րդ բաժինը (հավելված թիվ 8)՝ 09031 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.
«09032 Փայտանյութի հետ գործարքների հայտարարագիրը (Ռուսաստանի Դաշնության համար)»:
4. Այն հարկերի, հավաքագրումների և այլ վճարների տեսակների դասակարգչում, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (հավելված թիվ 9)՝
ա) 2.4-րդ ենթաբաժնում՝
2.4.16-րդ դիրքը հանել.
լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.4.18-2.4.20-րդ դիրքերով՝ | |
«2.4.18. Նիկոտինի էլեկտրոնային առաքման համակարգերի համար ակցիզ |
4270 |
2.4.19. Նիկոտինի էլեկտրոնային առաքման համակարգերի հեղուկների համար ակցիզ |
4280 |
2.4.20. Տաքացման միջոցով օգտագործելու համար նախատեսված ծխախոտի (ծխախոտային արտադրատեսակների) համար ակցիզ |
4290». |
բ) 2.5-րդ ենթաբաժնում՝ 2.5.1-ին կետում՝
4172-րդ ծածկագրով դիրքը հանել.
4262-րդ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«Նիկոտինի էլեկտրոնային առաքման համակարգերի համար ակցիզի վճարման հետաձգման հնարավորություն տրամադրելու համար տոկոսներ |
4272 |
Նիկոտինի էլեկտրոնային առաքման համակարգերի հեղուկների համար ակցիզի վճարումը հետաձգելու հնարավորություն տրամադրելու համար տոկոսներ |
4282 |
Տաքացման միջոցով օգտագործելու համար նախատեսված ծխախոտի (ծխախոտային արտադրատեսակների) համար ակցիզի վճարումը հետաձգելու հնարավորություն տրամադրելու համար տոկոսներ |
4292». |
2.5.2-րդ կետում՝
4173-րդ ծածկագրով դիրքը հանել.
4263-րդ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«Նիկոտինի էլեկտրոնային առաքման համակարգերի համար ակցիզի տարաժամկետ վճարման հնարավորություն տրամադրելու համար տոկոսներ |
4273 |
Նիկոտինի էլեկտրոնային առաքման համակարգերի հեղուկների համար ակցիզի վճարումը հետաձգելու հնարավորություն տրամադրելու համար տոկոսներ |
4283 |
Տաքացման միջոցով օգտագործելու համար նախատեսված ծխախոտի (ծխախոտային արտադրատեսակների) համար ակցիզի վճարումը հետաձգելու հնարավորություն տրամադրելու համար տոկոսներ |
4293». |
գ) 2.6-րդ ենթաբաժնում՝
7024 <3> ծածկագրով դիրքը լրացնել «, բացառությամբ մաքսային մարմինների կողմից նշանակվող տուգանքների՝ Ռուսաստանի Դաշնության արժութային օրենսդրությունը և արժութային կարգավորման մարմինների ակտերը խախտելու համար, և Ռուսաստանի Դաշնության սահմանադրական կարգի հիմունքների մասին, Ռուսաստանի Դաշնության պետական իշխանության մասին, Ռուսաստանի Դաշնության պետական ծառայության մասին, Ռուսաստանի Դաշնության ընտրությունների և հանրաքվեների մասին, Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի մասին Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը խախտելու համար տուգանքների» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝ | |
«Մաքսային մարմինների կողմից՝ Ռուսաստանի Դաշնության արժութային օրենսդրությունը և արժութային կարգավորման մարմինների ակտերը խախտելու համար նշանակվող տուգանքները |
7025 |
Ռուսաստանի Դաշնության սահմանադրական կարգի հիմունքների մասին, Ռուսաստանի Դաշնության պետական իշխանության մասին, Ռուսաստանի Դաշնության պետական ծառայության մասին, Ռուսաստանի Դաշնության ընտրությունների և հանրաքվեների մասին, Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի մասին Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը խախտելու համար տուգանքները |
7026»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: