«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60616227
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
17 հունիսի 2016 թ. ք. Երևան |
N 33-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ընտրատարածքային ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 30.06.22 N 28-Ն)
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
(նախաբանը փոփ. 30.06.22 N 28-Ն)
1. Սահմանել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուների դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 30.06.22 N 28-Ն)
2. Դիմումի ձևը տրամադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այն կարող է ներբեռնվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից: Եթե դիմողը ցանկանում է միաժամանակ դիմում ներկայացնել մեկից ավելի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների վերաբերյալ, ապա յուրաքանչյուր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համար ներկայացնում է առանձին դիմում:
(2-րդ կետը փոփ. 30.06.22 N 28-Ն)
3. Դիմումները ներկայացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով և մուտքագրվում են համակարգչային եղանակով` ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների:
(3-րդ կետը փոփ. 30.06.22 N 28-Ն)
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված |
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Դ Ի Մ ՈՒ Մ
ԹԻՎ ________ ընտրատարածքային ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ
Ես` _____________________________________________________________________________,
(անունը, հայրանունը, ազգանունը)
հաշվառված` _____________________________________________________________________,
(հաշվառման վայրը)
________________________________________________________________________________,
(նշվում է բնակության վայրը, եթե տարբերվում է հաշվառման վայրից)
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն ունեմ`
(V ձևի նշան է դրվում ստորև ներկայացված այն պայմանների դիմացի քառանկյունում (քառանկյուններում), որին (որոնց) համապատասխանում են դիմող թեկնածուի տվյալները)
1) □ բարձրագույն իրավաբանական կրթություն և վերջին 5 տարում առնվազն 2 տարվա մասնագիտական ստաժ,
2) □ իրավունքի ոլորտում գիտական աստիճան և վերջին 4 տարում առնվազն մեկ տարվա մասնագիտական ստաժ,
3) □ բարձրագույն կրթություն և վերջին 6 տարում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ ոչ առևտրային կազմակերպություններում համապատասխանաբար պետական ծառայության կամ համայնքային ծառայության կամ ղեկավար պաշտոնում աշխատանքի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ,
4) □ բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ:
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածով ընտրական հանձնաժողովի անդամի համար սահմանված սահմանափակումներն ինձ վրա չեն տարածվում:
Խնդրում եմ ինձ ընդգրկել թիվ ________ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում:
Դիմումին կցվում է`
1. 3 x 4 չափի 2 գունավոր լուսանկար,
2. անձնագրի 2-րդ և 3-րդ էջերի կամ նույնականացման քարտի լուսապատճենները,
3. 1-ից 4-րդ պարբերություններում V ձևի նշան պարունակող պարբերության պայմաններին բավարարելը հավաստող փաստաթղթերի (կրթության մասին վկայական, աշխատանքային գրքույկ և այլն) լուսապատճենները:
Ընդամենը` ________ թերթ:
Դիմող` ___________________ |
__________________________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրություն) |
«____» ____________ 20 թ.
(հավելվածը փոփ. 30.06.22 N 28-Ն)