ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
ԲԴԽ-24-Ն-3 |
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի ԹԻՎ ԲԴԽ-53-Ն-9 ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-5 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 10-ի «Դատավորի գործունեության գնահատման կարգը և ժամկետները, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը, մեթոդաբանությունը, սանդղակները և գնահատման թերթի ձևը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-53-Ն-9 որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին հավելվածի 14-րդ կետի և Որոշման 2-րդ հավելվածի 1-ին կետի «տասնօրյա» բառը փոխարինել «տասնհինգօրյա» բառով,
2) Որոշման 1-ին հավելվածի 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«19. Գնահատման թերթը լրացնելիս Գնահատման հանձնաժողովի անդամը ոչ կիրառելի չափանիշների կամ ցուցիչների դիմաց նշում է դրանց ոչ կիրառելի լինելու մասին, որի դեպքում տվյալ ցուցիչի համար շնորհվում է առավելագույն միավորը, իսկ որևէ ցուցիչի մասով առավելագույն միավոր չգնահատելու դեպքում ներկայացնում է համապատասխան պատճառաբանություն:»,
3) Որոշման 1-ին հավելվածի 26-րդ կետի «գնահատման գործընթաց սկսելու մասին որոշում կայացնելու» բառերը փոխարինել «դատավորի գործունեության գնահատման համար անհրաժեշտ տվյալները Դատական դեպարտամենտից ստանալու» բառերով,
4) Որոշման 4-րդ հավելվածի «ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԱՆԴՂԱԿՆԵՐ» վերտառությամբ աղյուսակի «ՄԻԱՎՈՐԻ ՄԻՋԱԿԱՅՔ» սյունակը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
« |
|
», |
2. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 10-ի թիվ ԲԴԽ-53-Ն-9 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-5 որոշման 2-րդ կետի «2022» թիվը փոխարինել «2023» թվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական պաշտոնակատար |
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ |
2022 թ. փետրվարի 24 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 փետրվարի 2022 թվական: