Գլխավոր տեղեկություն
Համար
N 2342-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.12.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2023 թվականի N 2342-Ա

 

«ՔՐԱՈՒԴ ԷՖՖՈՐԹ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ՝ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Քրաուդ էֆֆորթ դեվելոփմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ներդրող) կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում նախատեսվող կառուցապատման ներդրումային ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) ծրագիրն իրականացվելու է համաձայն NN 2, 3 և 4 հավելվածներով նախատեսված՝ Տիգրան Պետրոսյան փ. 81/2 և Դավթաշեն, 2-րդ թաղամաս 26/13 հասցեներում գտնվող՝ 01-004-0001-0084 և 01-004-0001-0130 կադաստրային ծած- կագրերով (N 27112019-01-0013 և N 30122020-01-0373 վկայականներ) հողամասերում և հարակից հողամասերում.

2) ծրագրի շրջանակներում ներդրողի կողմից պետք է ապահովվեն նաև Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում Տիգրան Պետրոսյան փ. 81/2 և Դավթաշեն, 2-րդ թաղամաս 26/13 հասցեներում «Ասիամեգաստռոյ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ ընկերություն) կողմից ձախողված կառուցապատման ծրագրից տու- ժած անձանց գույքային կորուստները:

3. Համաձայնություն տալ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող շուրջ 6929,24 քառ. մ ընդհանուր մակերեսով հողամասերն այդ տարածքում առկա բարձրավոլտ լարերի տեղափոխումից հետո՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի ձևով օտարել ներդրողին՝ համաձայն N 5 հավելվածի:

4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Երևան համայնքում «Քրաուդ Էֆֆորթ Դեվելոփմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկե- րության կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով «Քրաուդ Էֆֆորթ Դեվելոփմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամասի ուղղակի վաճառքի գործարքի հիմնական պայմանները՝ համաձայն N 5 հավելվածի։

5. Երևանի քաղաքապետին առաջարկել`

1) ներդրողի հետ կնքել սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հողա- մասերի ուղղակի վաճառքի ձևով օտարման պայմանագիրը՝ հիմք ընդունելով սույն որոշման N 5 հավելվածով հաստատված պայմանները.

2) ապահովել ներդրողի կողմից ներկայացվող ծրագիրը որպես ձախողված կառուցապատման ծրագրի հետ միասին մեկ միասնական համալիր քաղաքա- շինություն հաստատելու, ծրագրի հարաչափերին համապատասխան նախագծման թույլտվությունները և բնակելի թաղամասի գլխավոր հատակագիծը համաձայն N 3 հավելվածի տրամադրելու հարցում.

3) ներդրողի հայտի հիման վրա ապահովել ընթացիկ և հետագա անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերի (նախագծերի միջանկյալ համա- ձայնեցումներ, շինարարության թույլտվություններ), անհրաժեշտության դեպքում՝ նաև փուլային եղանակով, քանդման թույլտվությունների, ավարտական ակտերի, շահագործման թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրումը, ինչպես նաև այլ անհրաժեշտ գործողությունների իրականացումը, տրամադրված փաս- տաթղթերի վերահամաձայնեցումներն ու ժամկետների երկարաձգումները՝ Հայաս- տանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետների պահպանմամբ:

6. Պետական կառավարման համակարգի մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով ներդրողի հետ համագործակցությունը։

7. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված համապատասխան պայմանագրերի նոտարական ձևակերպման, հողամասերի նկատմամբ իրա- վունքի (սեփականության կամ այլ) փոխանցման պետական գրանցման և հողամասերի չափորոշիչների ճշգրտման հետ կապված ծախսերն իրականացվելու են ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

29.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2342-Ա որոշման

 

«ՔՐԱՈՒԴ ԷՖՖՈՐԹ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

ԳԼՈՒԽ 1.

 

ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

1. Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում Տիգրան Պետրոսյան փ. 81/2 և Դավթաշեն, 2-րդ թաղամաս 26/13 հասցեներում 2019 թվականի դեկտեմբերի 11-ին տրամադրված նախագծման թույլտվության և դրա հիման վրա տրամադրված այլ քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա՝ ընկերության կողմից մեկնարկվել է կառուցապատման ծրագիր, որը, սակայն, չի ունեցել տրամաբանական ավարտ, ընկերությունը մտել է սնանկության վարույթ (դատական գործ՝ ՍնԴ/1246/04/21), կան բազմաթիվ տուժած գնորդներ ու գործընկերներ, շինարարությունը դադարած է, հարուցված է քրեական գործ: Սնանկության վարույթի շրջանակներում, համաձայն սնանկության գործով կառավարչի կողմից 11.09.2023թ. տրամադրած գրանցամատյանից քաղվածքի և 14.11.2023թ. տեղեկանքի, առկա են թվով 147 սուբյեկտի գրանցված պահանջներ, ընդհանուր՝ 2.200.132.836 դրամի և 1.298.251,75 ԱՄՆ դոլարի չափով, որոնց մեջ թվով 115 գրանցված պահանջները՝ ընդհանուր՝ 1.427.040.814 դրամի և 93.072 ԱՄՆ դոլար չափով, ֆիզիկական անձանց պահանջներն են, իսկ մնացածը՝ մատակարար իրավաբանական անձանց, վարկային կազմակերպության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պահանջներն են: Նշված 115 ֆիզիկական անձանցից թվով 78-ը, ընդհանուր՝ 919 318 274 դրամ և 93.072 ԱՄՆ դոլար գրանցված (հաստատված) պահանջի չափով գնորդներն են (այսուհետ՝ Շահառուներ):

2. Ընկերությանը տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերի, այդ թվում, նախագծման թույլտվության (ՃՀԱ) համաձայն՝ նախատեսված է եղել իրականացնել կառուցապատում՝ 2112.17 քմ մակերեսով հողամասի վրա, կառուցել 17 վերգետնյա հարկով 2 մասնաշենքից բաղկացած շենքեր՝ ընդհանուր՝ 25,350 քմ ստորգետնյա և վերգետնյա կառուցապատման մակերեսով, 2 շենքերում միասին՝ ընդհանուր՝ 136 բնակարան, կառուցել -1 և -2 հարկերով ստորգետնյա ավտոկայանատեղի՝ ընդհանուր՝ 47 ավտոկայանատեղով: Ընկերությունն իրականացրել է մոտ 2,000 քմ մակերեսով կառուցապատում՝ միայն երկաթբետոնյա աշխատանքներ:

3. Ընկերությանը տրամադրվել է շինարարության թույլտվություն՝ 1 մասնաշենքի վերգետնյա և 2 մասնաշենքերի ստորգետնյա -2-րդ հարկի կառուցապատման համար:

4. Ընկերության կողմից պատվիրվել և համաձայնեցվել է կառուցապատման ծրագրի հարևանությամբ գտնվող վերգետնյա հատվածի օդային բարձրավոլտ էլեկտրական հաղորդալարերի (այսուհետ՝ ԼԵՊ (ЛЭП)՝ ստորգետնյա հատված տեղափոխելու ուղղությամբ շինարարական աշխատանքների նախագիծ, որի արդյունքում՝ ակնկալվում է համայնքից ձեռք բերել մինչ տեղափոխումը ԼԵՊ-ով ծանրաբեռնված հողամասերը և նշված հողամասերում ստանալ մեծ կանաչապատ բակային տարածք և ստորգետնյա ավելի մեծ ավտոկայանատեղիներ, ինչպես նաև՝ որոշակի մասի վերգետնյա հատվածում իրականացնել քաղաքաշինություն:

5. Ընկերության ձախողված կառուցապատման ծրագրի հետևանքով տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման, ինչպես նաև ձախողված կառուցապատման ծրագրի հարևանությամբ համալիր քաղաքաշինություն իրականացնելու նպատակով՝ ներկայացված է սույն Ծրագիրը:

 

ԳԼՈՒԽ 2.

 

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

6. Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում Տիգրան Պետրոսյան փ. 81/2 հասցեի և դրան հարակից տարածքներում բնակելի թաղամասի կառուցապատում իրականացնելու և Ընկերության կողմից ձախողված կառուցապատման ծրագրի առողջացման, Շահառուների գույքային կորուստների վերականգնման նպատակով՝ Ներդրողը դիմել է սնանկության գործով կառավարչին և պարտատերերի խորհրդին՝ Երևան, Դավթաշեն, Տիգրան Պետրոսյան փ. 81/2 և Դավթաշեն 2-րդ թաղամաս 26/13, Դավթաշեն 2-րդ թաղամաս 28/7 հասցեներում գտնվող անշարժ գույքերի, ինչպես նաև՝ դրանց վրա գտնվող անավարտ շինարարության (այսուհետ՝ Ակտիվներ)՝ ձեռքբերման համար՝ նախատեսելով նաև Ակտիվները հատուցմամբ ձեռքբերելուց բացի Շահառուների՝ սույն որոշմամբ սահմանված կարգով գույքային կորուստների վերականգնումը:

7. Ընկերության պարտատերերի խորհրդի կողմից հաստատվել է վաճառքի ծրագիրը և օրենքով սահմանված կարգով այն ներկայացվել է դատարանի հաստատմանը, Դատարանը թույլատրել է Գույքի վաճառքն ուղղակի գործարքով իրականացնել, որից հետո նախատեսվում է կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը՝ վաճառքի ծրագրով սահմանված պայմաններով: Մասնավորապես, առուվաճառքի պայմանագրով Ներդրողը վճարելու է առուվաճառքի պայմանագրի գինը էսքրոու հաշվին և այդ հաշվից գումարը փոխանցվելու է Ընկերության սնանկության հաշվին հետևյալ պայմանների վրա հասնելու դեպքում՝

1) ՀՀ կառավարության կողմից Ներդրողի ներկայացրած ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին համապատասխան որոշման ընդունում,

2) թիվ ՍնԴ/1246/04/21 սնանկության գործով վաճառքի ծրագրի հաստատման, Գույքի վաճառքն ուղղակի գործարքով իրականացնելու միջնորդության բավարարման և բաշխման ծրագրի հաստատման որոշումների վերաբերյալ բողոքների բացակայություն,

3) Գույքի, էսքրո հաշվի կամ սնանկության գործով կառավարչի հատուկ հաշվի նկատմամբ որևէ արգելանքի կամ սահմանափակման բացակայություն /բացառությամբ էսքրոու հաշվում առկա միջոցները տրամադրող վարկատուի գրավի իրավունքների/,

4) «Դավթաշեն-1.2» 110 կՎ օդային գծերը ստորգետնյա մալուխային թունել տեղափոխելու վերաբերյալ Երևան համայնքի կողմից թույլտվության տրամադրում։

8. Վերը նշված առուվաճառքի պայմանագրի կնքումից հետո Ներդրողը դիմելու է Երևան համայնքին՝ սույն որոշմամբ սահմանված Ծրագրի իրականացման համար հավելված 3-ում ներկայացրած բնակելի թաղամասի կառուցապատման նախագծման թույլտվությունները (ՃՀԱ-ներ) և գլխավոր հատակագիծը տրամադրելու համար:

9. Ներդրողը սույն որոշմամբ սահմանված Շահառուներին կամ նրանց իրավահաջորդներին տրամադրում է ՀՀ առևտրային բանկերից որևէ մեկի կողմից թողարկված բանկային երաշխիք՝ Ներդրողի կողմից գույքն ուղղակի վաճառքով ձեռք բերելու վերաբերյալ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Շահառուների գրանցված և չբավարարված պահանջների չափով (այսուհետ՝ Կորուստ), որոնց վճարման պարտավորությունը ստանձնում է Ներդրողը՝ Շահառուների հետ կնքելով գրանցված պահանջների զիջման (ցեսիայի) պայմանագրեր: Յուրաքանչյուր Շահառուի մասով Բանկային երաշխիքը ուժի մեջ է մտնելու սույն Ծրագրի 7 կետի 1)-ից 5)-րդ ենթակետերով սահմանված պայմանները վրա հասնելու և տվյալ Շահառուի հետ ցեսիայի պայմանագրի կնքման պահից, և կդադարի, երբ Շահառուին կկատարվի Կորստի ամբողջական վերականգնմանն ուղղված վճարում կամ Շահառուի հետ կկնքվի կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիր, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

10. Ներդրողը անձամբ կամ փոխկապակցված անձանց միջոցով ֆինանսավորում է Ընկերության կողմից ձախողված կառուցապատման ծրագրի հարևանությամբ գտնվող վերգետնյա հատվածի օդային բարձրավոլտ էլեկտրական հաղորդալարերի (ԼԵՊ (ЛЭП))՝ ստորգետնյա հատված տեղափոխելու ուղղությամբ իրականացվելիք շինարարական աշխատանքները և դիմում է Երևան համայնքին՝ հավելված 2-ում նշված հողամասերի՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի կամ ընդլայնման եղանակով ձեռքբերման նպատակով: Հողամասերն այդ պայմանով, հավելված 2-ում նշված ուրվագծով ու չափերով օտարվում են Ներդրողին կամ Ներդրողի կողմից նշված իր հետ փոխկապակցված այլ անձի (մեկ կամ մի քանի գործարքով):

11. Ներդրողն անհատական բանակցություններով գնում է Ընկերության կողմից ձախողված կառուցապատման ծրագրի հարևանությամբ գտնվող անշարժ գույքերը, այդ թվում, բայց չսահմանափակվելով՝ Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս 28/10 հողամաս, Երևան, Դավթաշեն Դավթաշեն 2-րդ թաղամաս 28/9 բնակելի տուն, Երևան, Դավթաշեն Դավթաշեն 2-րդ թաղամաս 28/11 հողամաս, Երևան, Դավթաշեն Դավթաշեն 2-րդ թաղամաս 28/14 հողամաս, Երևան, Դավթաշեն Դավթաշեն 2-րդ թաղամաս 28/15 հողամաս, Երևան, Դավթաշեն Դավթաշեն 4-րդ թաղամաս 48/12 հասցեներում գտնվող անշարժ գույքերը՝ դրանց տարածքներում հավելված 3-ում հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ կառուցապատման նպատակով:

12. Ներդրողի կողմից Շահառուներին կամ նրանց իրավահաջորդներին առաջարկվում է մինչև 2024 թվականի մարտի 31-ը կնքել Ընկերության սնանկության գործով 2023 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ գրանցված (չբավարարված) պահանջների զիջման (ցեսիայի) պայմանագիր, որով զիջված պահանջների դիմաց հատուցում տրամադրելու համար ըստ Շահառուի ցանկության ներկայացվում են թվով 2 իրավական կառուցակարգեր՝ դրանցից մեկի ընտրության և դրա իրականացման երաշխավորմամբ՝ գրանցված և չբավարարված պահանջի մնացորդի չափով` բանկային երաշխիքով.

13. Շահառուին դրամական հատուցում՝ 2023 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ Ընկերության պարտատերերի գրանցամատյանում գրանցված և հատուցման պահին պահանջի չբավարարված մնացորդի չափով, ընդ որում՝ Շահառուին նշված չափով հատուցում տրամադրելու դեպքում` բանկային երաշխիքը դադարում է գործել: Ընդ որում՝ Շահառուի պահանջը պետք է լինի հաստատված և բողոքարկման ոչ ենթակա, իսկ պահանջը կամ պահանջի չափը բողոքարկվելու կամ պահանջի չափը նվազեցվելու դեպքում, բողոքարկված կամ նվազեցված չափով Շահառուին հատուցում և բանկային երաշխիք չի տրամադրվում: Շահառուի բողոքարկված պահանջը հետագայում հաստատվելու դեպքում Շահառուին բանկային երաշխիք չի տրամադրվելու, այլ կտրամադրվի դրամական հատուցում պահանջի չբավարարված չափին համապատասխան: Դրամական հատուցումը տրամադրվում է 14-րդ կետում նշված գնման իրավունքի պայմանագրերի կնքման փուլում:

14. Ներդրողի կողմից ՀՀ, Երևան, Դավթաշեն, Տիգրան Պետրոսյան 81/2 և Դավթաշեն, 2-րդ թաղամաս 26/13 հասցեներում կառուցվող շենքերում Շահառուի կողմից Ընկերության հետ կնքված փոխառության կամ այլ գործարքների հիման վրա ապագայում ձեռք բերվելիք գույքային միավորի կամ համարժեք գույքային միավորի նկատմամբ 1քմ համար նույն գնով ու պայմաններով /բացառությամբ բնակարանի ներքին հարդարման և կահավորման աշխատանքների/ անշարժ գույք գնելու իրավունքի վաճառք շինարարության թույլտվության ստացումից հետո՝ 13-րդ կետով սահմանված դրամական հատուցման չափով զեղչված (գույքի արժեքից այդ չափով նվազեցված) գնով, բայց ոչ պակաս, քան հազար դրամ:

Ներդրողի կողմից քաղաքաշինական փաստաթղթերի, այդ թվում՝ շինարարության թույլտվության ստացումից և կառուցվող շենք ռեժիմով իրավունքի պետական գրանցումը կատարվելուց հետո 3 ամսվա ընթացքում յուրաքանչյուր շահառուի մասով կնքվում է սույն կետում նկարագրված կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիր, և յուրաքանչուր շահառուի մասով բանկային երաշխիքը դադարում է գործել այդ պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման փաստով:

15. Սույն կետի իմաստով՝ համարժեք է համարվում՝ միևնույն աշխարհագրական տեղադիրքով (հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք), նման հարկայնությամբ (նման է համարվում նույն հարկը՝ 1 կամ 2 հարկ վերև կամ ներքև հնարավորությամբ) և մակերեսի չափով (թույլատրելի մակերեսի շեղումը՝ 5 տոկոս): Ընդ որում, 5 տոկոսից տարբերվող (դրական կամ բացասական տարբերություն) մակերեսի տատանման դեպքում՝ գործարքի գինը ենթակա է ամբողջությամբ վերահաշվարկման՝ տատանմանը համամասնորեն:

 

ԳԼՈՒԽ 3.

 

ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԿԱԶՄԸ

 

16. Ծրագրի շահառուներ են թիվ ՍնԴ/1246/04/21 սնանկության գործով պարտատերերի ցանկում ընդգրկված, հաստատված պահանջներ ունեցող թվով 78 գույքային միավոր գնելու նպատակով փոխառության կամ այլ պայմանագրեր կնքած և գումար վճարած ֆիզիկական անձինք կամ նրանց իրավահաջորդները:

 

ԳԼՈՒԽ 4.

 

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԴՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

 

17. Ներդրողը մեկնարկում է Ծրագիրը, այդ թվում՝ Ընկերության կողմից կառուցապատումն ավարտելու համար անհրաժեշտ չիրականացված աշխատանքների իրականացումը, որի ընդհանուր ծախսային բեռը նախատեսվում է մինչև 4,4 միլիարդ դրամ:

18. Նախատեսվում է իրականացնել մինչև 650 միլիոն դրամի ծախսեր՝ ԼԵՊ-ի ստորգետնյա հատված տեղափոխման համար, որպեսզի հնարավոր լինի համայնքից ձեռք բերել ԼԵՊ-ով մինչ տեղափոխումը ծանրաբեռնված հողամասը ու հնարավոր լինի այն օգտագործել լրացուցիչ շենքեր և ստորգետնյա ավտոկայանատեղեր կառուցելու համար, ինչպես նաև՝ օգտագործել որպես վերգետնյա կանաչապատ մակերես: Նշվածը անհրաժեշտ է բնակարան/ավտոկայանատեղի հարաբերակցության նորմատիվային պահանջի բավարարման, ինչպես նաև՝ Ծրագրի բնականոն շահութաբերության ապահովման համար:Ակնկալվում են լրացուցիչ այլ ծախսեր՝ մինչև 1,25 մլրդ դրամի չափով, այդ թվում՝ լրացուցիչ ավտոկայանատեղիների շինարարություն, կադաստրային արժեքով հողամասերի ձեռքբերումներ, վարչական, բանկային ծախսեր, վարկային տոկոսներ, ռիելթորական և այլ ծախսեր:

19. Ներդրողի ակնկալվող ներդրման մոտավոր չափը՝ մինչև 6,3 միլիարդ դրամ:

20. Ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքներն են

1) իրականացվում է Ծրագիրը, այդ թվում՝ ձախողված ծրագրի առողջացումը,

2) նախատեսվում է մոտ 1000 աշխատատեղ,

3) ապահովվում են հարկային մուտքեր՝ մինչև 5 մլրդ դրամի չափով,

4) ստեղծվում է գույքահարկի բազա՝ մինչև 120 մլն դրամ՝ տարեկան հաշվարկով,

5) կանխարգելվում է քաղաքաշինական ծրագրի ձախողման հնարավոր շղթայական վնասների ու բացասական ազդեցությունը:

 

ԳԼՈՒԽ 5.

 

ԾՐԱԳՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

21. Ծրագրի մեկնարկը՝ հավելված 3-ում ներկայացված բնակելի թաղամասի կառուցապատման համար շինարարության թույլտվության տրամադրման օրը:

22. Ծրագրի ավարտը՝ հավելված 3-ում ներկայացված բնակելի թաղամասի շահագործման թույլտվության տրամադրման օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2342-Ա որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23196

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2342-Ա որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23197

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2342-Ա որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23198

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2342-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՔՐԱՈՒԴ ԷՖՖՈՐԹ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ՔՐԱՈՒԴ ԷՖՖՈՐԹ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍԻ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Վաճառող

Հայաստանի Հանրապետության Երևան համայնք, ի դեմս համայնքի ղեկավարի

Գնորդ (ներդրող)

«Քրաուդ Էֆֆորթ Դեվելոփմենթ» սահմանափակ

պատասխանատվությամբ ընկերություն

Առարկան

«Քրաուդ Էֆֆորթ Դեվելոփմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում կառուցապատման ներդրումային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման նպատակով համայնքի սեփականություն հանդիսացող հողամաս և հանդիսացող հողամասի (այսուհետ` Գույք) ուղղակի

վաճառք Գնորդին։

Պայմանագիր

Վաճառողի և Գնորդի միջև կնքված Գույքի առուվաճառքի մասին պայմանագիր կամ պայմանագրեր։

Պայմանագրի կնքման ժամկետը

«Քրաուդ Էֆֆորթ Դեվելոփմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ներկայացված Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում նախատեսվող կառուցապատման ներդրումային ծրագրին հավանություն տալու և ծրագրի իրականացման

նպատակով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշումն (այսուհետ՝ Որոշում) ընդունվելուց և «Դավթաշեն-1.2» 110 կՎ օդային գծերը ստորգետնյա մալուխային թունել տեղափոխելու աշխատանքների ավարտական աշխատանքների փաստագրումից հետո մեկամսյա ժամկետում:

Նպատակը

Սույն որոշման N 1 հավելվածով ներկայացված Ծրագրի իրականացում։

Պայմանագրի գինը

Գույքը Գնորդին Որոշման ընդունման օրվա դրությամբ գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով

Պայմանագրով հողի սեփականության իրավունքի

փոխանցումը

Գույքի նկատմամբ Գնորդի սեփականության իրավունքը ծագում է Գույքի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից:

Պայմանագրի կնքման ծախսերը (հասցեի տրամադրում,

պայմանագրի նոտարական

վավերացում և այլն)

Գնորդի հաշվին

Կողմերի պարտավորությունները

1. Վաճառողը պարտավորվում է Գնորդին, որպես սեփականություն, Գնորդի կողմից ներկայացված Ծրագրի իրականացման նպատակով հանձնել Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Որոշմամբ սահմանված հողամասերը համայնքային հանդիսացող հողամասերից (այսուհետ` Գույք) (հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցում ստանալուց հետո), իսկ Գնորդը պարտավորվում է ընդունել այդ Գույքը և դրա համար վճարել ձեռքբերման պահին հողամասի գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային

արժեքը։

2. Վաճառողը երաշխավորում է, որ պայմանագրի կնքման պահին Գույքը նախկինում վաճառված, նվիրված կամ գրավադրված չէ, արգելանքի տակ չի գտնվում, և առկա չեն այլ սահմանափակումներ:

3. Վաճառողը պարտավոր է պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից երկօրյա ժամկետում Գնորդին հանձնման-ընդունման ակտով հանձնել Գույքը, ինչպես նաև` Գույքի նկատմամբ Գնորդի` գրանցված իրավունքները հավաստող փաստաթղթերը:

4. Վաճառողը պարտավոր է Գնորդին հանձնել Գույքի օգտագործման նպատակի, չափերի, կարգի, ճանապարհների, ջրատարների, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի (գյուղատնտեսական հողերի դեպքում` նաև որակական հատկանիշների), ինչպես նաև սահմանափակումների (ներառյալ սերվիտուտների) առկայության մասին ամբողջական տեղեկատվություն:

5. Գնորդի մեղքով Ծրագիրը չիրականացվելու, կամ

«Կողմերի պարտավորությունները» 9-րդ և 16-րդ կետերով նախատեսված ժամկետում սահմանված ներդրումը չիրականացնելու դեպքերում Վաճառողը լուծում է Պայմանագիրը:

6. Գնորդը պարտավոր է կատարել Ծրագիրը, մասնավորապես՝

- Փոխհատուցել Ծրագրի թիվ ՍնԴ/1246/04/21 սնանկության գործով պարտատերերի ցանկում ընդգրկված, հաստատված պահանջներ ունեցող թվով 78 գույքային միավոր գնելու նպատակով փոխառության կամ այլ պայմանագրեր կնքած և գումար վճարած ֆիզիկական անձանց կամ նրանց

իրավահաջորդներին համաձայն Որոշման, այդ թվում՝

Ընկերության կողմից չիրականացված մնացած աշխատանքների իրականացումը, որի ընդհանուր ծախսային բեռը նախատեսվում է մինչև 6.3 միլիարդ ՀՀ դրամ:

- Նախատեսվում է իրականացնել մինչև 650 միլիոն ՀՀ դրամի ծախսեր՝ վերգետնյա հատվածի օդային բարձրավոլտ էլեկտրական հաղորդալարերի ստորգետնյա հատվածի տեղափոխման համար:

7․ Ծրագիրը չիրականացված է համարվում սույն կետով նախատեսված ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշներից բացասական շեղումը, ընդ որում, ոչ ֆինանսական ցուցանիշներն ապահովելու դեպքում՝ ֆինանսական ցուցանիշների համար հիմք ընդունելով վերջնական հաշվետվությամբ Վաճառողի կողմից հաստատված արժեքը, կարող է շեղվել բացասական ուղղությամբ առավելագույնը 40%։

8․ Գնորդը պարտավոր է Գույքն օգտագործել բացառապես Ծրագրի իրականացման նպատակով:

9․ Գնորդը պարտավորվում է Ծրագիրը իրականացնել Վաճառողից սույն որոշմամբ նախատեսված Գույքի ձեռքբերման իրականացման պահից սկսած ութ տարվա ընթացքում։

10․ Գնորդը Ծրագրի իրականացման մեկնարկից հետո ութ տարվա մեջ սույն հավելվածի 7-րդ կետում սահմանված շեղումից ավելին ունենալու դեպքում՝ բացասական առավելագույն շեղումը գերազանցող չկատարված ներդրման 1 տոկոսի չափով վճարելու է պետական բյուջե տուգանք։ Ընդ որում՝ տուգանքը վճարվում է ծրագրի մեկնարկից հետո ութ տարին լրանալուն հաջորդող 60 օրվա ընթացքում։

11. Գնորդը պարտավոր է Ծրագրի ժամկետի ավարտից

(ութ տարի) հետո վեց ամսվա ընթացքում ներկայացնել

վերջնական հաշվետվություն Վաճառողին։ Հաշվետվությունները պետք է հավաստի Ընկերության կողմից ծրագրի իրականացման նպատակով արված ծախսերը և կատարված աշխատանքների ծավալները։ Վերջնական հաշվետվությունը ժամկետում չներկայացման դեպքում 60 օրյա ժամկետում պետական բյուջե վճարում է տուգանք 5 մլն դրամ ։

12.Վաճառողի կողմից «Կողմերի պարտավորությունները» բաժնի 5-րդ կետով նախատեսված հիմքով պայմանագիրը լուծելու դեպքում վերջինս Գնորդի կողմից իրականացրած ներդրումների հետ վերադարձման պարտավորություն չի կրում։ Իսկ եթե Վաճառողը լուծում է պայմանագիրը այլ հիմքով, ապա Վաճառողը վերադարձնում է Գնորդի կողմից փաստացի կատարված և Վաճառողի կողմից հաստատված ներդրումը Գնորդին փոխադարձ համաձայնությամբ հաստատված չափով, բայց ոչ պակաս փաստացի կատարած ծախսերից, որից հետո Վաճառողն իրավունք ունի Ծրագրի իրականացման համար ներգրավել մեկ այլ ներդրողի:

13. Գնորդը պարտավոր է, իր մեղքի առկայության դեպքում, Ծրագիրը չիրականացնելու պարագայում Գույքը վերադարձնել Վաճառողին, որից հետո Վաճառողը պետք է վերադարձնի Գույքի համար վճարված գումարը։

14.Եթե Ծրագրով նախատեսված Գույքում առկա կլինի այլ կազմակերպություններին պատկանող ենթակառուցվածքներ (օրինակ էլեկտրասյուն, գազամուղ և այլն) և կառաջանա դրանց տեղափոխման անհրաժեշտություն Գնորդը պարտավոր է այդ աշխատանքը իրականացնել իր միջոցներով։

15․ Կողմերը պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար կրում են գույքային պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16․ Գնորդը և Վաճառողը պարտավորվում են նախատեսել Ծրագրի իրականացման փուլերի ժամանակացույցի մասին համապատասխան դրույթ՝ ներառելով Ծրագրով նախատեսված իրականացվելիք

միջոցառումները։

Կողմերի պատասխանատվությունը

1. Գնորդը պատասխանատվություն է կրում պայմանագրի գնի վճարման ժամկետի խախտման համար, որի դեպքում վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի նկատմամբ կհաշվարկվի տույժ՝ կետանցի օրվանից մինչև պարտավորության կատարման օրը՝ համապատասխան ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափով:

2. Վճարման ժամկետն ավելի քան 180 օր ուշացնելու դեպքում վաճառողին իրավունք է վերապահվում լուծելու պայմանագիրը

3. Պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ընդունված իրավական ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը։ Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է երեք ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան