ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2023 թվականի |
թիվ 32 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ՝ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ (ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ) ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և առաջնորդվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 200 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
Տեղեկատվական փոխգործակցության կանոնները «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ապահովում՝ աշխատավորներին (նրանց ընտանիքի անդամներին) կենսաթոշակներ վճարելու նպատակով» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների, իրավասու մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ապահովում՝ աշխատավորներին (նրանց ընտանիքի անդամներին) կենսաթոշակներ վճարելու նպատակով» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ապահովում՝ աշխատավորներին (նրանց ընտանիքի անդամներին) կենսաթոշակներ վճարելու նպատակով» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս.
Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ապահովում՝ աշխատավորներին (նրանց ընտանիքի անդամներին) կենսաթոշակներ վճարելու նպատակով» ընդհանուր գործընթացն իրագործելու համար օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի և կառուցվածքների նկարագրությունը.
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ապահովում՝ աշխատավորներին (նրանց ընտանիքի անդամներին) կենսաթոշակներ վճարելու նպատակով» ընդհանուր գործընթացին միանալու կարգը։
2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցությունը «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ապահովում՝ աշխատավորներին (նրանց ընտանիքի անդամներին) կենսաթոշակներ վճարելու նպատակով» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս իրականացվում է էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) օգտագործմամբ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: