22.07.21 N 1184-Լ որոշումն ունի անցումային դրույթ:
18.05.23 N 831-Լ որոշումն ունի անցումային դրույթ:
25.01.24 N 130-Լ որոշումն ունի անցումային դրույթ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2020 թվականի N 355-Լ
Տնտեսության արդիականացման ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ հաստատելու մասին
(ՎԵՐՆԱԳԻՐԸ ԽՄԲ. 27.01.22 N 106-Լ, փոփ. 18.05.23 N 831-Լ, 25.01.24 N 130-Լ)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը լրաց. 25.01.24 N 130-Լ)
1. Հաստատել արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը խմբ. 27.01.22 N 106-Լ, փոփ. 04.08.22 N 1224-Լ, 18.05.23 N 831-Լ, 25.01.24 N 130-Լ)
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված օժանդակության գործիքների կիրառման կարգը՝ այնտեղ ամրագրելով նաև գործընթացի հրապարակային և թափանցիկ իրականացման մեխանիզմներ, այդ թվում՝ օժանդակությունից օգտվող տնտեսավարողների ցանկի հրապարակումը:
3. Հաստատել բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի։
(3-րդ կետը լրաց. 04.08.22 N 1224-Լ, փոփ. 25.01.24 N 130-Լ)
4. Սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով հաստատված նպատակային ծրագրերի լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։
(4-րդ կետը լրաց. 04.08.22 N 1224-Լ, խմբ. 25.01.24 N 130-Լ)
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կամ դրա իրավահաջորդի հետ կնքել սույն որոշման 3-րդ կետով հաստատված միջոցառումների իրականացման վերաբերյալ պայմանագիր:
(5-րդ կետը լրաց. 04.08.22 N 1224-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 26 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման |
(գլխագիրը փոփ. 04.08.22 N 1224-Լ)
Արտադրողականության խթանման ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
(վերնագիրը խմբ. 27.01.22 N 106-Լ, 04.08.22 N 1224-Լ, փոփ. 18.05.23 N 831-Լ, 25.01.24 N 130-Լ)
1․ նպատակային ծրագրԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
(վերնագիրը փոփ. 25.01.24 N 130-Լ)
1. Սույն հավելվածով հաստատված արտադրողականության խթանման նպատակային ծրագրի (այսուհետ՝ նպատակային ծրագիր) նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացման և աշխատանքի արտադրողականության աճի։
(1-ին կետը փոփ. 18.05.23 N 831-Լ, 25.01.24 N 130-Լ)
2․ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
2. Սույն նպատակային ծրագրի իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:
(2-րդ կետը խմբ. 04.08.22 N 1224-Լ, 18.05.23 N 831-Լ, 25.01.24 N 130-Լ)
3․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ
3. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի/լիզինգի (ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 619-Ն որոշմամբ հաստատված Միջազգային զարգացման կազմակերպությունների հետ գործող ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկերի), տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ընդ որում, վարկերի/լիզինգի վերադարձի ռիսկն ամբողջությամբ կրում է ֆինանսական կազմակերպությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 619-Ն որոշմամբ հաստատված Միջազգային զարգացման կազմակերպությունների հետ գործող ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկերի, որի դեպքում վարկերի/լիզինգի վերադարձի ռիսկը կրում են ֆինանսական կազմակերպությունը կամ միջազգային զարգացման կազմակերպությունը կամ երկուսը միասին:
(3-րդ կետը լրաց. 25.01.24 N 130-Լ)
4. Տնտեսավարողը հնարավորություն ունի սույն նպատակային ծրագրի 6-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված առավելագույն գումարի սահմաններում սույն նպատակային ծրագրով սահմանված նպատակներով ստանալ վարկեր կամ կնքել լիզինգի պայմանագիր։
(4-րդ կետը փոփ. 25.01.24 N 130-Լ)
4․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ/ԼԻԶԻՆԳԻ ՆՊԱՏԱԿԸ
5. Օժանդակությունը կիրառելի է այն վարկերի/լիզինգի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ նպատակով՝
1) նոր (չօգտագործված) մեքենասարքավորումների գնում կամ ներմուծում, որոնք օգտագործվելու են Հայաստանի Հանրապետության տարածքում (այսուհետ՝ մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր).
2) ավելացված արժեքի հարկ վճարող կապալառու կազմակերպության կողմից կապիտալ շինարարության իրականացում (այսուհետ՝ կապիտալ շինարարության իրականացում)՝ մեքենասարքավորման մոնտաժման և սպասարկման դեպքում, ընդ որում միայն այն դեպքում, երբ տնտեսավարողը ձեռք է բերել սույն հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մեքենասարքավորումը (մեքենասարքավորումները).
3) ընկերության բիզնես գործընթացների թվայնացման նպատակով թվային ծրագրերի կամ հարթակների ձեռքբերում («բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում»).
4) ընկերության արտադրողականության բարձրացման նպատակով խորհրդատվական ծառայությունների և փորձագետների ներգրավում («արտադրողականության աճի խորհրդատվություն»):
(5-րդ կետը լրաց. 04.08.22 N 1224-Լ, խմբ. 18.05.23 N 831-Լ, լրաց. 25.01.24 N 130-Լ)
5.1. Միևնույն շահառուն նպատակային ծրագրի շրջանակներում կարող է օգտվել օժանդակության ներքո կիրառելի վարկերի/լիզինգի բոլոր նպատակներից, ընդ որում, 5-րդ կետով սահմանված նպատակներով վարկերի/լիզինգի սուբսիդավորվող մասի ընդհանուր չափը չպետք է գերազանցի սույն որոշմամբ սահմանված առավելագույն սուբսիդավորման գումարի չափը։
(5.1-ին կետը լրաց. 18.05.23 N 831-Լ, փոփ., լրաց. 25.01.24 N 130-Լ)
5․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ/ԼԻԶԻՆԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԵՐ/ԼԻԶԻՆԳ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ
6. Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը/լիզինգը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝
1) արժույթը՝ դրամով կամ արտարժույթով.
2) ժամկետները՝
ա. վարկի/լիզինգի պայմանագիր՝ մինչև 120 ամիս,
բ. սուբսիդավորում՝ մինչև 42 ամիս.
3) դրամով և արտարժույթով վարկի/լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ մինչև 6 ամիս․
4) մեկ տնտեսավարողի (ներառյալ տնտեսավարողի հետ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով փոխկապակցված համարվող կազմակերպությունները)՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի/լիզինգի՝ սույն նպատակային ծրագրի շրջանակներում սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը՝
Վարկի/լիզինգի օգտագործման ուղղությունը |
Սուբսիդավորվող մասի առավելագույն գումար |
Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր |
1 մլրդ դրամ կամ համարժեք արտարժույթ (պայմանագրի ստորագրման պահի փոխարժեքով) |
Կապիտալ շինարարություն |
Ձեռք բերված մեքենասարքավորման 30% |
Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; Արտադրողականության խորհրդատվություն |
400 մլն դրամ կամ համարժեք արտարժույթ (պայմանագրի ստորագրման պահի փոխարժեքով) |
Ընդ որում, սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը հաշվարկվում է վարկի/լիզինգի մնացորդային մայր գումարի հանրագումարով։ Նպատակային ծրագրի իմաստով վարկի մնացորդային մայր գումար է համարվում վարկի տրամադրված արժեքի և մայր գումարի մարումների տարբերությունը, և լիզինգի մնացորդային մայր գումար է համարվում պայմանագրի գումարի և մայր գումարի մարումների տարբերությունը:
5) վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով.
6) վարկի/լիզինգի առարկայի արժեքը ներառում է վարկի/լիզինգի առարկայի ձեռքբերման գինը, Հայաստանի Հանրապետություն ներմուծման հետ կապված ծախսերը (տեղափոխում, այդ թվում՝ տեղափոխման հետ կապված այլ ծախսեր, մաքսազերծում, ավելացված արժեքի հարկ և այլն).
7) այն դեպքում, երբ կառուցվածքը (կոնստրուկցիան) կազմում է վարկով/լիզինգով ձեռք բերվող տեխնոլոգիական սարքավորման անբաժանելի մաս, ապա կառուցվածքը կարող է դիտարկվել որպես վարկի/լիզինգի առարկա.
8) վարկի/լիզինգի տրամադրման և սպասարկման ընթացքում միջնորդավճարներ, վաղաժամկետ մարման համար տույժեր/տուգանքներ կամ այլ վճարներ չեն կիրառվում, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 619-Ն որոշմամբ հաստատված Միջազգային զարգացման կազմակերպությունների հետ գործող ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկերի միջոցով․
9) մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հաշվարկումը՝
ա. լիզինգի պայմանագրի շրջանակներում լիզինգի առարկայի ձեռքբերման համար ֆինանսական կազմակերպությունների կողմից վճարված գումարների (արտարժույթի դեպքում՝ համարժեք դրամի) և լիզինգառուի կողմից որպես կանխավճար վճարված գումարների դրական տարբերության վրա՝ սկսած վերոնշյալ գումարների վճարման օրվանից մինչև լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտերի ստորագրման օրը հաշվարկվում է տոկոս, որը չի կարող գերազանցել լիզինգի՝ պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքը,
բ. սույն ենթակետի «ա» պարբերությունում հաշվարկված տոկոսագումարը սուբսիդավորվում է մեքենասարքավորման և դրա բաղկացուցիչ մասերի հանձնման ընդունման ակտի ստորագրումից հետո միանվագ՝ ծրագրով սահմանված ընթացակարգով: Ընդ որում, մատակարարման փուլի սուբսիդավորումը կատարվում է մինչև 180 օր ժամկետի համար՝ սկսած լիզինգի պայմանագրի կնքման օրվանից, իսկ 180 օր ժամկետը գերազանցող ժամկետի համար տոկոսների վճարման պարտականությունը կրում է լիզինգառուն,
գ. լիզինգի առարկան չմատակարարվելու կամ այլ հանգամանքներով պայմանավորված հանձնման-ընդունման ակտը չստորագրվելու դեպքում՝ սույն ենթակետի «բ» պարբերությունում նշված տոկոսագումարը ենթակա չէ սուբսիդավորման, և տոկոսագումարի վճարման պարտականությունը կրում է լիզինգառուն,
դ. (պարբերությունն ուժը կորցրել է 25.01.24 N 130-Լ)
ե. մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերման նպատակով տրամադրված վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորումը մեկնարկում է վարկի տրամադրման օրվանից,
10) կապիտալ շինարարության, բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման և արտադրողականության խորհրդատվության նպատակով տրամադրված վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հաշվարկումը սկսվում է պայմանագրի կնքման օրվանից:
(6-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 04.08.22 N 1224-Լ, լրաց., խմբ. 18.05.23 N 831-Լ, փոփ., խմբ., լրաց. 25.01.24 N 130-Լ)
7. Տոկոսադրույքների սուբսիդավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա։
6․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ
8. Սույն նպատակային ծրագրի շրջանակում վարկ/լիզինգ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է սույն նպատակային ծրագրով նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում սույն նպատակային ծրագրով սահմանված կանոնների համաձայն կիրականացվի սուբսիդավորում՝ տվյալ վարկի/լիզինգի տոկոսների` սույն հավելվածի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափերով, վարկի/լիզինգի մարման ժամկետի՝ սույն հավելվածի 6-րդ կետում նշված ժամանակահատվածի համար։
(8-րդ կետը փոփ. 25.01.24 N 130-Լ)
8.1. Սույն հավելվածի 6-րդ կետի 9-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված հանձնման-ընդունման ակտի ստորագրումից հետո վարկի/լիզինգի սուբսիդավորումն իրականացվում է սույն հավելվածի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափերով, վարկի/լիզինգի մարման ժամկետի՝ սույն հավելվածի 6-րդ կետում նշված ժամանակահատվածի համար:
(8.1-ին կետը լրաց. 04.08.22 N 1224-Լ, փոփ. 25.01.24 N 130-Լ)
9. Հայաստանի Հանրապետության դրամով վարկերի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են՝
Նպատակը |
Սուբսիդավորման չափը |
մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի վարկ |
8% |
մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգ |
10% |
կապիտալ շինարարության վարկ |
8% |
կապիտալ շինարարության լիզինգ |
10% |
Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային
ապահովման վարկ; Արտադրողականության խորհրդատվության վարկ |
8% |
Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման լիզինգ; Արտադրողականության խորհրդատվության լիզինգ |
10% |
(աղյուսակը լրաց. 18.05.23 N 831-Լ)
(9-րդ կետը փոփ. 04.08.22 N 1224-Լ, լրաց. 18.05.23 N 831-Լ, 25.01.24 N 130-Լ)
10. Արտարժույթով վարկերի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են
Նպատակը |
Սուբսիդավորման չափը |
մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի վարկ |
6% |
մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգ |
8% |
կապիտալ շինարարության վարկ |
6% |
կապիտալ շինարարության լիզինգ |
8% |
Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման վարկ; Արտադրողականության խորհրդատվության վարկ |
6% |
Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման լիզինգ; Արտադրողականության խորհրդատվության լիզինգ |
8% |
(աղյուսակը լրաց. 18.05.23 N 831-Լ)
(10-րդ կետը փոփ. 04.08.22 N 1224-Լ, լրաց. 18.05.23 N 831-Լ, 25.01.24 N 130-Լ)
7․ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ՆԵՐԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Փոխկապակցված կազմակերպությունների խմբի մեջ ներառված տնտեսավարողի կողից օժանդակության համար դիմելուն նախորդող 12 ամսվա ընթացքում կանոնադրական կապիտալում 200 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում կատարելու դեպքում փոխկապակցված կազմակերպությունների խմբի մեջ ներառված տնտեսավարողների համար սահմանվում է հետևյալ հավելյալ արտոնությունը՝
1) սույն հավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի/լիզինգի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը յուրաքանչյուր տնտեսավարողի համար յուրաքանչյուր վարկի/լիզինգի համար սահմանվում է կանոնադրական կապիտալում կատարված ներդրման հնգապատիկի չափով, բայց ոչ ավելի, քան 10 մլրդ դրամ (արտարժույթով վարկավորման մասնաբաժինը՝ 5 մլրդ դրամին համարժեք դրամ)՝ փոխկապակցված կազմակերպությունների խմբի մեջ ներառված տնտեսավարողների՝ նպատակային ծրագրի շրջանակներում տրամադրված վարկի/լիզինգի սուբսիդավորվող մասի հանրագումարով:
(11-րդ կետը փոփ. 18.05.23 N 831-Լ, խմբ. 25.01.24 N 130-Լ)
11.1. Նշված արտոնությունը չի տարածվում D(ԴԻ) «ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԳԱԶԻ, ԳՈԼՈՐՇՈՒ ԵՎ ԼԱՎՈՐԱԿ ՕԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» և «F (ԷՖ) «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վրա։
(11.1-ին կետը լրաց. 25.01.24 N 130-Լ)
12. Ընդ որում, սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածում կանոնադրական կապիտալի նվազեցում չի թույլատրվում:
(12-րդ կետը փոփ. 18.05.23 N 831-Լ)
13. Սույն նպատակային ծրագրի 11-րդ կետով նախատեսված արտոնությունից օգտվող տնտեսավարողները մինչև վարկի/լիզինգի պայմանագրի ստորագրումը պարտավոր են ֆինանսական կազմակերպությանը ներկայացնել կանոնադրական կապիտալի համալրումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև կանոնադրական կապիտալում 200 մլն դրամ և ավելի ներդրում իրականացրած տնտեսավարողը պայմանագրի ստորագրմանը հաջորդող տարվա ընթացքում և դրան հաջորդող սուբսիդավորման տարիների ամբողջ ընթացքում պարտավորվում են ներկայացնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվետվություններ, ինչպես նաև 500 մլն դրամ և ավելի շրջանառություն ունեցող աուդիտորական ընկերությունների կողմից արտաքին աուդիտի եզրակացություն։
(13-րդ կետը փոփ. 04.08.22 N 1224-Լ, փոփ., լրաց. 25.01.24 N 130-Լ)
14․ Սույն հավելվածի 12-րդ և 13-րդ կետերում նշված պայմանի խախտման դեպքում տվյալ պետության կողմից վճարված սուբսիդավորման գումարները բանկի միջոցով ենթակա են վերադարձման՝ ֆինանսական կազմակերպության և տնտեսավարողի միջև կնքվող պայմանագրով ամրագրված կարգով։
(14-րդ կետը փոփ. 25.01.24 N 130-Լ)
8․ նպատակային ծրագրի ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
(վերնագիրը փոփ. 25.01.24 N 130-Լ)
15․ Սույն նպատակային ծրագրի իմաստով նպատակային է համարվում այն վարկ/լիզինգը, որը տրամադրվել է ստորև աղյուսակում ներկայացված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների և որոշման 5-րդ կետով սահմանված օգտագործման նպատակների համադրությամբ՝
Գործունեության նպատակ |
Օգտագործման նպատակ |
B (ԲԻ) «ՀԱՆՔԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՑԱՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում; բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն |
C (ՍԻ) «ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ» |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում; բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն |
D(ԴԻ) «ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԳԱԶԻ, ԳՈԼՈՐՇՈՒ ԵՎ ԼԱՎՈՐԱԿ ՕԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում; բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն |
F (ԷՖ) «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում; բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն |
G 45.2 (ՋԻ) «Ավտոմեքենաների |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում; բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն |
H (ԷՅՋ) «ՓՈԽԱԴՐՈՒՄ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում; բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն |
I 55 (ԱՅ) «ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» (բացառությամբ Երևան քաղաքի վարչական տնտեսավարողների) |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում; բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն |
J (ՋԵՅ) «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊ» |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում; բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն |
M (ԷՄ) «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում; բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն |
N77 (ԷՆ) «Վարձույթ և լիզինգ» |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում; բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն |
P (ՓԻ) «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում; բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն |
Q (ՔՅՈՒ) «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում; բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն |
R (ԱՌ) 90 «Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում; բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովում; արտադրողականության խորհրդատվություն |
(աղյուսակը խմբ. 18.05.23 N 831-Լ)
Ընդ որում, որոշման համատեքստում որպես տնտեսական գործունեության դասակարգիչ է դիտարկվում այն ոլորտային դասակարգիչը, որի համար շահառուն դիմում է ֆինանսավորման։
(15-րդ կետը խմբ. 04.08.22 N 1224-Լ, 18.05.23 N 831-Լ, փոփ., լրաց. 25.01.24 N 130-Լ)
15.1. Սույն նպատակային ծրագրի շրջանակներում վարկ է համարվում նաև փաստաթղթային ակրեդիտիվը, և փաստաթղթային ակրեդիտիվի միջոցով տրամադրվող ֆինանսավորումը ևս ենթակա է սուբսիդավորման՝ սույն նպատակային ծրագրով սահմանված վարկի պայմաններով։
(15.1-ին կետը լրաց. 04.08.22 N 1224-Լ, փոփ. 25.01.24 N 130-Լ)
16․ Սույն նպատակային ծրագիրը գործելու է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։
(16-րդ կետը փոփ. 18.05.23 N 831-Լ, 25.01.24 N 130-Լ)
17․ Սույն նպատակային ծրագրին կարող են մասնակցել հավելվածում նշված պայմանները բավարարող բոլոր տնտեսավարողները՝ անկախ նախկինում պետական աջակցության նպատակային ծրագիրներին մասնակցած լինելու փաստից։
(17-րդ կետը փոփ. 25.01.24 N 130-Լ)
18. Սույն հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սուբսիդավորման ժամկետները և այլ պայմաններն արդյունաբերության գերակա ոլորտներում կատարվող կապիտալ ներդրումների համար կարող են փոփոխվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
19. Որոշման իմաստով մեքենասարքավորումներ են համարվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված ապրանքների անվանացանկի 84-94 խմբերում ներառված ապրանքները, բացառությամբ 8432, 8433, 8436, 8703, 8711-8715, 9004 ծածկագրերում և 91-92 խմբերում ներառված ապրանքների, ընդ որում, մեքենասարքավորումների բաղկացուցիչ մասերի ծածկագրերը կարող են ներառված չլինել նշված խմբերում:
(19-րդ կետը լրաց. 18.05.23 N 831-Լ)
20. Նպատակային ծրագրի շրջանակներում ֆինանսական կազմակերպությունները տարեկան մեկ անգամ (հաշվետու տարվա ավարտից հետո) պարտավոր են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել նպատակային ծրագրի պայմաններին համապատասխանության վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվություն, որը կպարունակի նաև Հաշվապահների միջազգային ֆեդերացիայի կողմից թողարկված հավաստիացման (բացի աուդիտից և դիտարկումից) միջազգային 3000 ստանդարտի (ISAE) համաձայն եզրակացություն՝ թողարկված 500 մլն դրամ և ավելի տարեկան շրջանառություն ունեցող խորհրդատվական/աուդիտորական ընկերությունների կողմից։ Ընդ որում, մեկ փոխառուին մինչև 50 մլն դրամ սահմանաչափով վարկային/լիզինգային պայմանագրերի դեպքում նշված եզրակացությունը չի պահանջվում:
(20-րդ կետը լրաց. 18.05.23 N 831-Լ, փոփ. 25.01.24 N 130-Լ)
21. Մոնիթորինգի շրջանակներում ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը ներկայացված փաստաթղթերը տարեկան հաշվեքննության շրջանակներում տնտեսավարողի համաձայնությամբ կարող են տրամադրվել Հաշվեքննիչ պալատին։
(21-րդ կետը լրաց. 25.01.24 N 130-Լ)
22. Հարկման ընդհանուր համակարգում գործունեություն իրականացնող շահառու կազմակերպությունը սույն որոշման 5-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված արտադրողականությունն ավելացնելու նպատակով փորձագետ կամ խորհրդատվական կազմակերպություն ներգրավելու դեպքում կստանա սույն կետով սահմանված հավելյալ աջակցություն, եթե կբավարարի հետևյալ 2 պայմաններին՝
1) վերջիններիս ներգրավմանը հաջորդող երկու ֆինանսական տարիներից որևէ մեկում շահառու կազմակերպության համախառն տարեկան արտահանման ծավալները համեմատ 2023 թվականի տարեկան ծավալի կաճեն առնվազն 20%-ով: Համախառն տարեկան արտահանման ծավալների աճը պետք է ներառի միայն այն երկրները, որոնք 2023 թվականի պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետությունից արտահանման կառուցվածքում ունեն մինչև 10% (ներառյալ) տեսակարար կշիռ.
2) կազմակերպությունը կհամապատասխանի որակի կառավարման համակարգերի (QMS) ISO 9001 միջազգային ստանդարտին, իսկ բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման ներդրման դեպքում նաև ISO 27001 միջազգային ստանդարտին:
Սույն պայմանների բավարարման դեպքում, բացի նպատակային ծրագրով նախատեսված վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումից, կփոխհատուցվի նաև նշված պայմանները բավարարելու հաջորդող ամսվա 1-ի դրությամբ վարկի մնացորդային գումարի 50%-ը՝ կազմակերպության կողմից նշված պայմանների համապատասխանությունը հավաստող տեղեկատվությունը տրամադրելուց հետո: Սույն կետով նախատեսված հավելյալ փոխհատուցմանը նախորդող տարվա ֆինանսական հաշվետվությունները պետք է ուղեկցվեն այնպիսի աուդիտորական կազմակերպության եզրակացությամբ, որի տարեկան շրջանառությունը գերազանցում է 500 մլն դրամը։ Փոխհատուցման կարգը սահմանվում է լիազոր մարմնի կողմից:
Ներգրավվող փորձագետը կամ խորհրդատվական կազմակերպությունը պետք է համապատասխանի ստորև ներկայացված պահանջներին՝
1) փորձագետ, որը նախկինում իրականացրել է նմանատիպ խորհրդատվություն Forbes, Fortune, NIFTY, Dow Jones, FTSE, S&P, SSE Composite, SZSE, KOSPI, KOSDAQ, BSE SENSEX, NSE of India, BOVESPA, IBrX, ITEL, Nikkei, TOPIX, DAX, MDAX, MOEX Russia վարկանիշի կամ ինդեքսի մաս կազմող ընկերությունների համար, և պայմանագրի նվազագույն արժեքը եղել է 50 մլն դրամ.
2) խորհրդատվական կազմակերպություն, որի` ծրագրին մասնակցելու նախորդող տարվա շրջանառությունը եղել է ոչ պակաս, քան՝ 1 մլրդ դրամ։
(22-րդ կետը լրաց. 25.01.24 N 130-Լ)
23. Սույն հավելվածի 22-րդ կետով սահմանված արտոնությունից օգտվող տնտեսավարողները պայմանագրի ստորագրմանը հաջորդող տարվա ընթացքում պարտավորվում են ներկայացնել տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն և տրամադրված խորհրդատվության արդյունավետության գնահատում՝ 500 մլն դրամ և ավելի տարեկան շրջանառություն ունեցող խորհրդատվական/աուդիտորական ընկերությունների կողմից, ընդ որում, աուդիտորական կազմակերպության ներգրավման գումարը, ինչպես նաև 22-րդ կետով սահմանված միջազգային ստանդարտների ներդրման ծախսերը կարող են ներառվել օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկի/լիզինգի մեջ:
(23-րդ կետը լրաց. 25.01.24 N 130-Լ)
(հավելվածը փոփ. 03.04.20 N 464-Լ, լրաց., փոփ., խմբ. 09.04.20 N 503-Լ, խմբ. 14.04.20 N 554-Լ, լրաց., փոփ. 22.04.20 N 586-Լ, փոփ. 29.04.20 N 640-Լ, խմբ. 12.05.20 N 725-Լ, փոփ., լրաց. 19.05.20 N 769-Լ, լրաց. 12.06.20 N 947-Լ, լրաց., խմբ. 09.09.20 N 1480-Լ, խմբ. 22.07.21 N 1184-Լ, 27.01.22 N 106-Լ, փոփ., խմբ., լրաց. 04.08.22 N 1224-Լ, 18.05.23 N 831-Լ, 25.01.24 N 130-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման |
ԲԱՐՁՐ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ նպատակային ծրագիրԸ
(վերնագիրը փոփ. 25.01.24 N 130-Լ)
1. նպատակային ծրագրի ՆՊԱՏԱԿԸ
(վերնագիրը փոփ. 25.01.24 N 130-Լ)
1. Նպատակային ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ընկերությունների արտադրողականությունը:
(1-ին կետը փոփ. 25.01.24 N 130-Լ)
2. Նպատակային ծրագրի խնդիրն է աջակցել տնտեսավարողներին ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների:
(2-րդ կետը փոփ. 25.01.24 N 130-Լ)
2. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
3. Սույն նպատակային ծրագրի իմաստով՝
1) տնտեսավարող են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք աջակցության համարf դիմելու պահին նախորդող 12 ամսվա ընթացքում ներգրավել են սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված բարձր որակավորում ունեցող մասնագետների (այսուհետ` ԲՈՈՒՄ).
2) ԲՈՈՒՄ է համարվում այն մասնագետը, ով տնտեսավարողի կողմից ծրագրին դիմելու պահին նախորդող 30 ամսից առնվազն 12-ը ապրել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, աջակցությանը դիմելու պահին համարվում է եկամտային հարկ վճարող (բացառությամբ QS համաշխարհային համալսարանների վարկանիշի (QS World University Rankings) առաջատար 50 (հիսուն) ԲՈՒՀ-երից որևէ մեկում գիտությունների դոկտորի (Doctor of Philosophy) կամ դրան հավասարեցված գիտական այլ աստիճան ունեցող ԲՈՈՒՄ-ները) և բավարարում է հետևյալ պայմաններից գոնե մեկին՝
ա. ավարտել է ծրագրին դիմելու տարում հրապարակված QS համաշխարհային համալսարանների վարկանիշի (QS World University Rankings) առաջատար 400 (չորս հարյուր) ԲՈՒՀ-երից որևէ մեկը և ստացել է բակալավրի, մագիստրոսի և/կամ դոկտորի որակավորում/աստիճան (կամ տվյալ երկրում ընդունված համապատասխան այլ բարձրագույն կրթական որակավորում/աստիճան),
բ. ունի նվազագույնը 10 (տասը) տարվա աշխատանքային փորձ հետևյալ վարկանիշային կամ ինդեքս թողարկող ընկերությունների կողմից թողարկված վարկանիշի կամ ինդեքսի մաս կազմող ընկերություններում՝ Forbes, Fortune, HeadHunter, NIFTY, Dow Jones, FTSE, S&P, SSE Composite, SZSE, KOSPI, KOSDAQ, BSE SENSEX, NSE of India, BOVESPA, IBrX, ITEL, Nikkei, TOPIX, DAX, MDAX, MOEX Russia.
3) նպատակային ծրագրի իմաստով ԲՈՈՒՄ-ներին հաշվարկված աշխատավարձեր և դրան հավասարեցված այլ վճարումներ են համարվում վերջիններիս համար պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատավարձերը և դրանց հավասարեցված այլ վճարումները կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով սահմանված վճարները (ներառյալ հարկերը, պարտադիր այլ վճարները):
(3-րդ կետը լրաց., փոփ. 18.05.23 N 831-Լ, փոփ. 25.01.24 N 130-Լ)
3. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ
4. Նպատակային ծրագրով նախատեսվում է փոխհատուցել տնտեսավարողների կողմից ներգրավված ԲՈՈՒՄ-երին հաշվարկված աշխատավարձերը և դրան հավասարեցված այլ վճարումները 1 ԲՈՈՒՄ-ի համար համաձայն հետևյալ սանդղակի`
1) սույն նպատակային ծրագրի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ԲՈՈՒՄ-երին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների առավելագույնը 20%-ը, սակայն ոչ ավելի, քան ամսական 1 000 000 (մեկ միլիոն) դրամ և ոչ ավելի, քան փոխհատուցման ժամանակահատվածի համար վճարված և պետական այլ նպատակային ծրագիրների շրջանակներում վերադարձված եկամտային հարկի տարբերությունը.
2) բացառություն են կազմում դոկտորական աստիճան ունեցող ԲՈՈՒՄ-երը, որոնց դեպքում կփոխհատուցվի վճարված աշխատավարձերի և դրան հավասարեցված այլ վճարումների առավելագույնը 50%-ը, սակայն ոչ ավելի, քան ամսական 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամը, իսկ վերջիններիս կողմից նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրթական և հետազոտական ծառայություններ մատուցող կազմակերպություններում դասավանդելու դեպքում հիմնական աշխատավայրի աշխատավարձի նշյալ փոխհատուցումից բացի, կփոխհատուցվի նաև կրթական և հետազոտական ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 70%-ը, սակայն ոչ ավելի, քան գումարային ամսական 2 000 000 (երկու միլիոն) դրամը:
(4-րդ կետը փոփ. 18.05.23 N 831-Լ, 25.01.24 N 130-Լ)
4. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Աջակցություն ստանալու նպատակով տնտեսավարողները պարտավոր են իրականացնող մարմին ներկայացնել`
1) սույն նպատակային ծրագրի շահառու դառնալու մասին դիմում-հայտ, որում պարտադիր նշվում է ընկերության անվանումը, ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրի հասցեն և բանկային տվյալները.
2) սույն նպատակային ծրագրի 3-րդ կետում նշված պայմանները բավարարող ԲՈՒՀ-երից որևէ մեկի բարձրագույն կրթությունը կամ գիտական աստիճանը հիմնավորող վկայականի բնօրինակը կամ պատճենը և/կամ 3-րդ կետում նշված պայմանները բավարարող ընկերություններում աշխատելու հետևյալ հիմքերը`
i. տեղեկանք նշված ընկերություններից որևէ մեկից, որում պետք է հստակ նշված լինի քանի տարի է տվյալ մասնագետն աշխատել այդ ընկերությունում և ինչ պաշտոններ է զբաղեցրել,
ii. մասնագետի նախկին աշխատավայրի ղեկավար անձնակազմից համապատասխան անձի/անձանց անունը, ազգանունը, պաշտոնը, էլ․ հասցեն, հեռախոսահամարը` սույն նպատակային ծրագրի 3-րդ կետում նշված տեղեկությունները հաստատելու համար.
3) ԲՈՈՒՄ-ի հետ կնքված աշխատանքային պայմանագրի կամ ծառայությունների մատուցման պայմանագրի (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի) պատճենը Հայաստանի Հանրապետությունում գտնվող ընկերությունից.
4) ԲՈՈՒՄ-ի անձը հաստատող փաստաթղթի և հանրային ծառայության համարանիշի պատճենը.
5) ԲՈՈՒՄ-ի համաձայնությունը սույն նպատակային ծրագրի շրջանակներում ծրագիրն իրականացնող մարմնի և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների կողմից սույն որոշմամբ նախատեսված տեղեկությունների և անձնական տվյալների, այդ թվում՝ մահվան, քաղաքացիության, աշխատավարձի չափի, վճարված հարկերի, ինչպես նաև երկրում գտնվելու տեղեկությունների փոխանցման, ստացման, մշակման վերաբերյալ:
(5-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 18.05.23 N 831-Լ, փոփ., խմբ. 25.01.24 N 130-Լ)
5.1. Լիազոր մարմինն իրավասու է ստուգելու սույն որոշմամբ սահմանված տեղեկությունների ճշգրտությունը:
(5.1-ին կետը լրաց. 25.01.24 N 130-Լ)
6. Սույն նպատակային ծրագրի 7-րդ կետում նշված փաստաթղթերը և տեղեկությունները նպատակային ծրագրի պահանջները բավարարելու դեպքում իրականացնող մարմինը ՊԵԿ-ին պաշտոնական գրությամբ ներկայացնում է հարցում, որի հիման վրա ՊԵԿ-ը 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնող մարմնին է ներկայացնում ԲՈՈՒՄ-ի եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների, եկամտային հարկի չափի վերաբերյալ տեղեկություններ` ըստ ամիսների:
(6-րդ կետը փոփ. 25.01.24 N 130-Լ)
7. Սույն նպատակային ծրագրի պահանջները բավարարող դիմում-հայտերի փոխհատուցումները փոխանցվում են տնտեսավարողների դիմում-հայտում նշված բանկային հաշիվներին` մինչև յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող 15 օրվա ընթացքում:
(7-րդ կետը փոփ. 25.01.24 N 130-Լ)
8. Փոխհատուցումները տրամադրվում են միայն դիմումի բավարարման պահից հետո ԲՈՈՒՄ-ներին վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների դիմաց և չեն տրամադրվում դիմումին նախորդող շրջանում վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների համար։
9. Փոխհատուցման տրամադրումը մերժվում է, եթե տնտեսավարողի կողմից ներկայացված փաստաթղթերով տրամադրված տեղեկությունները և տվյալները չեն համապատասխանում իրականությանը կամ սույն նպատակային ծրագրի պահանջներին։
(9-րդ կետը փոփ. 25.01.24 N 130-Լ)
10. Փոխհատուցումները տրամադրվում են դիմումի հաստատումից սկսած իրար հաջորդող 36 ամիսների համար:
5. նպատակային ծրագրի ԿԱՏԱՐՄԱՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
(վերնագիրը փոփ. 25.01.24 N 130-Լ)
11. Աջակցությունը տրամադրվում է սույն նպատակային ծրագրով սահմանված պահանջները բավարարող տնտեսավարողներին` պայմանով, որ աջակցության համար դիմելուն նախորդող առնվազն 2 ամսվա (անընդմեջ) ընթացքում ԲՈՈՒՄ-ը հանդիսացել է տվյալ տնտեսավարողի աշխատակից:
(11-րդ կետը փոփ. 25.01.24 N 130-Լ)
12. Սույն նպատակային ծրագրի վերջնաժամկետ է սահմանվում 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
(12-րդ կետը փոփ. 25.01.24 N 130-Լ)
13. Նպատակային ծրագրի իմաստով դոկտորի գիտական աստիճան ունեցող ԲՈՈՒՄ է համարվում գիտությունների դոկտորի (Doctor of Philosophy) կամ դրան հավասարեցված գիտական այլ կոչում ունեցող ԲՈՈՒՄ-ը:
(13-րդ կետը լրաց. 18.05.23 N 831-Լ, փոփ. 25.01.24 N 130-Լ)
14. Նպատակային ծրագրի մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ անհրաժեշտությամբ պայմանավորված նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության և ծրագրի արդյունավետության գնահատման նպատակով՝ տարեկան առնվազն 1 անգամ։
(14-րդ կետը լրաց. 18.05.23 N 831-Լ, փոփ. 25.01.24 N 130-Լ)
(հավելվածը խմբ. 04.08.22 N 1224-Լ, լրաց., փոփ., խմբ. 18.05.23 N 831-Լ, 25.01.24 N 130-Լ)