ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2023 թվականի N 1425-Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 249-րդ հոդվածի 22-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումների վերադարձման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատվող կարգում նախատեսված դիմումը և դրա հետ ներկայացվող փաստաթղթերը թղթային եղանակով կարող են ներկայացվել մաքսային մարմին մինչև էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացման համար համակարգի ներդրումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1425-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումների վերադարձման հետ կապված հարաբերությունները:
2. Մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումը վերադարձվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 399-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված դեպքերում՝ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տույժերի, տոկոսների վճարման` սահմանված ժամկետում չկատարված պարտավորությունների բացակայության ժամանակ։
3. Օրենսգրքի 399-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված դեպքերից որևէ մեկի ի հայտ գալու դեպքում, եթե մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց կողմից պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրվել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ oրենք) 51-րդ հոդվածով սահմանված՝ դրամական միջոցների ներդրման եղանակով, ապա դրամական միջոցների վերադարձը կատարվում է պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրած անձի (նրա իրավահաջորդի կամ լիազորած անձի) ներկայացրած դիմումի հիման վրա, որը ներկայացվում է սույն հավելվածի N 1 ձևին համապատասխան։
4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դիմումը ներկայացվում է այն մաքսային մարմին, որին տրամադրվել է մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովումը։
5. Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման վերադարձը կատարվում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դիմումը ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
6. Մաքսային մարմինը, սույն կարգի 3-րդ կետով սահմանված դիմումը ստանալուց հետո, սույն կարգի 13-րդ կետով սահմանված՝ դիմումի քննությունը մերժելու հիմքերի բացակայության դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է որպես մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում տրամադրված դրամական միջոցների վերադարձի վերաբերյալ սույն կարգի N 2 ձևով սահմանված եզրակացություն: Եզրակացությունը կազմելուց հետո մաքսային մարմինը 1 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, որից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից իրականացվում է համապատասխան միջոցների վերադարձը եզրակացության մեջ նշված բանկային հաշվին։
7. Օրենսգրքի 399-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված դեպքերից որևէ մեկի ի հայտ գալու դեպքում, եթե մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց կողմից պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրվել է oրենքի 52-րդ, 53-րդ և 54-րդ հոդվածներով սահմանված՝ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման եղանակներով, ապա պարտավորությունների կատարման ապահովում տրամադրած անձի (նրա իրավահաջորդի կամ լիազորած անձի) դիմումի հիման վրա, որը ներկայացվում է սույն հավելվածի N 1 ձևին համապատասխան՝
1) մաքսային մարմինը վերադարձնում է երաշխիքը, եթե oրենքի 52-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն կատարվել կամ դադարեցվել են երաշխիքով ապահովված պարտավորությունները, կամ պարտավորություն չի առաջացել.
2) լուծվում է մաքսային մարմնի ու երաշխավորի միջև կնքված երաշխավորության պայմանագիրը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով.
3) լուծվում է մաքսային մարմնի ու մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր վճարողի միջև կնքված գույքի գրավի պայմանագիրը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Այն դեպքում, երբ oրենքի 54-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ գույքի գրավի պայմանագիրը կնքվել է՝ գրավի առարկան մաքսային մարմին փոխանցելով, գույքի գրավի պայմանագրի լուծումից հետո մաքսային մարմինը ապահովում է գրավադրված գույքի վերադարձը գրավատուին՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով։
8. Սույն կարգով սահմանված դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ թղթային տարբերակով ներկայացվելու դեպքում պետք է լինի ստորագրված, իսկ էլեկտրոնայինի դեպքում՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված:
9. Սույն կարգով սահմանված դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացվում է «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am)։
10. Սույն կարգով սահմանված դիմումը և դրա հետ ներկայացվող փաստաթղթերը մաքսային մարմին են ներկայացվում թղթային եղանակով այն դեպքում, երբ մաքսային մարմինը հնարավորություն չունի էլեկտրոնային եղանակով դիմումները ստանալու համար՝ մաքսային մարմնի կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի անսարքության պատճառով։
11. Սույն կարգով սահմանված դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները՝
1) մաքսային մարմնի վերաբերյալ տվյալներ, որին ներկայացվել է պարտավորությունների կատարման ապահովումը.
2) պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրած անձի վերաբերյալ տվյալներ.
3) պարտավորությունների կատարման ապահովման եղանակի և ներկայացման ամսաթվի վերաբերյալ տվյալներ.
4) պարտավորությունների կատարման ապահովումը դրամական միջոցների ներդրման եղանակով ներկայացված լինելու դեպքում՝ հաշվեհամարի վերաբերյալ տեղեկություններ, որին պետք է վերադարձվեն դրամական միջոցները:
12. Սույն կարգով սահմանված դիմումին կից ներկայացվում են՝
1) դրամական միջոցների ներդրումը հաստատող վճարման անդորրագիրը.
2) ներդրված դրամական միջոցներով ապահովված պարտավորության կատարումը կամ դադարեցումը հաստատող փաստաթղթեր.
3) oրենսգրքի 399-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված դեպքերը հաստատող փաստաթղթեր (երաշխավորության, գույքի գրավի պայմանագրերը)։
13. Մաքսային մարմինը մերժում է սույն կարգով սահմանված դիմումի քննությունը հետևյալ դեպքերում՝
1) եթե սույն կարգով սահմանված դիմումն ստորագրված է դրա ներկայացման համար լիազորություն չունեցող անձի կողմից կամ էլեկտրոնային ստորագրությունը վավեր չէ.
2) եթե սույն կարգով սահմանված դիմումը և դրան կից փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հավելվածի 3-րդ, 7-րդ, 11-րդ կամ 12-րդ կետերով սահմանված պահանջներին:
14. Մաքսային մարմինը մերժում է սույն կարգով սահմանված դիմումի քննությունը գրավոր կարգով, որի մասին ծանուցում է դիմումատուին այն եղանակով, ինչ եղանակով, որ ներկայացվել է այդ դիմումը՝ առաջարկելով ներկայացնել նոր դիմում՝ սույն կարգի 13-րդ կետով սահմանված մերժման հիմքերը վերացնելու պայմանով:
15. Սույն կարգի 14-րդ կետին համապատասխան ներկայացված դիմումը սույն կարգի իմաստով համարվում է նոր ներկայացված դիմում:
Ձև N 1
ԴԻՄՈՒՄ
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ
Դիմումատու _________________________________________________________________________________________ _________________________________________________________________________________________ _________________________________________________________________________________________ _________________________________________________________________________________________ _____________________________________
|
Խնդրում եմ վերադարձնել որպես մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում տրամադրված միջոցը.
1) Պարտավորությունների կատարման ապահովման եղանակը _____________________________________________________________________________________ _____________________________________________________________________________________ ____________________
|
2) Պարտավորությունների կատարման ապահովման եղանակի ներկայացման ամսաթիվը _____________________________________________________________________________________ _____________________________________________________________________________________ ____________________
|
3) Մաքսային մարմնի անվանումը _____________________________________________________________________________________ _____________________________________________________________________________________ ____________________
|
4) Դիմումատուի հաշվեհամարը* _____________________________________________________________________________________ _____________________________________________________________________________________
|
Դիմումատուի ստորագրությունը __________________
Ամսաթիվը ________________
*Նշված դաշտը լրացվում է պարտավորությունների կատարման ապահովումը դրամական միջոցների ներդրման եղանակով ներկայացված լինելու դեպքում:
Դիմումի ձևում՝
1) «Դիմումատու» սյունակում լրացվում են իրավաբանական անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, փոստային հասցեն, իրավաբանական անձի գտնվելու վայրը, կոնտակտային հեռախոսահամար: Այն դեպքում, երբ դիմումը ներկայացվում է իրավաբանական անձի իրավահաջորդի կամ լիազորված անձի կողմից, նշվում են համապատասխան տեղեկությունները նաև նրա իրավահաջորդի կամ լիազորված անձի վերաբերյալ: Ֆիզիկական անձի՝ որպես լիազորված անձ հանդես գալու դեպքում լրացվում են ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը, փոստային հասցեն, բնակության վայրի հասցեն, կոնտակտային հեռախոսահամար.
2) «Պարտավորությունների կատարման ապահովման եղանակը» տողում լրացվում է օրենքի 51-54-րդ հոդվածներով սահմանված՝ պարտավորությունների կատարման ապահովման այն եղանակը, որը տրամադրել է որպես ապահովում.
3) «Մաքսային մարմնի անվանումը» տողում լրացվում է այն մաքսային մարմնի անվանումը, որին տրամադրվել է պարտավորությունների կատարման ապահովումը.
4) «Դիմումատուի հաշվեհամար» տողում լրացվում է իրավաբանական անձի հաշվեհամարը, որին վերադարձվելու են դրամական միջոցների ներդրման եղանակով որպես ապահովում տրամադրված դրամական միջոցները։
Ձև N 2
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ___
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԾՈՎ ՈՐՊԵՍ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՄԱՍԻՆ
Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում տրամադրած անձի՝ _________________________________________________-ի ___ ___________ 20 ___ թ. դիմումի համաձայն՝
(իրավաբանական անձի անվանումը, ՀՎՀՀ)
___ ___________ 20 ___ թ. դրությամբ որպես մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում տրամադրված՝ ___________________________________________________________________ դրամ
(պարտավորությունների կատարման ապահովում տրամադրված դրամական միջոցների գումարը՝ թվերով և տառերով)
գումարը ենթակա է վերադարձման գանձապետական
_____________________________________________________________________________________ հաշվից:
(հաշվի համարը)
Նշված գումարը ենթակա է վճարման ________________ բանկի ___________________
(անվանումը)
(հաշվեհամար) հաշվարկային հաշվին:
Մաքսային մարմնի պաշտոնատար անձ՝ |
________________________ (Ա. Ա. Հ.) |
_________________ (պաշտոնը) |
_________________ (ստորագրությունը) |
_____ ___________ 20 թ.
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
24.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2023 թվական: