041.0492.201097
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 1997 թվականի N 492
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 116 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Երևանի աշխատանքի և զբաղվածության թաղային կենտրոններ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության տարածքային կենտրոնների մասին» N 116 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետի առաջին պարբերությունը և «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայության, աշխատանքի և զբաղվածության տարածքային ու Երևանի թաղային, աշխատանքի և զբաղվածության կենտրոնների`
ա) աշխատողների թվաքանակը` 600 միավոր»:
2. (կետն ուժը կորցրել է 16.02.98 N 108)
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
| |
ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ (ԴՐԱՄ) |
| |
Ծառայության պետ | 9490-28600 |
Առաջատար բաժնի պետ, գլխավոր հաշվապահ | 9300-23700 |
Գլխավոր մասնագետ, ավագ հաշվապահ, ավագ աշխատանքի տեսուչ, ավագ իրավական տեսուչ | 9050-19300 |
Առաջատար մասնագետ, հաշվապահ, աշխատանքի տեսուչ, իրավական տեսուչ | 8760-16500 |
1-ին կարգի մասնագետ | 8630-12700 |
2-րդ կարգի մասնագետ | 8320-10400 |
Հայաստանի Հանրապետության կառավարության |
Շ. Կարամանուկյան |