040.0432.16.05.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2001 թվականի N 432
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`
ա) 2001 թվականի ընթացքում ավարտել Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպումը և լուծարումը.
բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ազատված շենքերի հետագա օգտագործման և (կամ) տնօրինման վերաբերյալ.
գ) մինչև յուրաքանչյուր ամսվա երրորդ օրը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մասին:
3. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին` համակողմանիորեն օժանդակել Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիր
Ներածություն
Ներկայումս, ապրելով կայացման դժվարին ժամանակաշրջան, Հայաստանի Հանրապետությունն ընտրել է քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման նոր ուղի: Բարեփոխումների այդ ճանապարհն ընտրել է նաև Հայաստանի առողջապահության համակարգը:
Մինչև 90-ական թվականները Հայաստանում գործում էր խորհրդային առողջապահության համակարգը, որի հիմնական սկզբունքները համարվում էին աշխարհում լավագույններից մեկը, իսկ ոլորտում գործում էին բավական հստակ կազմակերպված և արդյունավետ մեխանիզմներ:
Հայաստանի անկախացումից հետո սկիզբ առած տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունը թողեց առողջապահության համակարգի վրա: Համակարգը, անցնելով բուժօգնության վճարովի սկզբունքին, իր ֆինանսա-տնտեսական կնիքը դրեց բուժօգնությունից օգտվելու մատչելիության վրա, ինչն իր հերթին ազդեց բժշկական օգնության իրականացման ինչպես քանակի, այնպես էլ որակի վրա:
Ստեղծված դժվար իրավիճակից դուրս գալու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և իրագործում է մի նոր ծրագիր` նախատեսելով գործող համակարգի կառուցվածքային, ֆունկցիոնալ բարեփոխումների իրականացում, առկա ռեսուրսների ռացիոնալ ու արդյունավետ օգտագործում (մասնավորապես, հանրապետության մահճակալային ֆոնդի վերաբաշխում և վերապրոֆիլավորում, համակարգի քիչ արդյունավետ կառուցվածքային միավորների վերակազմավորում, վերամասնագիտացում` իրական պահանջարկներին համապատասխան): Ընդ որում, նշված գործընթացն իրականացվում է` պահպանելով բնակչությանը ցույց տրվող բուժօգնության ծավալները և մակարդակը:
Օպտիմալացման ծրագրի իրականացման ընթացքում անհրաժեշտ է հստակեցնել և կանոնակարգել ամբուլատոր-պոլիկլինիկական ու հիվանդանոցային բուժհաստատությունների ֆունկցիոնալ սահմանազատման մոտեցումները, ամբուլատոր-պոլիկլինիկական օղակին վերադարձնել լիարժեք բուժօգնություն կազմակերպելու իր իրավունքը: Առաջնային օղակի ամրապնդումը և ներկա ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության աստիճանական փոխարինումը ընտանեկան բժշկության համակարգով (մինչև 2005 թ.) կնպաստի հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանը, որն արդյունավետ բուժման հիմնական երաշխիքներից մեկն է: Արդյունքում առաջնային օղակի զարգացումն ուղղակիորեն կնպաստի մասնագիտացված ծառայությունների օպտիմալացմանը: Վերոհիշյալը բխում է նաև ՀՀ առողջապահության զարգացման քաղաքականության հիմնական դրույթներից, ըստ որի առողջության առաջնային պահպանման օղակի առաջանցիկ զարգացումը մոտակա տարիների կարևորագույն գերակայություններից է:
Առողջապահության համակարգի հզորությունների օպտիմալացումը պետությանը հնարավորություն կտա իրականացնելու հանրապետության քաղաքացիների առողջությունը պահպանելու իր սահմանադրական պարտավորությունները: Առաջին հերթին դա վերաբերում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության պահանջարկին, համապատասխան ամբուլատորիաների, պոլիկլինիկաների կառուցվածքային փոփոխություններին, վերջիններիս թվի կրճատմանը և դրա հիման վրա համապատասխան անձնակազմի թվի կրճատմանը:
Ինչպես նշեցինք Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում լուրջ հիմնախնդիրներ են կուտակվել, որից անմասն չի մնացել նաև Լոռու մարզային առողջապահությունը:
Լոռու մարզը տեղակայված է Հայաստանի Հանրապետության հյուսիսում, ամենամեծ մարզն է` զբաղեցնում է 3789 քկմ տարածք, 384745 բնակչությամբ: Իր մեջ ներառում է հետևյալ նախկին վարչատարածքները`
ք. Վանաձոր` 172700 բնակչությամբ
Ալավերդու վարչատարածք` 58.097 բնակչությամբ
ք. Ալավերդի` 25.400 բնակչությամբ
Ստեփանավանի վարչատարածք` 41490 բնակչությամբ
ք. Ստեփանավան` 26.200 բնակչությամբ
Տաշիրի վարչատարածք` 35599 բնակչությամբ
ք. Տաշիր` 14391 բնակչությամբ
Սպիտակի վարչատարածք` 48704 բնակչությամբ
ք. Սպիտակ` 21.500 բնակչությամբ
Գուգարքի վարչատարածք` 28155 բնակչությամբ:
Դեռ խորհրդային ժամանակներից Վանաձոր (Կիրովական) քաղաքը համարվում է հանրապետության քիմիական արդյունաբերության կենտրոն, որի պատճառով անընդհատ մարդկային հոսք է եղել դեպի մարզկենտրոն: Այդ է պատճառը, որ ներկայումս մարզի առողջապահության համակարգում գործում են մեծ քանակությամբ բուժհաստատություններ`
հիվանդանոց` 9,
● ծննդատուն` 2,
● ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկ` 46,
● առողջապահության կենտրոն` 4,
● դիսպանսեր` 5:
Այսօր հիվանդանոցային ծառայությունում (մահճակալային ֆոնդը կազմում է 1660) առկա են չօգտագործված կարողություններ, առանձին մասնագիտությունների գծով մահճակալների անհամաչափ բաշխում, հիվանդանոցների թվի, չափերի, զբաղվածության և իրականացվող ծառայությունների անհամարժեքություն:
1988 թվականի ավերիչ երկրաշարժից տուժեց նաև մարզի առողջապահության համակարգը: Բուժհաստատությունների մեծ մասը գործում է ժամանակավոր, հարմարեցված կառույցներում, որոնք չեն համապատասխանում սանիտարահիգիենիկ նորմերին և հագեցված չեն ժամանակակից բժշկական սարքավորումներով: Չնայած մարզում աշխատում է 545 բժիշկ, 1648 միջին բուժաշխատող, այնուամենայնիվ, նեղ մասնագետների զգալի պահանջ է զգացվում:
Խոր ճեղքվածք է առաջացել մարզի առողջապահական տարբեր օղակների, տարածաշրջանային առողջապահական բուժհաստատությունների միջև:
Ամբուլատոր-պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) ծառայություն
Մարզի բնակչության տեղաբաշխումն ըստ սպասարկման տարածքների (2000թ. տվյալներով)
Բուժհաստատության անվանումը | Տարածքը քմ | Հաճախումը | Հզորությունը | Բժիշկ | Բուժ-քույր | Այլ աշխա-տող | Սպասարկ- վող բնակչութ. |
ք. Վանաձոր |
|
|
|
|
|
|
172700 |
N 1 պոլիկլինիկա (խառը) |
1824.8 |
23687 |
500 |
36 |
77 |
14 |
26080 |
N 2 պոլիկլինիկա (խառը) |
568.4 |
36659 |
500 |
28 |
69 |
10 |
21787 |
N 3 պոլիկլինիկա (մեծահասակ.) |
1521 |
22878 |
250 |
19 |
34 |
10 |
28000 |
N 4 պոլիկլինիկա (մեծահասակ.) |
560 |
10504 |
50 |
8 |
26 |
5 |
15421 |
N 5 պոլիկլինիկա (խառը) |
2919 |
25795 |
250 |
21 |
67 |
14 |
29972 |
N 3 մանկական պոլիկլինիկա |
1400 |
24231 |
75.5 |
13 |
27 |
3 |
8143 |
N 4 մանկական պոլիկլինիկա |
352 |
6487 |
44 |
8 |
13 |
2 |
4809 |
N 1 կանանց կոնսուլտացիա |
250 |
26714 |
85 |
7 |
17 |
2 |
28500 |
N 2 կանանց կոնսուլտացիա |
508 |
23355 |
63 |
5 |
14 |
1 |
24500 |
Վանաձորի ուռուցքաբանական դիսպանսեր |
64 |
6762 |
18 |
3 |
7 |
1 |
- |
Վանաձորի հակատուբերկուլյոզային դիսպանսեր |
460 |
4426 |
17 |
3 |
21 |
13 |
116800 |
Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր |
1311 |
10300 |
80 |
6 |
21 |
20 |
- |
Լոռու մարզային մաշկավեներոլոգիական դիսպանսեր |
59603 |
1703 |
70 |
8 |
20 |
8 |
- |
N 1 կենտրոնական ստոմատոլոգ. պոլիկլինիկա |
2280 |
3420 |
200 |
10 |
17 |
6 |
68000 |
N 2 ստոմատոլոգ. պոլիկլինիկա |
360 |
3298 |
200 |
4 |
3 |
3 |
60000 |
Մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա |
362 |
7372 |
120 |
5 |
10 |
7 |
44000 |
Սպիտակի տարածաշրջան |
|
|
|
|
|
|
|
Սպիտակի պոլիկլինիկա (Նոր Խաչակապի, Լեռնանցքի, Ղուրսալի, Շենավանի, Քարաձորի ԲՄԿ) |
1579 |
40758 |
300 |
18 |
33 |
17 |
15083 |
Մոր և մանկան կենտրոն |
8119 |
18600 |
130 |
11 |
25 |
8 |
8037 |
Մեծ Պառնիի ԱԿ (Ծաղկաբերի, Հարթագյուղի, Սարալանջի, Լուսաղբյուրի, Խնկոյանի ԲՄԿ) |
1014 |
6400 |
20 |
4 |
19 |
9 |
6156 |
Արևաշողի ԲԱ |
|
1 |
8 |
- |
3021 | ||
Ջրաշենի ԲԱ (Սարամեջի, Լեռնավանի ԲՄԿ) | 1 | 7 | - | 6815 | |||
Շիրակամուտի ԲԱ (Կաթնաջրի, Սարահարթի, Գոգարանի, Գեղասարի ԲՄԿ) | 387.5 | 4 | 21 | 4 | 8000 | ||
Ստեփանավանի տարածաշրջան |
|
|
|
|
|
|
|
Ստեփանավանի պոլիկլինիկա (Արմանիսի, Ամրակցի, Լոռի բերդի, Բովաձորի ԲՄԿ) | 1128 | 25886 | 200 | 20 | 39 | 11 | 17456 |
Ստեփանավանի մանկական պոլիկլինիկա | 212 | 15201 | 50 | 7 | 16 | 5 | 6214 |
Ստեփանավանի ստոմատոլոգիակ. պոլիկլինիկա | 200 | 6083 | 40 | 4 | 6 | 5 | - |
Գյուլագարակի ԲԱ (Հոբարձի ԲՄԿ) | 1 | 4 | 3 | 2274 | |||
Գարգառի ԲԱ /Պուշկինոյի | - | 5 | 2 | 2497 | |||
Կուրթանի ԲԱ | 1 | 4 | 4 | 155 | |||
Վարդաբլուրի ԲԱ | - | - | - | 1259 | |||
Ագարակի ԲԱ (Յաղդանի, Կողեսի, Հովնանաձորի ԲՄԿ) | 1 | 5 | 4 | 2000 | |||
Ուռուտի ԲԱ (Սվերդլովի ԲՄԿ) | 1 | 6 | 2 | 2272 | |||
Կաթնաղբյուրի ԲԱ (Ուրասարի) | 1 | 3 | 1 | 405 | |||
Լեջանի ԲԱ | 2 | 2 | 2 | - | |||
Ալավերդու տարածաշրջան |
|
|
|
|
|
|
|
Ալավերդու պոլիկլինիկա (Ծաղկաշատի, Հաղպատի, Ջիլիզայի, Ակների ԲՄԿ) | 4633 | 25954 | 500 | 24 | 26 | 16 | 19594 |
Ալավերդու մանկական պոլիկլինիկա | 540 | 8904 | 40 | 8 | 16 | 8 | 6957 |
Ալավերդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա | 434 | 5646 | 200 | 2 | 12 | 2 | - |
Ալավերդու հակատուբերկուլյոզային դիսպանսեր | 168 | 8360 | 19 | 1 | 2 | 1 | - |
Դսեղի ԱԿ (Մարցի, Չկալովի ԲՄԿ) | 1000 | 2714 | 20 | 3 | 13 | 8 | 3421 |
Ախթալայի ԱԿ (Նեղոցի, Քարկոփի ԲՄԿ) | 4640 | 1283 | 20 | 2 | 36 | 7 | 4372 |
Շամլուղի ԲԱ /Բենդիկի ԲՄԿ | 346 | - | 4 | 3 | 1024 | ||
Թումանյանի ԲԱ (Քարինջի ԲՄԿ) | 375 | 1 | 8 | 4 | 2239 | ||
Լորուտի ԲԱ (Շամուտի, Ահնիձորի, Աթանի ԲՄԿ) | 1 | 5 | 2 | 1512 | |||
Արևածագի ԲԱ (Ծաթերի, Մղարթի, Կարմիր Աղեկի ԲՄԿ) | 1 | 8 | 10 | 1187 | |||
Օձունի ԲԱ (Այգեհատի, Ամոջիի, Հագվիի, Արդվիի ԲՄԿ) | 2 | 14 | 4 | 5335 | |||
Շնողի, Թեղուտի ԲՄԿ | 1 | 10 | 1 | 3178 | |||
Ճոճկանի ԲԱ | 1 | 5 | - | 2118 | |||
Մեծ Այրումի ԲԱ (Փ. Այրում) | 1 | 4 | - | 1119 | |||
Աքորիի ԲԱ (Կաճաճկուտ) | - | 7 | 3 | 2690 | |||
Տաշիրի տարածաշրջան |
|
|
|
|
|
|
|
Տաշիրի պոլիկլինիկա | 794 | 11075 | 84 | 12 | 47 | 11 | 18476 |
Տաշիրի մանկ. պոլիկլինիկա | 160 | 11730 | 15 | 5 | 22 | 3 | 7802 |
Մեծավանի ԱԿ | 866 | 11700 | 15 | 3 | 21 | 7 | 7203 |
Գուգարքի տարածաշրջան |
|
|
|
|
|
|
|
«Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա (Արջուտի, Բազումի, Ազնվաձորի, Փամբակի, Դարպասի ԲՄԿ) | 494 | 8806 | 85 | 11 | 32 | 8 | 4591 |
Մարգահովիտի ԲԱ (Անտառաշենի, Ֆիոլետովոյի, Լերմոնտովի ԲՄԿ) | 4 | 22 | 8 | 4574 | |||
Վահագնիի ԲԱ (Վահագնաձորի, Դեբետի, Եղեգնուտի, Անտառամուտի, Ձորագյուղի, Նորագետի, Ավանի ԲՄԿ) | 1 | 18 | 4 | 3500 | |||
Գուգարքի ԲԱ | 2 | 9 | 3 | 6642 | |||
Շահումյանի ԲԱ | 2 | 4 | - | 2740 | |||
Լեռնապատի ԲԱ | 1 | 6 | 2 | 2055 |
Հիվանդանոցային (ստացիոնար) ծառայություն
Բուժհաստատության անվանումը |
Մահճակալ- ների թիվը 2000 թ. |
Մահճակալ- |
Շրջա- պտույտը /օրեր/ |
Բժիշկ | Բուժ- քույր |
Այլ աշխատող |
Տարածք |
ք. Վանաձոր |
|
|
|
|
|
|
|
Թիվ 1 հիվանդանոց |
100 |
144.7 |
13.9 |
24 |
82 |
46 |
3840 |
թերապևտիկ բաժանմունք |
20 |
|
11 |
||||
վիրաբուժական բաժանմունք |
40 |
|
18.5 |
||||
վնասվածքաբանակ. բաժանմունք |
25 |
|
14.3 |
||||
ուրոլոգիական բաժանմունք |
15 |
12.3 |
|||||
վերակենդանացման բաժանմունք |
12 |
|
- |
||||
Թիվ 2 հիվանդանոց |
150 |
63 |
5.4 |
15 |
57 |
42 |
1080 |
թերապևտիկ բաժանմունք |
30 |
|
8.2 |
||||
նյարդաբանական բաժանմունք |
30 |
|
11.5 |
||||
սրտաբանական բաժանմունք |
30 |
|
15.3 |
||||
ակնաբուժական բաժանմունք |
30 |
|
8.4 |
||||
քիթ-կոկորդ-ականջ բաժանմունք | 30 | 5.6 | |||||
Թիվ 1 մանկական հիվանդանոց |
80 |
57 |
11 |
10 |
38 |
28 |
2495 |
վիրաբուժական բաժանմունք | 50 | 9.2 | |||||
ծծկեր հասակի բաժանմունք | - | - | |||||
սոմատիկ բաժանմունք | 30 | 12.7 | |||||
վնասվածքաբանակ. բաժանմունք | - | - | |||||
վերակենդանացման բաժանմունք | 5 | - | |||||
Թիվ 2 մանկական հիվանդանոց |
65 |
73.2 |
9.4 |
9 |
38 |
26 |
1840 |
մանկաբուժական բաժանմունք | 50 | ||||||
պաթոլոգիական բաժանմունք | 15 | ||||||
վերակենդանացման բաժանմունք | 6 | ||||||
Ծննդատուն |
140 |
62.7 |
13.9 |
23 |
71 |
33 |
6138 |
մանկաբարձական բաժանմունք | 60 | 26 | |||||
գինեկոլոգիական բաժանմունք | 60 | 10.3 | |||||
հղիների ախտաբանության բաժանմունք | 20 | 5.45 | |||||
վերակենդանացման բաժանմունք | 10 | - | |||||
Ինֆեկցիոն հիվանդանոց |
50 |
61 |
8.2 |
5 |
21 |
20 |
1008 |
Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր |
35 |
59 |
6.4 |
6 |
21 |
20 |
1311 |
Լոռու մարզային մաշկավեներաբանական դիսպանսեր |
30 |
52 |
3.3 |
8 |
20 |
8 |
596.3 |
Հակատուբերկուլյոզային դիսպանսեր |
15 |
273 |
3.6 |
3 |
21 |
13 |
460 |
ք. Ստեփանավանի հիվանդանոց |
140 |
68.6 |
11.4 |
28 |
51 |
44 |
8612 |
թերապևտիկ բաժանմունք | 30 | 9.2 | |||||
վիրաբուժական բաժանմունք | 40 | 12.1 | |||||
մանկաբարձական բաժանմունք | 20 | 21.1 | |||||
գինեկոլոգիական բաժանմունք | 10 | 23.8 | |||||
ինֆեկցիոն բաժանմունք | 20 | 13.7 | |||||
մանկական բաժանմունք | 20 | 4.7 | |||||
Սպիտակի հիվանդանոց |
200 |
70 |
8.1 |
24 |
66 |
53 |
8206 |
թերապևտիկ բաժանմունք | 55 | 4.8 | |||||
վիրաբուժական բաժանմունք | 45 | 9.7 | |||||
մանկական բաժանմունք | 40 | 4.6 | |||||
մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք | 55 | 9.4 | |||||
ինֆեկցիոն բաժանմունք | 10 | 12.2 | |||||
Մեծ Պարնիի ԱԿ |
35 |
19 |
6.9 |
4 |
19 |
9 |
1014 |
թերապևտիկ բաժանմունք | 15 | ||||||
մանկական բաժանմունք | 10 | ||||||
գինեկոլոգիական բաժանմունք | 10 | ||||||
Տաշիրի հիվանդանոց |
180 |
39.5 |
4.8 |
21 |
52 |
34 |
3871 |
թերապևտիկ բաժանմունք | 50 | 3.0 | |||||
վիրաբուժական բաժանմունք | 40 | 5.5 | |||||
մանկական բաժանմունք | 20 | 5.4 | |||||
մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք | 50 | 5.2 | |||||
ինֆեկցիոն բաժանմունք | 20 | 4.9 | |||||
Մեծավանի ԱԿ |
50 |
2.8 |
3.7 |
3 |
21 |
7 |
866 |
Ալավերդու հիվանդանոց |
200 |
29.4 |
6.1 |
19 |
67 |
50 |
5572 |
թերապևտիկ բաժանմունք | 75 | 3.3 | |||||
վիրաբուժական բաժանմունք | 60 | 5.45 | |||||
մանկական բաժանմունք | 40 | 1.47 | |||||
ինֆեկցիոն բաժանմունք | 25 | 2.1 | |||||
նյարդաբանական բաժանմունք | - | - | |||||
վնասվածքաբանակ. բաժանմունք | - | - | |||||
վերակենդանացման բաժանմունք | 6 | - | |||||
Ծննդատուն |
80 |
55 |
8.9 |
8 |
41 |
29 |
2100 |
ծննդաբերական բաժանմունք | 35 | 16.4 | |||||
գինեկոլոգիական բաժանմունք | 30 | 12.7 | |||||
պաթոլոգիական բաժանմունք | 15 | 20.5 | |||||
Դսեղի ԱԿ |
30 |
34 |
6.6 |
|
|
|
1000 |
Ախթալայի ԱԿ |
80 |
31 |
3.7 |
2 |
36 |
7 |
4640 |
Ընդամենը |
1660 |
|
|
186 |
584 |
405 |
|
Սպասվելիք իրավիճակ
Օպտիմալացման գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է`
● հստակեցնել մարզի բուժհաստատությունների ռեալ հզորությունները և ծավալված մահճակալային ֆոնդը,
● կրճատել բուժհաստատությունների չծանրաբեռնված կարողությունները,
● վերակազմակերպել, հարկ եղած դեպքում` լուծարել այն բուժհաստատությունները, որոնք գործում են ոչ արդյունավետ և առողջապահական նորմերին անհամապատասխան,
● տարածքների արդյունավետ օգտագործման նպատակով միավորել բուժհաստատությունների շենքային տարածքները,
● արդյունավետ օգտագործել կադրային ներուժը,
● իրականացնել բուժհաստատությունների մասնավորեցումը,
● վերականգնել բուժհաստատությունների ֆունկցիոնալ և կառուցվածքային կապերը:
Օպտիմալացման հիմնախնդիրներն են`
● առաջնային և երկրորդային բուժօգնության հստակ սահմանազատումը,
● առավելագույն հնարավորությունների ստեղծումը ստացիոնար բուժօգնությունն ամբուլատոր-պոլիկլինիկականով փոխարինելու համար` ընդլայնելով ստացիոնար և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների շփման եզրերը,
● առաջնային օղակի զարգացում և գործող ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի աստիճանական փոխարինում ընտանեկան բժշկության ինստիտուտով (2001- 2005 թթ.),
● ստացիոնար ծառայությունների վերակազմակերպումը բուժօգնության ինտենսիվության մակարդակին համապատասխան,
● մանկական և մեծահասակների պոլիկլինիկաների միացումը,
● առկա հնարավորությունների ուսումնասիրումը և ներհիվանդանոցային բաժանմունքների ու բուժհաստատությունների միացումը,
● բժշկական կադրերի վերամասնագիտացումը, վերադասավորումը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած առողջապահության նախարարության օպտիմալացման ծրագրի հիմնադրույթները, Լոռու մարզի առողջապահական համակարգում կատարել հետևյալ վերակազմակերպումները`
ք. Վանաձոր
1. Հաշվի առնելով, որ Վանաձորի N 2 պոլիկլինիկան (խառը) և «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկան գործում են վթարային, ժամանակավոր կառույցներում, առաջարկվում է դրանք միավորել, վերջինիս համար կառուցվող տիպային շենքում` մեկ իրավաբանական անձի կարգավիճակով:
● «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկայի կազմում գործող շտապ օգնության ծառայությունը միացնել Վանաձորի շտապ օգնության կայանին:
2. Առաջարկվում է N 3 մանկական պոլիկլինիկան միացնել N 3 մեծահասակների պոլիկլինիկային` մեկ իրավաբանական անձի կարգավիճակով: Նույն շենքում գործող մաշկավեներաբանական դիսպանսերի ստացիոնար բաժանմունքը (30 մահճակալ) փակել` թողնելով դիսպանսերի ամբուլատոր մասը:
3. N 4 մեծահասակների պոլիկլինիկային միացնել N 4 մանկական պոլիկլինիկան և N 2 կանանց կոնսուլտացիան` մեկ իրավաբանական անձի կարգավիճակով, և նորաստեղծ բուժհաստատությունը տեղափոխել ներկայումս վերակառուցման մեջ գտնվող, մարզի առողջապահական հաշվեկշռում նստած Գուգարքի նախկին զինվորական կոմիսարիատի շենք:
4. Վանաձորի N 1 կանանց կոնսուլտացիան միացնել N 1 պոլիկլինիկային` մեկ իրավաբանական անձի կարգավիճակով:
5. Վանաձորի N 2 կանանց կոնսուլտացիան` թողնելով առանձին շենքում` մեթոդական հսկողությունը դնել N 4 պոլիկլինիկայի վրա:
6. Վանաձորի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկան տեղափոխել Վանաձորի կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի շենք՝ թողնելով առանձին իրավաբանական անձի կարգավիճակով:
(6-րդ կետը խմբ. 11.07.02 N 999-Ն)
7. Վանաձորի N 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկան տեղափոխել Վանաձորի կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի շենք՝ թողնելով առանձին իրավաբանական անձի կարգավիճակով:
(7-րդ կետը խմբ. 11.07.02 N 999-Ն)
8. Վանաձորի ազատված մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի շենքը տրամադրել Վանաձորի ուռուցքաբանական դիսպանսերին:
Այսպիսով, Վանաձոր քաղաքում ծրագրի իրականացման արդյունքում կազատվեն հետևյալ շենքերը և շինությունները (2938 քմ տարածք)
● «Վանաձորի N 2 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի մասնաշենքը` 658.4 քմ տարածքով և 560 քմ տնակային շինություն
● «Վանաձորի ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ-ի 64 քմ տնակային շինություն
● «Վանաձորի N 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի 560 քմ տնակային շինություն
● «Վանաձորի N 4 մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ-ի 352 քմ տնակային շինություն շենքը
● Վանաձորի N 1 կանանց կոնսուլտացիայի տարածքը` 250 քմ
● «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա ՓԲԸ-ի 494 քմ տնակային շինություն
Լոռու մարզում գործող գյուղական բժշկական ամբուլատորիաների մեթոդական և վարչական հսկողությունը դնել տարածքային պոլիկլինիկաների վրա, բացառությամբ այն ամբուլատորիաների, որոնք Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում վերակառուցվել ու վերանորոգվել են և ունեն վերապատրաստված աշխատող ընտանեկան բժիշկներ:
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձունի, Ճոճկանի, Վարդաբլուրի, Շնողի, Մարգահովտի գյուղական բժշկական ամբուլատորիաները և Մեծավանի առողջության կենտրոնը կգործեն որպես փակ բաժնետիրական ընկերություններ:
Բուժհաստատության անվանումը | Տարածքը (քմ) | Օպտիմալացման արդյունքում կատարվող փոփոխությունները | Անհրաժեշտ ընտանեկան բժշկի գրասենյակ | Սպասարկվող բնակչությունը |
ք. Վանաձոր |
|
|
|
172700 |
N 1 պոլիկլինիկա (խառը) |
1824.8 |
թողնել նույն կարգավիճակով |
13 ընտանեկան բժշկի գրասենյակ |
26080 |
N 2 պոլիկլինիկա (խառը) |
568.4 |
տեղափոխել նորակառույց շենք |
11 ընտանեկան բժշկի գրասենյակ |
21787 |
N 3 պոլիկլինիկա (մեծահասակ.) |
1521 |
թողնել նույն կարգավիճակով |
14 ընտանեկան բժշկի գրասենյակ |
28000 |
N 4 պոլիկլինիկա (մեծահասակ.) |
560 |
թողնել նույն կարգավիճակով |
7 ընտանեկան բժշկի գրասենյակ |
15421 |
N 5 պոլիկլինիկա (խառը) |
2919 |
թողնել նույն կարգավիճակով |
15 ընտանեկան բժշկի գրասենյակ |
29972 |
N 3 մանկական պոլիկլինիկա |
1400 |
միացնել N 3 մեծահասակների պոլիկլինիկային |
- |
8143 |
N 4 մանկական պոլիկլինիկա |
352 |
միացնել N 4 մեծահասակների պոլիկլինիկային |
- |
4809 |
N 1 կանանց կոնսուլտացիա |
250 |
միացնել N 1 պոլիկլինիկային |
- |
28500 |
N 2 կանանց կոնսուլտացիա |
508 |
մեթոդական հսկողությունը դնել N 4 պոլիկլինիկայի վրա |
- |
24500 |
Ուռուցքաբանական դիսպանսեր |
64 |
տեղափոխել ազատված մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի շենք |
- |
- |
Հակատուբերկուլյոզային դիսպանսեր |
460 |
թողնել նույն կարգավիճակով |
- |
116800 |
Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր |
1311 |
թողնել նույն կարգավիճակով |
- |
- |
Լոռու մարզային մաշկավեներոլոգիական դիսպանսեր |
59603 |
թողնել նույն կարգավիճակով |
- |
- |
Կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիկա |
2280 |
ներկայացնել մասնավորեցման |
- |
68000 |
N 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա |
360 |
տեղափոխել Վանաձորի կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի շենք՝ թողնելով առանձին իրավաբանական անձի կարգավիճակով |
60000 | |
Մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա |
362 |
տեղափոխել Վանաձորի կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի շենք՝ թողնելով առանձին իրավաբանական անձի կարգավիճակով |
- |
44000 |
Սպիտակի տարածաշրջան |
|
|
|
|
Սպիտակի պոլիկլինիկա (Նոր Խաչակապի, Լեռնանցքի, Ղուրսալի, Շենավանի, Քարաձորի ԲՄԿ) |
1579 |
թողնել նույն կարգավիճակով |
7 ընտանեկան բժշկի գրասենյակ |
15083 |
Սպիտակի մոր և մանկան կենտրոն |
1327 |
միացնել «Սպիտակի |
4 ընտանեկան բժշկի գրասենյակ |
8037 |
Մեծ Պարնիի ԱԿ (Ծաղկաբերի, Հարթագյուղի, Սարալանջի, Լուսաղբյուրի, Խնկոյանի ԲՄԿ) |
1014 |
թողնել նույն կարգավիճակով` հետագայում ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով |
4 ընտանեկան բժշկի գրասենյակ |
6156 |
Արևաշողի ԲԱ |
թողնել նույն կարգավիճակով` ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով |
1 ընտանեկան բժշկի գրասենյակ |
3021 | |
Ջրաշենի (Սարամեջի, Լեռնավանի ԲՄԿ) |
թողնել նույն կարգավիճակով` ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով |
2 ընտանեկան բժշկի գրասենյակ |
6815 | |
Շիրակամուտի ԲԱ (Կաթնաջրի, Սարահարթի, Գոգարանի, Գեղասարի ԲՄԿ) | 387.5 |
վերակազմավորել՝ այն միացնելով Մեծ Պարնիի ԱԿ-ին՝ մեկ իրավաբանական անձի կարգավիճակով |
|
8000 |
Ստեփանավանի տարածաշրջան |
|
|
|
|
Պոլիկլինիկա մեծահասակների (Ամրակցի, Լոռի բերդի, Բովաձորի ԲՄԿ) | 1128 | թողնել նույն կարգավիճակով` |
8 ընտանեկան բժշկի գրասենյակ |
17456 |
Մանկական պոլիկլինիկա | 212 | միացնել մեծահասակների պոլիկլինիկային | 6214 | |
Ստոմատոլոգիական պոլիկլինիկա | 200 | ներկայացնել մասնավորեցման | - | |
Գյուլագարակի ԲԱ (Հոբարձի ԲՄԿ) |
թողնել նույն կարգավիճակով` հետագայում ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով |
1 ընտանեկան բժշկի գրասենյակ |
2274 | |
Գարգառի ԲԱ (Պուշկինոյի) |
թողնել նույն կարգավիճակով` ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով |
1 ընտանեկան բժշկի գրասենյակ |
2497 | |
Կուրթանի ԲԱ |
թողնել նույն կարգավիճակով` ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով |
- | 155 | |
Վարդաբլուրի ԲԱ |
թողնել նույն կարգավիճակով`ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով |
1 ընտանեկան բժշկի գրասենյակ |
1259 | |
Ագարակի ԲԱ (Յաղդանի, Կողեսի, Հովնանաձորի ԲՄԿ) |
թողնել նույն կարգավիճակով` ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով |
1 ընտանեկան բժշկի գրասենյակ |
2000 | |
Ուռուտի ԲԱ (Սվերդլովի ԲՄԿ) |
թողնել նույն կարգավիճակով` ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով |
1 ընտանեկան բժշկի գրասենյակ |
2272 | |
Կաթնաղբյուրի ԲԱ (Ուրասարի) |
թողնել նույն կարգավիճակով` ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով |
405 | ||
Լեջանի ԲԱ |
թողնել նույն կարգավիճակով` ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով |
- | ||
Ալավերդու տարածաշրջան |
|
|
|
|
Պոլիկլինիկա` մեծահասակ.(Ծաղկաշատի, Հաղպատի, Ջիլիզայի, Ակների ԲՄԿ) |
4633 | թողնել նույն կարգավիճակով` | 9 ընտանեկան բժշկի գրասենյակ | 19594 |
Մանկական պոլիկլինիկա | 540 |
միացնել մեծահասակների պոլիկլինիկային |
- | 6957 |
Ստոմատոլոգիական պոլիկլինիկա | 434 |
ներկայացնել մասնավորեցման |
- | - |
Հակատուբերկուլյոզային դիսպանսեր | 168 | թողնել նույն կարգավիճակով` | - | - |
Դսեղի ԱԿ (Մարցի, Չկալովի ԲՄԿ) | 1000 | թողնել նույն կարգավիճակով` | 2 ընտանեկան բժշկի գրասենյակ | 3421 |
Ախթալայի ԱԿ (Նեղոցի, Քարկոփի ԲՄԿ) | 4640 | թողնել նույն կարգավիճակով` | 2 ընտանեկան բժշկի գրասենյակ | 4372 |
Շամլուղի ԲԱ (Բենդիկի ԲՄԿ) | 346 |
միաձուլել Ախթալայի ԱԿ-ին՝ մեկ իրավաբանական անձի կարգավիճակով |
1 ընտանեկան բժշկի գրասենյակ | 1024 |
Թումանյանի ԲԱ (Քարինջի ԲՄԿ) | 375 |
թողնել նույն կարգավիճակով` ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով |
2 ընտանեկան բժշկի գրասենյակ | 2239 |
Լորուտի ԲԱ (Շամուտի, Ահնիձորի, Աթանի ԲՄԿ) |
թողնել նույն կարգավիճակով` հետագայում ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով |
1 ընտանեկան բժշկի գրասենյակ | 1512 | |
Արևածագի ԲԱ (Ծաթերի, Մղարթի, Կարմիր, Աղեկի ԲՄԿ) |
թողնել նույն կարգավիճակով` հետագայում ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով |
1 ընտանեկան բժշկի գրասենյակ | 1187 | |
Օձունի ԲԱ (Այգեհատի, Ամոջիի, Հագվիի, Արդվիի ԲՄԿ) |
թողնել նույն կարգավիճակով` հետագայում ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով |
3 ընտանեկան բժշկի գրասենյակ | 5335 | |
Շնողի, Թեղուտի ԲՄԿ | 2 ընտանեկան բժշկի գրասենյակ | 3178 | ||
Ճոճկանի ԲԱ |
թողնել նույն կարգավիճակով` հետագայում ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով |
1 ընտանեկան բժշկի գրասենյակ | 2118 | |
Մեծ Այրումի ԲԱ (Փ. Այրում) |
թողնել նույն կարգավիճակով` հետագայում ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով |
1 ընտանեկան բժշկի գրասենյակ | 1119 | |
Աքորիի ԲԱ (Կաճաճկուտ) |
թողնել նույն կարգավիճակով` հետագայում ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով |
1 ընտանեկան բժշկի գրասենյակ | 2690 | |
Տաշիրի տարածաշրջան |
|
|
|
|
Պոլիկլինիկա մեծահասակների (Կաթնառատի, Լեռնահովիտի, Սարատովկայի) |
794 | թողնել նույն կարգավիճակով` | 9 ընտանեկան բժշկի գրասենյակ | 18476 |
Մանկական պոլիկլինիկա | 160 |
միացնել մեծահասակների պոլիկլինիկային |
4 ընտանեկան բժշկի գրասենյակ | 7802 |
Մեծավանի ԱԿ | 866 | թողնել նույն կարգավիճակով` | 3 ընտանեկան բժշկի գրասենյակ | 7203 |
Գուգարքի տարածաշրջան |
|
|
|
|
«Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա (Արջուտի, Բազումի, Ազնվաձորի, Փամբակի, Դարպասի ԲՄԿ) | 494 | միացնել թիվ 2 պոլիկլինիկային | 2 ընտանեկան բժշկի գրասենյակ | 4591 |
Մարգահովիտի ԲԱ (Անտառաշենի, Ֆիոլետովոյի, Լերմոնտովի ԲՄԿ) |
թողնել նույն կարգավիճակով` հետագայում ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով |
2 ընտանեկան բժշկի գրասենյակ | 4574 | |
Վահագնիի ԲԱ (Վահագնաձորի, Դեբետի, Եղեգնուտի, Անտառամուտի, Ձորագյուղի, Նորագետի, Ավանի ԲՄԿ) |
թողնել նույն կարգավիճակով` հետագայում ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով |
2 ընտանեկան բժշկի գրասենյակ | 3500 | |
Գուգարքի ԲԱ |
թողնել նույն կարգավիճակով` հետագայում ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով |
3 ընտանեկան բժշկի գրասենյակ | 6642 | |
Շահումյանի ԲԱ |
թողնել նույն կարգավիճակով` հետագայում ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով |
2 ընտանեկան բժշկի գրասենյակ | 2740 | |
Լեռնապատի ԲԱ |
թողնել նույն կարգավիճակով` հետագայում ընտանեկան բժշկի գրասենյակ բացելու ակնկալիքով |
1 ընտանեկան բժշկի գրասենյակ | 2055 | |
Ընդամենը
|
|
|
149 ընտանեկան բժշկի գրասենյակ |
|
(աղյուսակը փոփ. 01.04.02 N 305, 11.07.02 N 999-Ն, խմբ. 21.08.03 N 1042-Ն)
Վանաձոր քաղաքի հիվանդանոցային ծառայությունում առաջարկվում է կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`
1. վերակազմակերպել N 1 հիվանդանոցի համալիրում գտնվող N 1 մանկական և N 2 մանկական հիվանդանոցները, ծննդատունը, շտապ օգնության կայանը, արյան փոխներարկման կայանը` մեկ իրավաբանական անձի կարգավիճակով,
2. Վանաձորի N 2 հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությունը կգործի որպես փակ բաժնետիրական ընկերություն:
(2-րդ կետը խմբ. 11.07.02 N 999-Ն)
Արդյունքում Վանաձոր քաղաքում կունենանք հետևյալ հիվանդանոցային բուժհաստատությունները`
1. N 1 բազմապրոֆիլային հիվանդանոց` 290 մահճակալ հզորությամբ, որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
● վիրաբուժական` 100 մահճակալ,
● մանկական թերապևտիկ` 50 մահճակալ,
● մանկական վիրաբուժական` 60 մահճակալ,
● ծննդատուն` 80 մահճակալ,
● շտապ օգնության կայան,
● արյան փոխներարկման կայան,
2. N 2 (թերապևտիկ պրոֆիլի) հիվանդանոց` 60 մահճակալ,
3. Ինֆեկցիոն հիվանդանոց` 40 մահճակալ,
4. Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր` 35 մահճակալ,
5. Լոռու մարզային հակատուբերկուլյոզային դիսպանսեր` 15 մահճակալ,
6. Լոռու մարզային մաշկավեներաբանական դիսպանսեր` 15 մահճակալ, (ցերեկային ստացիոնար):
Արդյունքում կազատվի 720 քմ տարածք:
Ալավերդու վարչատարածքում առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները
1. մանկական պոլիկլինիկան միացնել մեծահասակների պոլիկլինիկային` մեկ իրավաբանական անձի կարգավիճակով,
2. ստոմատոլոգիական պոլիկլինիկան ներկայացնել մասնավորեցման,
3. հակատուբերկուլյոզային դիսպանսերը միացնել պոլիկլինիկային` մեկ իրավաբանական անձի կարգավիճակով,
4. Ալավերդու հիվանդանոցը, որը տեղակայված է 9 հարկանի վթարային շենքում, տեղափոխել պոլիկլինիկայի վերակառուցվող թևը, թողնելով ինքնուրույն կարգավիճակով` 50 մահճակալ:
Ծրագրի իրականացման արդյունքում Ալավերդի քաղաքում կունենանք`
1. մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց (50 մահճակալ հզորությամբ), որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
● թերապևտիկ,
● վիրաբուժական,
● մանկական,
● ինֆեկցիոն,
● շտապ օգնության ծառայությունը,
● արյան փոխներարկման կետը:
2. ծննդատուն` 40 մահճակալ հզորությամբ,
3. պոլիկլինիկա (խառը)
4. Դսեղի առողջության կենտրոնը թողնել նույն կարգավիճակով` 10 մահճակալ հզորությամբ,
5. Ախթալայի առողջության կենտրոն` 20 մահճակալ:
Ալավերդու տարածաշրջանում ազատվում է հիվանդանոցի շենքը` 5572 քմ:
Ստեփանավանի վարչատարածքում առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները`
1. մանկական պոլիկլինիկան և կանանց կոնսուլտացիան միացնել մեծահասակների պոլիկլինիկային` մեկ իրավաբանական անձի կարգավիճակով,
2. պոլիկլինիկայի շենքում գործող ստոմատոլոգիական պոլիկլինիկան ներկայացնել մասնավորեցման,
3. Ստեփանավանի հիվանդանոցը կառուցվել է երկրաշարժից հետո, հագեցված է ժամանակակից սարքավորումներով, մարզի լավագույն հիվանդանոցներից մեկն է, ուստի առաջարկվում է հիվանդանոցը թողնել նույն կարգավիճակով, կատարել ներհիվանդանոցային փոփոխություններ` մահճակալների թիվը կրճատելով մինչև 100 (ներկայիս 140-ի փոխարեն): Հիվանդանոցն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
● թերապևտիկ,
● վիրաբուժական,
● մանկաբուժական,
● մանկաբարձական,
● գինեկոլոգիական,
● ինֆեկցիոն,
● շտապ օգնության ծառայությունը,
● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը,
● արյան փոխներարկման կետը:
(բաժինը լրաց. 12.09.01 N 851)
Սպիտակի վարչատարածք`
Սպիտակ քաղաքի հիվանդանոցի, պոլիկլինիկայի և մոր ու մանկան կենտրոնի շենքերը կառուցվել են երկրաշարժից հետո, տեղակայված են քաղաքի նոր թաղամասում: Հագեցված են ժամանակակից սարքավորումներով:
Սպիտակի վարչատարածքում նախատեսվում է կատարել հետևյալ փոփոխությունները`
1. առաջարկվում է Սպիտակի հիվանդանոցում կատարել ներհիվանդանոցային փոփոխություններ` մահճակալների թիվը կրճատելով մինչև 100: Հիվանդանոցն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
● թերապևտիկ,
● վիրաբուժական,
● մանկաբուժական,
● ինֆեկցիոն,
● գինեկոլոգիական,
● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը,
● շտապ օգնության ծառայությունը,
● արյան փոխներարկման կետը:
2. «Սպիտակի պոլիկլինիկա» և «Սպիտակի մոր և մանկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպել միացման ձևով՝ «Սպիտակի մոր և մանկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով «Սպիտակի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը:
(2-րդ կետը խմբ. 21.08.03 N 1042-Ն)
3. Մեծ Պառնիի առողջության կենտրոնը կգործի նույն կարգավիճակով` 10 մահճակալ հզորությամբ:
(ենթաբաժինը խմբ. 21.08.03 N 1042-Ն)
Տաշիրի վարչատարածք`
1. Հաշվի առնելով Տաշիրի հիվանդանոցի շենքի վթարային վիճակը (զբաղեցնում է մոտ 4000 քմ տարածք), առաջարկվում է այն ամբողջությամբ ազատել: Ստացիոնար հիվանդների բուժօգնությունը ժամանակավորապես իրականացնել Ստեփանավանի հիվանդանոցում: Հիվանդանոցի բուժանձնակազմի կենսաթոշակառու տարիքի անձանց ազատել աշխատանքից, սահմանված կարգով, մյուսներին առաջարկել համապատասխան աշխատանք տարածաշրջանի բուժհաստատություններում` մինչև հիվանդանոցի հարցի վերջնական լուծումը:
● Առաջարկել մարզպետարանին ընտրել համապատասխան շենք` հետագայում 50 մահճակալ հզորությամբ հիվանդանոց բացելու համար:
2. Մանկական պոլիկլինիկան միացնելով մեծահասակների պոլիկլինիկային` մեկ իրավաբանական անձի կարգավիճակով, թողնել առանձին շենքերում:
3. Մեծավանի առողջապահության կենտրոնը թողնել նույն կարգավիճակով` 30 մահճակալ հզորությամբ:
Տաշիրում ազատվում է 3871 քմ տարածք:
Այսպիսով Լոռու մարզում օպտիմալացման ծրագրի իրականացման արդյունքում կունենանք հետևյալ պատկերը
Բուժհաստատության անվանումը |
Մահճակալ- ների թիվը 2000 թ. |
Առաջարկվող օպտիմալացման ծրագրի արդյունքում կատարվող փոփոխությունները |
Առաջարկվող |
ք. Վանաձոր |
|
|
|
Թիվ 1 հիվանդանոց
|
100
|
մնում է նույն կարգավիճակով
|
290
|
թերապևտիկ բաժանմունք |
20 |
|
20 |
վիրաբուժական բաժանմունք |
40 |
|
40 |
վնասվածքաբանական բաժանմունք |
25 |
|
25 |
ուրոլոգիական բաժանմունք |
15 |
15 | |
վերակենդանացման բաժանմունք |
12 |
|
12 |
Թիվ 1 մանկական հիվանդանոց
|
80
|
միանում է թիվ 1 հիվանդանոցին` |
60
|
վիրաբուժական բաժանմունք | 50 | ||
ծծկեր հասակի բաժանմունք | - | ||
սոմատիկ բաժանմունք | 30 | ||
վնասվածքաբանական բաժանմունք | - | ||
վերակենդանացման բաժանմունք | 5 | ||
Թիվ 2 մանկական հիվանդանոց
|
65
|
միանում է թիվ 1 հիվանդանոցին` |
50
|
մանկաբուժական բաժանմունք | 50 | ||
պաթոլոգիական բաժանմունք | 15 | ||
վերակենդանացման բաժանմունք | 6 | ||
Ծննդատուն
|
140
|
միանում է թիվ 1 հիվանդանոցին` |
80
|
մանկաբարձական բաժանմունք | 60 | ||
գինեկոլոգիական բաժանմունք | 60 | ||
հղիների ախտաբանության բաժանմունք | 20 | ||
վերակենդանացման բաժանմունք | 10 | ||
Ինֆեկցիոն հիվանդանոց |
50 |
թողնել նույն կարգավիճակով |
40 |
Թիվ 2 հիվանդանոց |
150 |
թողնել նույն կարգավիճակով |
60 |
թերապևտիկ բաժանմունք | 30 | ||
նյարդաբանական բաժանմունք | 30 | ||
սրտաբանական բաժանմունք | 30 | ||
ակնաբուժական բաժանմունք | 30 | բաժանմունքը տեղափոխել թիվ 1 հիվանդանոց | |
քիթ-կոկորդ-ականջի բաժանմունք | 30 | բաժանմունքը տեղափոխել թիվ 1 հիվանդանոց | |
Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր |
35
|
թողնել նույն կարգավիճակով
|
35
|
Լոռու մարզային մաշկավեներաբանական դիսպանսեր |
30
|
ստացիոնար բաժանմունքը փակել
|
10 (ցերեկային ստացիոնար)
|
Հակատուբերկուլյոզային դիսպանսեր |
15
|
թողնել նույն կարգավիճակով
|
15
|
ք. Ստեփանավանի հիվանդանոց |
140 |
թողնել նույն կարգավիճակով |
100 |
թերապևտիկ բաժանմունք | 30 | ||
վիրաբուժական բաժանմունք | 40 | ||
մանկաբարձական բաժանմունք | 20 | ||
գինեկոլոգիական բաժանմունք | 10 | ||
ինֆեկցիոն բաժանմունք | 20 | ||
մանկական բաժանմունք | 20 | ||
Սպիտակի հիվանդանոց |
200 |
թողնել նույն կարգավիճակով |
100 |
թերապևտիկ բաժանմունք | 55 | ||
վիրաբուժական բաժանմունք | 45 | ||
մանկական բաժանմունք | 40 | ||
մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք | 55 | ||
ինֆեկցիոն բաժանմունք | 10 | ||
Մեծ Պառնիի ԱԿ |
35 |
թողնել նույն կարգավիճակով |
10 |
թերապևտիկ բաժանմունք | 15 | ||
մանկական բաժանմունք | 10 | ||
գինեկոլոգիական բաժանմունք | 10 | ||
Տաշիրի հիվանդանոց
|
180
|
շենքն ազատել, բուժօգնությունը կազմակերպել Ստեփանավանի հիվանդանոցում (ժամանակավորապես) |
50
|
թերապևտիկ բաժանմունք | 50 | ||
վիրաբուժական բաժանմունք | 40 | ||
մանկական բաժանմունք | 20 | ||
մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք | 50 |