ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
10 փետրվարի 2016 թ. |
հ. 341-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4–Ի N 1704–Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9–րդ և 10–րդ հոդվածներով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 11-ի հ.1292–Ն և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2015 թվականի նոյեմբերի 12-ի հ.158–Ն համատեղ հրամաններով.
1. Երևանի քաղաքապետի 2015 թվականի հունիսի 4–ի հ.1704–Ա որոշման հ.26 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն կից հավելվածի։
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 2016 թ. փետրվարի 10-ի հ. 341-Ա որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ քաղաքապետարան) աշխատակազմի ընտանիքի,կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը (այսուհետ՝ բաժին) քաղաքապետարանի
2. Բաժնի աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել Երևանի քաղաքապետի տեղակալներից մեկին կամ աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) կառուցվածքային ստորաբաժանում է: Երևանի քաղաքապետարանի այլ ղեկավար պաշտոնատար անձի:
3. Բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ,Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով /այսուհետ՝իրավական ակտեր/։
4. Բաժնի պահպանման ծախսերը ֆինանսավորվում են ՀՀ Երևանի բյուջեից՝աշխատակազմի ֆինանսավորման համար հատկացված միջոցների հաշվին։
5. Բաժինը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Երևան քաղաքի վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության մարմինների, սոցիալական աջակցության տարածքային բաժինների, զբաղվածության տարածքային կենտրոնների, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների , ուսումնական հաստատությունների, առողջապահական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների, միջգերատեսչական սոցիալական համագործակցության կողմերի հետ:
6. Բաժինը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք և դրոշմակնիք:
II. ԲԱԺՆԻ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Բաժնի նպատակը ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության ոլորտում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է
8. Բաժնի խնդիրները և գործառույթները բխում են ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրավական ակտերով, Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը։
9 Բաժնի խնդիրներն են.
1) ընտանիքում ապրելու և դաստիարակվելու երեխայի իրավունքի ապահովմանն աջակցելը.
2) Երևան քաղաքում կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների իրավունքների պաշտպանության ապահովումը, նման իրավիճակում նրանց հայտնվելու կանխարգելումը.
3) Երևան քաղաքում ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացման ապահովումը.
4) Երևան քաղաքում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերի ծրագրերի մշակումը և դրանց կատարման ապահովումը.
5) Երևան քաղաքում հակասոցիալական վարք դրսևորած և իրավախախտ անչափահասների համար այլընտրանքային «վերականգնողական» ծրագրերի աջակցության ապահովումը։
10. Բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները ՝
1) իրականացնում է ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը Երևան քաղաքում,
2) մշակում և իրականացնում է ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրեր,
3) մշակում և իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանությանը և հասցեական օգնությանն ուղղված ծրագրեր.
4) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կարիքների ուսումնասիրման և գնահատման արդյունքների հիման վրա տալիս է եզրակացություն երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում տեղավորելու մասին: Տրված եզրակացության մեկ օրինակն ուղարկում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և խնամակալության ու հոգաբարձության մարմիններին՝ պատվիրակված լիազորություններն իրականացնող Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին.
5) ծնողի դիմումի և օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա տալիս է եզրակացություն՝ բնակչության սոցիալական պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում երեխային տեղավորելու մասին, որից մեկ օրինակն ուղարկում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
6) մինչև երեխայի 18 տարին լրանալը, բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունից նրա դուրս գրման մասին երեխայի ծնողների (ծնողի) կամ օրինական այլ ներկայացուցչի գրավոր դիմումի դեպքում, կատարած ուսումնասիրության արդյունքում տալիս է եզրակացություն՝ օրինակները ուղարկելով նախարարությանը և սոցիալական աջակցության տարածքային բաժին.
7) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում խնամվող երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու մասին երեխայի ծնողների (ծնողի) կամ ընտանիքի չափահաս այլ անդամի գրավոր դիմումի դեպքում, կատարած ուսումնասիրության արդյունքում տալիս է համապատասխան եզրակացություն (դրական կամ բացասական)՝ մեկական օրինակներն ուղարկելով նաև նախարարությանը և տվյալ ընտանիքի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին.
8) վարում է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգը.
9) Խնամակալության և հոգաբարձության մարմիններին պատվիրակված լիազորություններն իրականացնող Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներից ստացված տեղեկատվության հիման վրա ՝
ա) լրացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց տարածքային հաշվառման մատյանը.
բ) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց քարտերի պատճենները 3 օրվա ընթացքում ուղարկում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝կենտրոնացված հաշվառման վերցնելու համար.
գ) տարածքային հաշվառման վերցված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կարգավիճակի իրավական հիմքերի փոփոխման դեպքում 7-օրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը.
10) մասնակցում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների այն նիստերին, որտեղ քննարկվում են երեխայի հետ կապված հատուկ դեպքերը.
11) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18–ի հ.269–Ն որոշմամբ հաստատված կարգի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տալիս է եզրակացություն՝ երեխա որդեգրելու հնարավորության մասին և հաշվառում որպես որդեգրել ցանկացող քաղաքացի.
12) իրականացնում է որդեգրման ենթակա երեխաների հաշվառումը, լրացնում է նրանց անձնական քարտերը, կազմում որդեգրման ենթակա երեխայի անձնական գործը և սահմանված ժամկետում ուղարկում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ կենտրոնացված հաշվառման վերցնելու համար.
13) որդեգրողի թեկնածուին տրամադրում է տեղեկություններ, որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառված երեխաների մասին.
14) դատական վճիռների հիման վրա հաշվառումից հանում է որդեգրված երեխաներին
15) խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո տալիս է խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն, բացասական եզրակացության դեպքում եզրակացության հետ մեկտեղ դիմումատուին է վերադարձնում նրա կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները, պատճենները պահպանելով բաժնում, դրական եզրակացության դեպքում ապահովում է Երևանի քաղաքապետի և խնամատար ծնողի միջև ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցները խնամատար ընտանիքին տրամադրելու մասին պայմանագրի կնքման և ֆինանսավորման հայտ–պահանջագրերը ՀՀ աշխատանքի և սոց.հարցերի նախարարությանը ներկայացնելու գործընթացը.
16) իրականացնում է հանրակրթությունից դուրս մնացած, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը՝ նրանց ներգրավելով հանրակրթական կամ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում.
17) Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի եզրակացության և ծնողի դիմումի հիման վրա կազմակերպում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրման գործընթացը.
18) ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ համատեղ քննարկում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ և հանցագործություն կատարած անչափահասների կողմնորոշման խնդիրները, անհրաժեշտության դեպքում ուղղորդում է համապատասխան հաստատություն և հաշվառում տեղեկատվական համակարգում, պաշտպանում է անչափահասների իրավունքներն ու շահերը.
19) աջակցում է երեխաների ծննդյան վկայականների ձեռքբերմանը՝ դրանց բացակայության դեպքերում.
20) աջակցում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներին ծնողական իրավունքները սահմանափակելու, կամ զրկելու վերաբերյալ դիմումները դատարան ներկայացնելու հարցերում.
21) համայնքում հայտնաբերված կանանց և երեխաների առքուվաճառքի /թրաֆիկինգ/ զոհերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և ՀՀ ոստիկանություն.
22) ուսումնասիրում է Երևան քաղաքում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերը, մշակում դրանց լուծմանն ուղղված ծրագրեր և ներկայացնում տեղեկատվություն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ տարեկան ծրագրի կատարման վերաբերյալ.
23) քաղաքապետին է ներկայացնում ընտանիքի, կանանց և երեխայի իրավունքների պաշտպանության գործունեության մասին տարեկան հաշվետվությունը.
24) ներկայացնում է երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին ՝ բաժնի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը.
25) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
III. ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
11. Բաժնի պետին, բաժնի աշխատակիցներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նման լիազորություն ունեցող պաշտոնատար անձը։
12. Բաժնի պետի և մասնագետների իրավունքներն ու պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնների անձնագրերով։
13. Բաժնի պետը՝
1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է բաժնի ընթացիկ գործունեությունը.
2) ապահովում է բաժնի իրավասությանը վերաբերող իրավական ակտերի Երևանի քաղաքապետի և /կամ/ բաժնի աշխատանքնրը համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.
3) առաջարկություններ է ներկայացնում օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառում նպատակների և խնդիրների վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետին կամ բաժնի գործունեությունը համակարգող համապատասխան տեղակալին.
4) իր լիազորությունների շրջանակներում ապահովում է բաժնի և այլ մարմինների փոխհարաբերությունները.
5) բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
6) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
14. Բաժնի աշխատողներն իրականացնում են ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև իրենց պաշտոնի անձնագրերով նախատեսված լիազորությունները, ապահովում են իրենց անմիջական ղեկավարի հանձնարարականների կատարումը։
15. Բաժնի պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձնման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։
16. Բաժնի պետի և բաժնի աշխատակիցների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով։
IV. ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
17. Բաժնի գործունեությունը դադարեցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ |
Ս. Մակարյան |