ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՔԱՂՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՕԳՈՍՏՈՍԻ 2021 թվականի N 40-Ն
ՔԱՂՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով
Համայնքի ավագանին որոշում է`
1. Քաղսի համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 18-ի «Քաղսի համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» N 03-Ն որոշման հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
Կողմ -5
ԱՎԱԳՅԱՆ ԺԻՐԱՅՐ ԴԱՎԹՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԵՆՈՔՅԱՆ ՄԵԴԻԿ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
ՌԱՖԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 օգոստոսի 2021 թվական: