ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2023 թ. N 54-Ն
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ ավագանին որոշում է`
1. Ջերմուկ համայնքի բյուջեի եկամտային մասի «46-08-00-ճոպանուղու մատուցումից ծառայություններ» և «28-50-00-Ջերմուկի արևային կայանների էլեկտրաէներգիայի մուտքեր» տնտեսագիտական հոդվածները պակասեցնել համապատասխանաբար 20,200,000.0 ՀՀ դրամ և 3,800,000.0 ՀՀ դրամ (ընդամենը՝ 24,000,000.0 ՀՀ դրամ):
2. Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի՝ բաժին 11, խումբ 01, դաս 02, ծրագիր 51, 210002-«ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891- պահուստային միջոցներ» տնտեսագիտական հոդվածը նվազեցնել 19,650,000.0 ՀՀ դրամ, բաժին 04, խումբ 05, դաս 05, ծրագիր 53,210002- «Խողովակաշարային տրանսպորտ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4112- պարգևատրումներ, դրամական խրախուսումներ, հատուկ վճարներ», «4212-էներգետիկ ծառայություններ», «4213-կոմունալ ծառայություններ» , «4251-շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում», «4261-գրասենյակային նյութեր և հագուստ» տնտեսագիտական հոդվածները համապատասխանաբար նվազեցնել 1,000,000.0 , 1,500,000.0, 400,000.0, 300,000.0, 500,000.0 ՀՀ դրամ գումարներով, բաժին 06, խումբ 02, դաս 01, ծրագիր 55,210002-«Համայնքների զարգացում» գործառնական նշանակության ծախսերի կատարման «4251-շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» տնտեսագիտական հոդվածը՝ 650,000.0 ՀՀ դրամ գումարով:
3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետով կատարված փոփոխությունները հաշվի առնելով՝ ի գիտություն ընդունել Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեն՝ ս/թ հունիսի 30-ի դրությամբ՝
Ընդամենը՝ Եկամուտների գծով- 901,682,987.0 ՀՀ դրամ
Ծախսերի գծով- 901,682,987.0 ՀՀ դրամ
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ -8 ԲԱԲԱՅԱՆ ԺԻՐԱՅՐ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ |
ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ |
2023 թ. հունիսի 30 ք. Ջերմուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հուլիսի 2023 թվական: