ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ N 3-Ն
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի «ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 85-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 83-րդ հոդվածի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ի մասով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Ախթալա համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 15-ի «ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 85-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ, շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն 1-6 հատվածների։
2. ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի 2021 թվականի բյուջեի տարեսկզբի վարչական բյուջեի մնացորդը տեղափոխել ֆոնդային բյուջե։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Ախթալա համայնքի ավագանու անդամներ՝ |
Կողմ -7 |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ԱՄԻՐՋԱՆՅԱՆ ԱՐԵՆ
ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ
ԱՔԵԼՅԱՆ ՎԱԽԹԱՆԳ
ԲԵԺԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ
ԳԱԼՍՏՅԱՆ ԳՅՈՐԳԻ
ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ
ԹԱՄԱԶՅԱՆ ՌՈՒԴԻԿ
ՉԵՐՉԻՆՅԱՆ ՍԵՆԻԿ
ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՅՈՎԱ
ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ |
Համայնքի ղեկավար` |
Ա. ԹԱՄԱԶՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2021 թվական: