ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 746-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնությունից` «Նաիրի» Հայկական Ազգային-Մշակութային Ինքնավարություն հասարակական կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը անհատույց հանձնելու նպատակով «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված ներքոհիշյալ սննդամթերքի ներմուծման և անհատույց հանձնման ծրագիրը՝
1) սննդամթերք՝ 21,208 կգ ընդհանուր քաշով, 1,172,750 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, բեռի ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի, ԵՏՄ-ի բեռ.
2) սննդամթերք՝ 22,000 կգ ընդհանուր քաշով, 525,119 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, բեռի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի, ԵՏՄ-ի բեռ.
3) ալյուր՝ 22,027 կգ ընդհանուր քաշով, 423,800 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ-ի բեռ:
2. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
30.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ փոխվարչապետի N 746-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
NN ը/կ |
Սննդամթերքի անվանումը |
Ընդհանուր քաշը (կգ) |
Ընդհանուր արժեքը (ռուսական ռուբլի) |
1. |
շաքարավազ |
5,020 |
292,500 |
2. |
ձեթ |
4,128 |
344,800 |
3. |
կոնֆետներ (կարամելային) |
793 |
116,250 |
4. |
թխվածքաբլիթներ |
422 |
24,800 |
5. |
հնդկաձավար |
3,005 |
174,400 |
6. |
մակարոնեղեն |
7,840 |
220,000 |
Ընդամենը |
21,208 |
1,172,750 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
30.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ փոխվարչապետի N 746-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
NN ը/կ |
Սննդամթերքի անվանումը |
Ընդհանուր քաշը (կգ) |
Ընդհանուր արժեքը (ռուսական ռուբլի) |
1. |
ցորենի ալյուր |
10,200 |
188,000 |
2. |
երկարահատիկ բրինձ |
2,450 |
22,119 |
3. |
մակարոնեղեն |
7,280 |
198,000 |
4. |
շաքարավազ |
2,070 |
117,000 |
Ընդամենը |
22,000 |
525,119 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
30.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |